Քաղաքական 16:00 21/10/2023 Հայաստան

Ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև․ քաղաքագետ

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր Հրանտ Մելիք-Շահնազարյան գրում է

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, ինչպես նաև Արցախի Հանրապետության ճակատագրին վերաբերող հարցերը, անկասկած, դառնալու են քաղաքական առաջիկա զարգացումների հիմնական թեմաները։

Որքան էլ ՀՀ կառավարությունը փորձի հանրային ուշադրություն շեղել կարևոր խնդիրներներից և այդ քողի ներքո «բաժանիր, որ տիրես» սկզբունքով իշխանություն պահել, այնուամենայնիվ Արցախի ձայնը հնարավորչ չի լինելու խլացնել և դեռ ավելին՝ ուշ թե շուտ հայ ժողովուրդը կանգնելու է լուրջ որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև։ Ընդ որում, այդ որոշումները վերաբերվելու են ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագային և լինելու են շատ ավելի խորքային, քան զուտ իշխանափոխության հարցերն են։

Բայց մեր հանրությունը դեռ պատրաստ չէ նման որոշումներ կայացնելուն։ Ցավոք, բացի որոշ գործիչներից, պատրաստ չեն նաև էլիտաները։ Բոլորի մոտ եղածը հասկանալու, մարսելու և հետևություններ անելու շրջան է, որը, հաշվի առնելով աղետի մասշտաբները, կարող է նաև երկար ձգվել։ Բնականաբար, այս իրավիճակի չհաղթահարված լինելը շարունակ նոր խնդիրներ է առաջացնում հայկական պետության և ժողովրդի համար։ Եվ սա արդեն նմանվում է փակ շղթայի, որից ելքը հետզհետե ավելի անհնար է թվում։ Բայց դա միայն թվացյալ անելանելիություն է։

Իրականում Հայաստանը վերականգնվելու և նորից ուժեղ պետություն լինելու մեծ շանսեր ունի։ Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով։ Դա շատ լավ հասկանում են նաև մեր թշնամիները։ Դա է պատճառը, որ Հայաստանի ու հայ էլիտաների դեմ պայքարը չի ավարտվում։ Եվ այն, ինչ մենք տեսանք նախօրեին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքի դիմաց, ասվածի վառ ապացույցներից է։

Թշնամին ամեն ինչ անելու է, որպեսզի հայ ժողովրդի և իր էլիտաների կապը շարունակի խզված մնալ։ Ոչ թե Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է այսօրվա ՀՀ իշխանությունների նպատակը (այդ հարցն իրենք վաղուց արդեն լուծված են համարում - Հ.Մ.-Շ.), այլ 120 հազար մեր հայրենակիցների՝ ընդհանուր կորստով, ցավով ու երազանքներով միավորված համայնքի մեջ անվստահություն ու գժտություններ սերմանելը։ Այնպես անել, որ հանկարծ այդ մարդիկ որևէ մեկի շուրջ չմիավորվեն, ուժ չդառնան, պահանջներ չներկայացնեն, քայլեր չձեռնարկեն… Ահա, թե որն է Նիկոլի ու նրա կոնսուլտանտների իրական նպատակը։ Արցախի իշխանությունները սա պետք է լավ գիտակցեն։

Նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի խորհրդարանական ուժերը, պետական ու հանրային գործիչները մեծ փորձության առջև են կանգնած այսօր։ Չեմ ուզում ասվածը ավելորդ լավատեսություն թվա, բայց մեր ժողովուրդն Արցախը դեռևս չի կորցրել։ Արցախը կկորցնենք այն ժամանակ, եթե թշնամուն հաջողվի «լուծել» արցախահայության խնդիրը։ Այսինքն, եթե կարողանան քանդել այդ համայնքը, զրկել մարդանց իրենց շահերը ներկայացնող առաջնորդությունից ու տարալուծել մեր հայրենակիցներին Հայաստանով ու աշխարհով մեկ։

Թշնամին շատ ակտիվ է աշխատում այս ուղղությամբ։ Արցախի մեր հայրենակիցներն ամեն օր ենթարկվում են տեղեկատվական տեռորի։ Իշխանական քարոզչությունը շարունակ ստեր է հրապարակում Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մասին, քարոզչական պիտակներ կպցնում նրանց վրա, մարդկանց խաբում, իբրև իրենց թալանել են և այլն, և այլն։ Զուգահեռաբար արցախցիների իրական առաջնորդներին փորձում են փոխարինել բարոյազուրկ, անհայրենիք տարատեսակ տականքներով։ Իսկ որպեսզի Արցախի իշխանությունները չկարողանան ստեղծված իրավիճակին համարժեք որոշումներ կայացնել, նրանց ծանրաբեռնում են կեղծ օրակարգերով և կանգնեցնում ոչինչ չտվող ընտրության առջև։

Այսպես, արդեն քանի օր է Արցախի նախագահն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկում են հայկական երկրորդ պետության լուծարման մասին Արցախի նախագահի՝ իրավական ոչ մի ուժ չունեցող «հրամանագրի» չեղարկման հարցը։ Ընդ որում, այդ «հրամանագրի» չեղարկման մասին քաղաքական որոշում արդեն կա, դա կյանքի կոչելու ձևի հարցում չեն կողմնորոշվում։ Ժամանակի անպտուղ կորուստ…

