Հասարակություն 18:25 28/10/2023 Հայաստան

Մի քիչ «փրկված» ակնոց ունեմ` բերված Ղարաբաղից․․․

Երևանի Կոմիտասի պողոտայում արցախցի Մհերին այս օրերին շատերն են տեսել՝ մեկ պարկ Արցախից բերված օպտիկական ակնոցներ վաճառելիս։ Սա այն էր, ինչ Ստեփանակերտի օպտիկայի խանութից հասել է Երևան։

«Երբ առաջին օրն ասացին, որ պետք է շուտ լքենք Ստեփանակերտը, ով դուրս չգա՝ կմնա, քանի որ ադրբեջանցիներն արդեն «Կրկժան» կոչվող թաղամասից իջնում են։ Հենց առաջին օրն անմիջապես դուրս եկանք։ Որևէ մեկի մտքով չէր անցնում օպտիկա կամ այլ  բան վերցնի իր հետ։ Մեկ-երկու օր հետո կապ  հաստատեցինք քեռուս հետ։ Մայրս եղբորը խնդրեց, որ խանութից մի տոպրակ ակնոց բերի։ Քեռիս էլ՝ չմերժեց, բերեց։ Երևանում մոտս գումար չկար, հանեցի  փողոցում դրեցի և սկսեցի վաճառել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Մհեր Գևորգյանը։

Օրական 3-5 հատ վաճառվում է։ Գևորգյանը տեղեկացրեց, որ նույնիսկ մի օր թաղապետարանից մի երիտասարդ է մոտեցել և հայտնել՝ փողոցային առևտուրն արգելված է։

«Ասացի՝ բա մի քիչ «փրկված» ակնոց ունեմ, Ղարաբաղից բերված․․․, ասաց՝ լավ, գոնե կանգառի մոտ կանգնեք, տեղ կար նստարանի մոտ, նորմալ վերաբերմունք ցույց տվեց։ Մի շատ լավ կին պատահեց, որը գնեց ողջ ակնոցները։Մի քանի օր հետո, ընկերս տեսավ, որ զբաղմունք դեռ չունեմ, ասաց՝ արի նորից մատչելի գնով կտամ, վաճառիր։ Ես նորից դուրս եկա կանգնեցի՝ ակնոցները վաճառելու»,- պատմեց արցախցին։

Մհեր Գևորգյանը ծվել և մեծացել է Ստեփանակերտում, քաղաքի կենտրոնական մասի հայտնի «կոլցեվոյ»-ում։ Ինչպես պատմում է Գևորգյանը, 1988 թ․-ի շարժումը սկսել է հենց իրենց շենքի մոտից։ Ընտանիքը բաղկացած է հինգ անձից՝ ինքը, կինը և 3 երեխաները։ Ստեփանակերտում կինը` Նարինե Առուշանյանն, աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցում, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։Ինչպես արդեն ասացինք, Մհերն էլ Ստեփանակերտում ունեցել է օպտիկայի խանութ, որը գործել է շուրջ 15 տարի։ Ապրել են նորմալ, բնականոն հունով, մինչև չարաբաստիկ օրը՝ 2023թ․-ի սեպտեմբերի 19-ը․․․

«Շրջափակման ամիսներին, նեղ օրերին հարմարվելով, զրկված լինելով առաջին անհրաժեշտության ապրանքներից, այդուհանդերձ որևէ մեկի մտքով անգամ չի անցել, որ տունը կթողնի ու  կհեռանա ընդմիշտ։ Մենք 9 ամիս երեխաների հետ, ամեն ինչին հարմարվել էինք, չէինք պատկերացնում, որ պետք է թողնենք մեր հայրենիքը, տունը ու դուրս գանք։ Այդ մեկ ու կես օրնը այնքան ինտենսիվ էին ռմբակոծում մեր Ղարաբաղը, որ դաժանության աստիճանն անպատմելի է։  Շրջաններից եկողներն էլ էին պատմում՝ ահավոր վիճակ էր։Իբր ռուսը մեզ «գառանտ» կանգնեց, բայց տեղի ունեցավ սարսափելին։ Երեխաները դպրոցում էին, չգիտեինք տեղները,ամբողջ փողոցներն «ասկոլկաներ» էին․․․ 9 ամիս սոված պահին, մեկ օրվա մեջ էլ հարձակեցին․․․»։

