Իրավունք 10:00 19/10/2023 Արցախ

Գնացալ եմ գերեզմաններ, ներողություն խնդրալ, մի բուռ հող վերցրալ այնտեղից, եկալ: Էդ է մնացել. Արցախից բռնագաղթած

«Ծաղկաձոր Համալսարան հյուրանոց»-ի բակում Panorama.am-ը հանդիպեց Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի գյուղից բռնագաղթած թոշակառու Սիլվա Բեգլարյանին՝ թոռնուհու հետ զբոսնելիս: Հյուրանոցում ժամանակավոր ապաստան են գտել բռնագաղթած 50 ընտանիք՝ 170 անդամով: Հյուրանոցի հետնամասում ճաշից հետո հիմնականում երեխաներն էին վազվզում, մեծերը սենյակներում էին փակված;

Panorama.am-ի հարցին, թե ինչպես են իրենց ընդունել Հայաստանում և ինչ պայմաններում են ապրում՝ Տիկին Սիլվան ասաց. «Ճիշտ է, կարողացանք փրկվել, հասնեն Հայաստան, բայց հիմա փալաս-փուլուս ենք հագած: Հյուրանոցում շատ են կերակրում, դժգոհություն չկա, բայց հագուստով չեն օգնել դեռ: Ճիշտն ասած, մենք մեր հետ կարողացել ենք վերցնել ամենակարևորը: Հա, շատ  լավ են կերակրում, բայց ուտել-քնելով չի լինի, որ չաշխատես անասուն կդառնաս:

Ամուսինս ու ես թոշակառու ենք: Ասեմ, որ փետրվար ամսին Կարմիր խաչի օգնությամբ ինձ բերեցին Հայաստան, սրտի բաց վիրահատություն անցկացրին: Ամուսինս էլ առողջկան խնդիրներ ունի: Ինձ ու ամուսնուս թոշակները հերիք են, բայց կցանկանայի, որ աղջիկս աշխատեր:

Ճիշտն ասած, նրան կանչեցին Երևան, քննարկում արեցին, բայց մեջը բան չկա: Միջնակարգ կրթությամբ բուժաշխատողները երկու տարի սանիտար են աշխատում, այնուհետև՝ բուժքույր: Իմ աղջիկը Ստեփանակերտում երկու տարուց ավել սանիտար աշխատել է, և ցանկանում է բուժքույր աշխատել, բայց աշխատանք չկա: Մեծ աղջիկս Հրազդանում է ապաստանել, գնացել այնտեղ էլ աշխատանք ենք փնտրել, չկա: Որդիս էլ զինվորոկան է, բայց ուզում է գնալ Լենինգրադ: Եթե աշխատանք լինի, մենք էլ իրենց կողքին կմնանք, կապրենք Հայաստանում: Փեսաս էլ զինվորական է, ուզում է ծառայի, քանի որ երկու տարի է մնացել թոշակի անցնելու համար:

Եթե ամբողջ Երևանն էլ ինձ նվիրեին Արցախի իմ տան փոխարեն, չէի համաձայնի, ինչպես հեքիաթում է ասվում. «Ես իմ ծարավ կովն եմ ուզում»

Panorama.am-ի հորդորին, որ չմեկնեն Հայաստանից, Արցախին մոտ մնան՝ իրենց բնակավայրերը վերադառնալու պայքարն ավելի առարկայական լինելու համար՝ կաղարծինցի կինը պատասխանեց.