Ինչու՞ եմ «հրամանագիրը» չակերտների մեջ դնում, որովհետև պարզից էլ պարզ է, որ նույնիսկ այդ թուղթը ստորագրելու պահին Ս. Շահրամանյանը հասկացել և գիտակցել է, որ իրականում դա ոչ թե հրամանագիր է, այլ թշնամու ագրեսիան կանխելուն ուղղված թղթի կտոր։ Այդ թուղթը ստորագրելու որոշումն Արցախում բոլորը միասին են ընդունել՝ ընդ որում, տեղում նաև զուգահեռ որոշելով, որ առաջին իսկ հարմար պահին չեղարկելու են այն։ Հիմա դա երկար քննարկելու ի՞նչ կարիք կա՝ խորհրդարանով չեղարկեն, դատարանով, թե՞ նախագահի մեկ այլ հրամանագրով։ Միթե՞ պարզ չէ, որ ինչքան երկար այս հարցը մնա հանրային քննարկումների օրակարգում, այնքան ավելի շատ օգուտներ կքաղեն դրանից մեր թշնամիները։ Պետք է արագ երկրորդ հրամանագիրը կազմել և վերջ՝ հարցը փակված է։

Արցախի իշխանությունները պարտավոր են ժամ առաջ դուրս գալ կեղծ օրակարգերից և զբաղվեն բացառապես արցախցիներին միավորելու ու նրանց բոլոր իրավունքները պաշտպանելու խնդրով՝ թույլ չտալով, որպեսզի մեր հայրենակիցները ցանկացած տիպի շահարկումների առարկա դառնան։ Տեղին չեն Արցախի իշխանությունների այն մտահոգությունները, թե իրենց խոսելուց կարող է թշնամին օգտվել և, օրինակ, հարձակում գործել Սյունիքի վրա։ Վստահեցնում եմ՝ նման հարցերը բոլորովին այլ մակարդակներում ու նաև այլ մայրաքաղաքներում են քննարկվում։ Տեղին չէ նաև Արցախի իշխանությունների զգուշացումը, թե իրենց գործունեությունը կարող է նոր խնդիրներ առաջացնել Բաքու գերի տարված Արցախի նախկին նախագահների, պետական ու ռազմական գործիչների համար։

Նրանց խնդիրներն էլ են այլ մակարդակներում լուծվում։ Բայց, եթե նույնիսկ ոչ, ապա, հարգարժան պարոնայք, վստահ եմ՝ դուք էլ եք հասկանում, որ Արցախի նախկին ղեկավարներ ու Արցախի ժողովուրդ հասկացությունների հարցում ընտրությունը որը պետք է լինի։ Ինձ էլ է դժվար գրել այս տողերը. Բաքվի գերիների մեջ շատ հարազատ ընկերներս ու անսահման հարգանքս վայելող գործիչներ են։ Բայց ես նաև գիտեմ, թե որը կլիներ նրանց ընտրությունը ու դուք էլ դա լավ գիտեք։

Հետևաբար, ամեն ինչ ավելի քան պարզ ու հստակ է։ Թե ինչպիսինն էր Նիկոլի առաջարկը Արցախին, բոլորս արդեն գիտենք։ Վստահեցնում եմ՝ Հայաստանի համար պատրաստած նրա ծրագիրն էլ է նույնը։ Եվ ուրեմն պետք չէ սպասել նրա հետ հանդիպմանն ու ինչ-որ հարցեր քննարկելուն։ Իր անելիքն նա արդեն արել է, իսկ եթե հանկարծ ուրիշ բան էլ խոստանա՝ խաբելու է։ Կարծում եմ՝ լավագույն տարբերակը կլինի, եթե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շատ բաց խոսի հանրության հետ (իհարկե, ոչ Պետրոսի եթերում), ներկայացնի բոլոր իրողությունները, չշրջանցի խնդրահարույց հարցերը, առաջարկի իրավիճակի դժվարությունները հաղթահարելու իր ծրագիրն ու առաջ շարժվի։ Նա կարող է դա անել։

Երեկ Սամվել Շահրամանյանը կանգնած էր իր ժողովրդի առջև։ Կանգնած էր այն մարդկանց առջև, ում խաբելով սադրանքի էին բերել։ Հասկանում եմ՝ դժվար է, բայց պետք է։ Դա է Սամվել Շահրամանյանի ամենամեծ առաքելությունը՝ առաջնորդել իր ժողովրդին դեպի փրկություն։
Իսկ Հայաստանի ազգային ուժերը պետք է ամեն կերպ սատար լինեն արցախցիներին Արցախ վերադարձի հնարավորություն տվող ցանկացած ծրագրի իրագործմանը։ Չլինի Արցախ՝ չի լինի նաև Հայաստանի Հանրապետություն։ Չի լինի նաև հայ ժողովուրդ։ Սա պաթոս չէ։ Սա իրողություն է՝ այս տարածաշրջանում ապրելու դարերով մշակված և հղկված տրամաբանություն։ Այդ հարցը միևնույն է լուծվելու է։ Եթե նույնիսկ հայ ժողովուրդը չկարողանա լուծել, այլոք են դա անելու։ Պարզապես այն ժամանկ մենք կդադարենք գործոն լինել՝ մեր ապագան հանձնելով այլոց տնօրինությանը։

Չի կարելի արցախցիներին դիտարկել որպես Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ռեսուրս։ Դա նրանց գործը չէ՝ մեր գործն է։ Արցախցիների առաքելությունը շատ ավելի մեծ ու խորքային է։ Ոչ թե նրանք պետք է օգնեն Հայաստանի քաղաքացիներին իշխանափոխության հարցում, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀ քաղաքացիները պետք է ամեն կերպ ծառայեն Արցախի ազատագրմանը։ Կարևորը երկրորդականին ստորադասելու ոչ մի իրավունք չունենք։ Սա մենք բոլորս պետք է հասկանանք։ Շատ լավ հասկանանք»լ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}