Հասարակություն 13:10 21/10/2023 Հայաստան

«Ամեն օր մտքով քայլում եմ Ստեփանակերտի փողոցներով ու հասնում Շուշի»

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

«Ամբողջ կյանքս պատերազմ եմ տեսել ու սիրտս ցավում է, որ երեխաներս էլ  անցան դրա միջով, իսկ ամենասարսափելին այն է, որ այդ ամենից հետո տուն, հող, ծննդավայր կորցրեցինք»,- իր պատմությունը սկսում է 41-ամյա Սամվել Համբարձումյանը, ով իր կնոջ և 7 զավակների հետ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ժամանակավոր բնակություն է հաստատել Մասիսում։

Նա Շուշիից է, իր կյանքի լավագույն տարիներն անցել են այնտեղ։ Պատերազմից հետո հայրական տունը Շուշիում կորցնելուց հետո, ընտանիքին տեղափոխել է Ստեփանակերտ ու բնակություն հաստատել այնտեղ՝ հույսով, որ այլևս չի տեղահանվելու։

Որպես բազմազավակ ընտանիք, պետությունը տուն է տրամադրել Սամվելին։ Ընտանիքը սկսել է նորից կառուցել, տուն-տեղ դնել, յոթերորդ զավակին ունեցել, որ էլ ավելի ամուր կառչեն հողին, բայց Համբարձումյանների երազանքը մեկ վայրկյանում փոշիանում է․ նրանք երկրորդ անգամ են իրենց տունը կորցնում։

Նա դրվագ առ դրվագ հիշում է չարաբաստիկ սեպտեմբերի 19-ը։ Պատմում է, որ մեծ տղան այդ ժամանակ քոլեջում էր, չորս զավակները՝ դպրոցում, իսկ ինքն ու կինը գնացել էին գերեզմաններ․ 44-օրյա պատերազմում զոհված կնոջ եղբոր ծննդյան օրն էր։ Ասում է, որ այդ ժամանակ ուժեղ պայթյուն են լսել, որից հետո հետո սկսվել է հրթիռակոծությունը։

Նրանք անմիջապես վերադառնում են տուն, որ երեխաներին գտնեն։ Երբ Սամվելը կարողացել է ընտանիքին միավորել և ապաստարան տեղափոխել, թաղի տղամարդկանց հետ անցնում են  ինքնապաշտպանության․ գնում են անտառներ ու դիրքավորվում։ Երկու օր այնտեղ մնալուց հետո լուր են ստանում, որ կռիվը դադարել է և ժողովրդին տեղահանում են։

«Դիրքերից իջել եմ, ընտանիքիս վերցրել ու ոտքով 10 կիլոմետրից ավելի քայլելով գնացել ենք Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ մեկ շաբաթ մնալուց հետո վերջին ավտոբուսներով հասել ենք Գորիս»,- պատմում է Սամվելը։

Նրան Գորիսում առաջարկել են կացարան սահմանամերձ գյուղերում, սակայն Սամվելը հրաժարվում է՝ վախենալով, որ երեխաները նորից կրակոցների ձայներ կլսեն ու դեռ այս սթրեսը չհաղթահարած նոր սթրեսի կենթարկվեն։ Նա ցանկություն է հայտնում Մասիս գնալ, որտեղ դեռ 2020 թ-ի պատերազմի ժամանակ էր ընտանիքին տեղափոխել։ Ասում է, որ այս քաղաքն իրեն հոգեհարազատ է, ու մեծ ցանկություն ունի հենց այդ տարածքում էլ մնալ, նոր տուն ու տեղ ստեղծել։

Նրա խոսքով՝ Մասիսի քաղաքապետարանում երբ փորձել են նրանց ընտանիքի կացարանի հարցը լուծել, այդ ժամանակ քաղաքապետարանի բակում իրեն է մոտենում պատահական մի անցորդ և երբ իմանում է, որ Արցախից բռնի տեղահանված է և ունի մեծ ընտանիք, անմիջապես առաջարկում է իր տուն տեղափոխվել։

«Պատկերացնում եք, անծանոթ մարդն իր տուն տարավ, ասաց, որ իրեն ոչինչ պետք չէ, կարող ենք մնալ այնքան ժամանակ մինչև մեր տան հարցը լուծվի», - ասում է Սամվելն ու նորից շնորհակալություն հայտնում իրենց տանիք տված Տիգրան Հակոբյանին, որն իր երկհարկանի տունը տվել է արցախցիներին։

9-հոգանոց ընտանիքն այժմ ժամանակավոր ապրում է այդ տանը։ Նրանց է միացել 7 հոգուց բաղակացած ևս մեկ տեղահանված ընտանիք և այսօր 17 հոգով՝ տանտերն էլ հետներն, ապրում են մեկ հարկի տակ։ Անծանոթ մարդիկ դարձել են հարազատ և միասին կենցաղ են կիսում։ 

Սակայն, ինչպես Սամվելն է նշում, տունը, ցավոք, դրված է վաճառքի և ցանկացած պահի այն կարող են գնել, որից հետո արդեն կհայտնվեն դրսում։