«Ես հիմա Ծաղկաձորում եմ ապաստանել, գեղեցիկ տեղ է, բայց եթե ամբողջ Երևանն էլ ինձ նվիրեին Արցախի իմ տան փոխարեն, չէի համաձայնի, ինչպես հեքիաթում է ասվում. «Ես իմ ծարավ կովն եմ ուզում»: Հայաստանից ես չեմ հեռանա, բայց եթե երեխաներս որոշեն գնան, չեմ կարող ընդդիմանալ:

Ես կրկնակի փախստական եմ: Ծնվել եմ Կաղարծնում, բայց հետո Ակնայում և Բաքվում ենք ապրել: Երբ Բաքվից բռնագաղթեցինք, ես էլի չուզեցի գնալ Ռուսաստան, ասացի՝ ոչ, ռուսին էլ եմ լավ ճանաչում, թուրքին էլ, գնում ենք մեր պապական գյուղ: 37 տարի տուն ենք դրել, ամեն ինչով մեջը լցրել: Յոթ անասուն ունեի: Հարևանս ասաց, որ իր անասուններին կրակելու է, որ թուրքին բաժին չընկնի: Իմ ամուսնուս ձեռքը չգնաց, տարավ յոթ անասունին անտառի ծմակը բաց թողեց, եկավ, ասաց՝ թող գնան: Բակի բանջարանոցում ամեն ինչը լիքը՝ կարտոֆիլը քանդած, լոբին հավաքած, դդումները դրած… Կարճ ասած՝ թուրքը լավ է ապրելու մեր թողածով:

Ես միշտ ասում էի, որ փախչելու լինեմ՝ կայրեմ տունս, բայց ձեռքս չգնաց: Որովհետև իմ դրած տունն է եղել: Երբ ամուսնացել ենք՝ կոլտնտեսությունը մեզ հող է տվել, մենք մեր ամակով, Բաքվից բերած փողերով դրել տունը կառուցել ենք:

Երեք հարյուր տարվա գյուղ է, իմ ապ ու պապի գերեզմաններն են այնտեղ: Ամեն ինչ թողեցինք

Հետաքրքրվեցինք, թե իր ընտանիքն ինչպես բռնեց գաղթի ճամփան:

«Այնպիսի մի խուճապ էր, փախնել-փախնել էր: Վերցրել ենք ամենանհրաժեշտը և դուրս եկել Արցախից: Մեր գյուղը սարերի մեջ է, լոխ սարեր են բոլորը: Ակնայի կողմից դիմացի դիրքը, որ վերցրեցին, արդեն թուրքը հեռադիտակով մեզ էր կարողանում նայել: Նույնիսկ եկել է մեր աղբյուրից ջուր է տարել: Սպիտակ կտորը ցույց տվեց, եկավ ջուրը տարավ: Այդ պայմաններում կարո՞ղ էինք ապրել, աննկարագրելի վախ էր:

Տղաս կնոջ և երկու երեխաների հետ Մարտունի քաղաքից, քանի որ այնտեղի զինվորական գնդում էր, միանգամից գնացել էր Ստեփանակերտ: Մեր գյուղին էլ երկու ավտոբուս են տվել: 16 ժամում գյուղից հասել ենք Ստեփանակերտ, այն դեպքում, երբ կես ժամվա ճանապարհ էր: Չորս օր էլ մնացել ենք այնտեղի դպրոցում: Որ ասում էին բան չկար ուտելու՝ կար: Բերել էին պահուստներից է՛լ ձեթ, է՛լ խտացրած կաթ, է՛լ պահածո: Գորիսում էլ շատ լավ դիմավորեցին, ամեն ինչով ապահովեցին, բայց այդ ամենը ոչինչ է, մեր տան կորստի դիմաց:

Հիմա կարևորն է, որ մի տուն ճարենք գյուղում, հող մշակենք, աշխատենք, երեխաներս աշխատանք ունենան: Առանց աշխատանք անասուն կդառնանք»-պատմեց կաղարծինցի կինը:

Գիշերն ասում ես՝ շուտ քնես, որպեսզի մտածես ոչ:

«Մինչև հասանք Գորիս կոտորվալ ենք: Մի տաքսի նստանք՝ տաքսիստն էլ փող չվերցրեց: Ամուսինս արաղ էր եր կալալ քվոր ամուսնու համար, մի բոթուլ տվավ տաքսու վարորդին, ասաց, փող եր չես առնում՝ կա:

Շատ հասկացող, շատ բարի են վերաբերվալ, բայց այդ լոխ մի եսքան դառնում չի իմ հողիս, հայրենիքիս դիմաց: Թողեցինք դուրս եկանք: Գնացալ եմ գերեզմաններ, ներողություն խնդրալ, մի բուռ հողը եմ վերցրալ, եկալ: Էդ է մնացել՝ մի բուռ հողը:

Երեք հարյուր տարվա գյուղ է, իմ ապ ու պապի գերեզմաններն են այնտեղ: Ամեն ինչ թողեցինք: Մեր հին ժամն էլ թողեցինք; Ես սկի դռներն էլ չեմ կողպել, ասել եմ՝ մին ա թուրքը գալու է, թխի կոտրի»,-կուլ տալով արտասունքները՝ ասում է տիկին Սիլվան:

Մեզ կուլտուրական, կներեք արտահայտությանս համար, ս…տիր են արել, թե՛ հայը՝ թե՛ թուրքը

 

Հարցին, թե ո՞ր դեպքում հետ կվերադառնան իրենց բնօրրանը՝ Սիլվա Բեգլարյանը ցավով և վրդովմունքով արձագանքեց. «Հետ վերադառնալու մասին խոսելն ամբողջությամբ ծաղրանք է մեր հանդեպ: Գնալու ենք տեսնենք՝ մեր տները քանդած, թալանած, հարամած, թուրքի ձռքը կպած:

Ես թուրքի մեջ ապրել եմ, բայց այս կռիվներից հետո, այնտեղ իսկական հայեր են մեծացել, երեխեքս թուրքից վախենում են: Երեխեքիս տանեն թուրքի բանա՞կ, ոչ մի դեպքում»:

Panorama.am-ի դիտարկմանը, թե Բաքվից արդեն հայտարարում են, թե արցախցիները Արցախի ոստիկանությունում կծառայեն՝ բռնագաղթած կինը կտրուկ հակաճառեց՝ ասելով. «Չհավատա՛ք, եթե մտնենք Ադրբեջանի կազմ, պրծած է: Նրանք ծաղրանքով էին մեզ վերաբերվում: Նույնիսկ Արցախից գաղթելու ճանապարհին ծաղրանքով էին վերաբերվում: Ես թուրքերեն հասկանում եմ, նրանք իբր կուլտուրական էին խոսում, բայց նրանց խոսքերի տակ ենթատեքստ կար: Ամուսնուս հարցնում էր՝ թուրքերեն հասկանում ես, ամուսինս ասում է՝ հա, հետո թուրքերենով ասում է՝ տես մենք ձեզ այսպես հանգիստ ուղարկում ենք, բայց դուք մեզ ի՞նչ արեցիք: Ինքը չի խոսում Բաքվում, Սումգաիթում, Կիրովաբադում ինչ են արել մեզ:

Ուզում եմ ասել, որ մեզ կուլտուրական, կներեք արտահայտությանս համար, ս…տիր են արել, թե՛ հայը՝ թե՛ թուրքը:

Ես Բաքվում 12 տարի ռուսերեն եմ սովորել, միշտ ռուսերենն ու ռուսներին սիրել եմ, բայց այսքանից հետո Պուտինը դարձել է իմ թշնամին, որովհետև  էս սաղ լոխ իր ք…քերն է: Եթե նա չսկսեր Ուկարիանայի պատերազմը, կարող ա, կարող ա, ինքը մեզ մի կերպ օգնած լիներ՝ մի կերպ, չգիտեմ: Դե ինչ ասեմ: Չգիտեմ, ես փոքր մարդ եմ, կարող է այդ գործերում ոչինչ չեմ հասկանում:

Ես դեռ մտածում եմ, ճիշտ արեցինք, որ դուրս եկանք, թե ոչ: Ավտոբուսի մեջ նստած գալիս էինք, երկու կին էին Ստեփանակերտից, մեկը ազգությամբ ռուս էր: Մեզ հարցնում էր՝ իսկ ինչո՞ւ եք փախչում: Ասում եմ՝ երկրնքի՞ց ես ընկել , ինչ է, խուճապ է՝ մենք էլ փախչում ենք: Ինքը ռուս է, ամուսինը հայ: Ասում է՝ ես չեմ ուզում փախչել, հետ եմ գնալու: Ասում եմ, դու նորմա՞լ ես, մինչև հետ դառնաս, այնտեղ ամեն ինչ փակ կլինի՝ թալանած տարած:

Հակարի անցակետում ադրբեջանցին որդուս հարցրեց՝ զինվորոկա՞ն ես, տղաս ասաց՝ նախկին: Դե պարզ է, որ Արցախում բոլորը զինվորականներ են: Մենք գյուղից, որ եկել ենք, անսարք մեքենայով ենք եկել, մերն էլ չի եղել: Գյուղի մի տղա տվել էր, որ այդ մեքենայով գանք Հայաստան: Մեքենան էլ թուրքի պոստում ընկավ փոսը, եկան թուրքերը, մեկ-երկու արին հանեցին փոսից ու ասին՝ գնացեք: Նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի արցախից մեզ  к черту послать, որ մեզանից ազատվեն:

Իսկ վերջին 9 ամիսներին շատ ենք նեղություն քաշել: Սկեսուրս մի բաժակ շաքարավազ տվեց, մի բաժակ էլ հարևանս՝ ամբողջն ուղարկել եմ մյուս գյուղ, որպեսզի այնտեղի մանկահասակ երեխաներ կարանան թեյ խմեն: Ձեթ չկա, շաքարավազ չկա, լվացքի հեղուկ չկա, լուսերն անջատված…

Ամուսինս անասունի համար խոտը հավաքել պահեստավորել էր: Անասուն էինք պահում, որ վաճառեինք, աղջկաս օժիտի համար, բայց ամեն ինչ հարամեցին: Մտածում էինք, որ մինչև 2025 թվականը՝ խաղաղապահների հեռանալը, մեզ կհաջողվի այդ անասունները վաճառել: Ամեն ինչ թողեցինք, նույնիսկ ամուսնուս զինվորական գրքույքը շպրտեցինք, վախեցանք անցակետում ադրբեջանցիները ստուգեն: Բայց որդիս իր զինգրքույկը բերել է:

Զինվորական դաշույն ունեինք, ամուսինս ասաց դեն գցի, բայց ես բերեցի, լավ է՝ անցակետում չստուգեցին: Դեպի Հայստան ճանապարհի կողքերն ամբողջը զենքեր, փաստաթղթեր, դանակներ էին շպրտած»,-պատմեց բռնագաղթած կինը:

Ասում են, որ Գանձասարից դուրս եկածները ոչ մի բան չեն հասցրել վերցնե

Զրուցելիս մեզ մոտեցավ տիկին Սիլվայի հարսը և հետաքրքրվեցի, թե որ գյուղից է:

«Հարսս Գանձասարից է: Ասում են, որ Գանձասարից դուրս եկածները ոչ մի բան չեն հասցրել վերցնել: Քանի որ իր հայրը և եղբայրը դիրքերում են եղել, պատմում են, որ արագ և թաքուն ծմակից եկել են մեքենայով, նստել և գաղթել: Հարսիս ծնողներն այստեղ շրջաններից մեկում են: Նրանք մեզ տեղեկացրին, որ իրենց ամեն ինչով ապահովել են: Հիմնականում Կարմիր խաչից են հատկացրել՝ սնունդ, հագուստ, անկողնային պարագաներ»,-ասաց Սիլվա Բեգլարյանը և նկատեց, որ ինքը պատմեց միայն իր պատմությունը և դրանք հարյուր հազարներով են ու ավելի ողբերգականներն էլ կան, իսկ վերադառնալու մասին կմտածեն, եթե որևէ կարգավիճակ տան Արցախին:

Պատրաստեց՝ Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}