Ականների պայթյունի ձայները մինչև հիմա ականջներում է։ Ասում է՝ 44-օրյա պատերազմից հետո էլ  նորից շարունակել են կյանքը, ստեղծել, արարել և նորից շեշտելով ՝ երբևէ դուրս գալու մտադրություն չեն ունեցել։

«2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ դիրքերից իջանք, տեսանք, որ խանութի լուսամուտները ջարդվել են՝  գլխավոր շտաբի մոտ տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով, որոշ չափով էլ ներսի իրերը՝ թալանված։ 2020թ․-ից հետո նորից վերականգնեցինք և  ապրանքների քանակն էլ՝ ավելացրեցինք։ Նույնիսկ 2020թ․-ից հետո տուն կառուցեցի,  հողատարածք ունեի, սկսեցի տուն կառուցել, նաև՝ զրուցարան, հայտնի դեպքերից ընդամենը երկու օր առաջ էինք վերջացրել»։

Մհերի փափագը մեկն է՝ նորից ազատագրել հայրենիքը,բայց այնպիսի զինատեսակներով, որ մարդկային կորուստներից հնարավորիս խուսափել լինի։

«Ուժեղ լինենք, որ ցանկացած երկիր մինչև հարձակվելը երկար մտածի ․․․ Մարդիկ  չպետք է վախենան՝ իրենց հողում ապրելով»,- ասաց Մհերը։

Մհերն ընտանիքով այժմ ապրում է Երևանում՝ բարեկամի տանը։

«Մեր բարեկամները լավ դիմավորեցին տեղավորեցին մեզ։ Ապրում ենք Կոմիտասի պողոտայի վրա իրենց բնակարանում՝ առանց վարձավճարի։ Երևանից Ստեփանակերտ օպտիկա հասցնող ընկերությունների ներկայացուցիչներն էլ առաջարկել են Երևանում նույն գործունեությամբ զբաղվել՝ տրամադրելով անհրաժեշտ իրեր։ Սակայն Գևորգյանը նշում է, որ դեռ «շոկի» մեջ են և չեն պատկերացնում, ինչ պետք է անեն, որն է լինելու հետագա անելիքը։

«Ցերեկն անցնում է՝ բարեկամների, հարազատների հետ շփվելով, բայց  գիշերները շատ դժվար է անցնում։ Մտքերով տեղափոխվում եմ տատիկ-պապիկի գյուղ,այգին, իմ տունը․․․
հումորով ասեմ՝  բարենպաստ պայմաններ է ստեղծվում «ալկոգոլիկ» դառնալու համար»,- կատակում է ստեփանակերտցի մեր զրուցակիցը։

Արցախցի ընկերներով, հարազատներով պարբերաբար  հանդիպում են, միմյանց որպիսությունն են հարցնում։ Գևորգյանի խոսքով՝ շատերը դեռ «շոկից» դուրս չեն եկել։

«Բոլորս արդեն այսպես ասած՝ մարդամեջ ենք մտել, բայց շատերը դեռ չեն կարողանում հասկանալ կատարվածը՝ շոկի մեջ ենք։ Կամաց-կամաց, կարծում եմ, կանցնի»։

Մեր հարցին, թե արցախահայությանը տրամադրվող պետական աջակցության որևէ ծրագրից  օգտվե՞լ են, պատասխանեց, որ չեն էլ դիմել։

«Չգիտենք էֆեկտ կունենա, որ դիմենք,թե՝ ոչ։ Միգուցե վստահություն էլ չկա, բայց Հայաստան գալուն պես շրջապատված ենք եղել բարեկամների ուշադրությամբ, կարիք չեղավ դիմելու»,- ասաց Գևորգյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ որդին ընդունվել է Լիտվայի միջազգային համալսարան, պետք է գնա այնտեղ ուսանելու։ Թերևս այս հանգամանքը նույնպես ընտանիքին երկմտանքի առջև է կանգնեցրել՝ ամեն ինչ սկսել սկզբից, թե՞ սպասել ։

Ամեն դեպքում Ստեփանակերտում ծնված երիտասարդին հանգիստ չի տալիս ոչ այնքան ունեզրկվելը,որը հնարավոր է վերականգնել,  որքան Հայրենիքը կորցնելու տանջող միտքը․․․

Տեսանյութը և լուսանկարները տրամադրել է Մհեր Գևորգյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}