«Ես աչքերս բացել եմ ու կռիվ եմ տեսել, նույն էլ իմ էրեխեքը, անընդհատ տեղափոխվելուց էլ հոգնել ենք, ուզում եմ մի տեղ հաստատվել, ընտանիքիս պահել»,- նշում է նա։ 

Սամվելն առողջական խնդիրներ ունի, որի համար էլ 14 տարի ծառայելուց հետո թողել է զինվորական կյանքն ու թոշակի անցել։ Մասիսում փորձել է աշխատանքի անցնել ծխախոտի գործարանում, սակայն պոլիկլինիկայում ասել են, որ իր ունեցած առողջական խնդիրներով չի կարող աշխատել տվյալ գործարանում, ավելին, նրան հաշմանդամության կարգ է հասնում։ 

Այսօր ընտանիքն ապրում է բարերարների, սրտացավ մարդկանց օգնության շնորհիվ, իսկ պետության տրամադրած 100 հազարական դրամները դեռ ամբողջությամբ չեն ստացել։ Հիմա Սամվելը աշխատանք է փնտրում, ասում  է, որ այս պահին միակ ցանկությունը դա է, իսկ հետո արդեն պետք է տան հարց լուծի։

«Թեկուզ մի փոքրիկ հողակտոր ունենամ, որ կարողանամ այգի մշակել, անասուններ պահել։ Ստեփականակերտում ես մեծ այգի ունեի, կենդանիներ ունեի, այդ այգու շնորհիվ մենք կարողացանք շրջափակման ժամանակ 9 ամիս ապրել, նույնիսկ իմ այգու բարիքներն էի սկսել վաճառել, իսկ հավերին մորթում էի ու բաժանում հարևաններին, որ մարդիկ սոված չմնան»,- նշում է նա։

Մեր խոսակցությանը միանում է Սամվելի 16-ամյա որդին՝ Մարատը։ Ասում է, որ հիմնականում ինքն էր վաճառում այգու բերքը, բայց ավելի շատ նվիրում էր ծեր տատիկ-պապիկներին, որոնք ի վիճակի չէին բանջարեղեն գնել։

«Երբ հարցնում էին, թե ինչի եմ առանց գումարի տալիս, ասում էի, որ իրար օգնելով պետք է այս դժվարությունների միջով անցնենք։ Հայաստանում էլ մի բարի մարդ մեզ օգնեց, իր տանը հյուրընկալեց ու այսօր մենք դրսում չենք կամ վատ պայմաններով ինչ-որ կացարանում»,- նշում է նա։

Մարատը սկսում է պատմել իր մասին․ սովորել է Ստեփանակերտի հայ-իտալական կրթահամալիրի փայտագործության բաժնում։ Հիմա սպասում է, որ Երևանում բացվի այդ քոլեջը և ուսումն այնտեղ շարունակի, կամ էլ կգնա համապատասխան քոլեջ։ 

Սիրում է փայտի հետ աշխատել և այժմ մտածում է փայտից իրեր պատրաստել և վաճառել․ ինքն էլ այդ կերպ է ուզում ընտանիքին օգնել։ Քոլեջն ավարտելուց հետո էլ մտածում է փայտամշակման արտադրամաս բացել։

Մարատը մեծ ցավ է ապրում, երբ հիշում է իրենց Շուշիի և Ստեփանակերտի տները, ու մտքում անընդհատ քայլում է իրենց բակում, այգում, իրենց թաղամասի փողոցներում։ 

«Արդեն երկրորդ անգամ մեր տունը կորցնում ենք։ Ուղղակի բառերով անհնար է նկարագրել այդ ցավը, ոչ մեկ չի կարող հասկանալ, թե դա ինչ ահավոր բան է։ Իրականում  դա շատ վատ հետևանքներ է թողնում»,- սա ասելուց հետո 16-ամյա պատանու ձայնը դողում է, գլուխը թեքում է, որ արցունքները չտեսնենք։

Մարատ, Տիգրան, Հայկ, Մարիամ, Սամվել, Կատարինա, Անգելինա․ Սամվելի յոթ զավակներն են, վերջինը՝ Անգելինին 2 ամսական է։

Սամվելն ասում է, որ իրենց միտքն Արցախում է և ամեն օր երազում են ծննդավայր վերադառնալու մասին, բայց միայն մեկ պայմանով՝ այնտեղ կապրեն առանց թուրքի։

«Ես գիշեր-ցերեկ իմ տան մասին եմ մտածում, ասում եմ՝ տեսնես այգուս ծառերն ինչ եղան, կենդանիները հիմա որտեղ են։ Ամեն օր մտքով քայլում եմ Ստեփանակերտի փողոցներով ու հասնում Շուշի։ Եթե իմանամ, որ պետք է գնանք մեր հողը վերցնենք, ես այս վիճակում էլ կգնամ կկռվեմ։ Մենք պատրաստ ենք նորից մեր հայրենիքում տուն-տեղ դնել, ապրել, ցանկացած պահի, երբ հնարավոր եղավ, կվերադառնամ, բայց եթե այնտեղ թուրք չլինի, երբեք նրանց հետ չեմ ապրի ու ոչ մի արցախցի չի ապրի»,- ասում է Սամվելը։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}