Քաղաքական 21:56 28/10/2023 Արցախ

«Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք». Արցախի նախագահ Շահրամանյան

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ և առաջին ազդակը, որ  կարող է սկսվել ռազմական գործողություններ, եղել է այն, որ Շուշիի  ներքևում գտնվող Տանկի հուշարձանի հարակից  ադրբեջանական հենակետից մոտեցել են հարակից ռուսական հենակետի ավագին և զգուշացրել՝ թաքցրեք ձեր անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին»,-Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում պատմեց Սամվել Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահների հետ ճշտելուց հետո հաստատվել է այդ փաստը, պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է սկսվեն ռազմական գործողություններ։

Հայտնելով, որ երկար ժամանակ Արցախի զինված ուժերը մարտական բարձր պատրաստության վիճակի էին բերված եղել՝ Շահրամանյանն ասաց, որ իր աշխատասենյակ վերադառնալուց կես ժամ անց սկսվել է ինտենսիվ հրետակոծությունը:

Նա խոսեց նաև  ռուսական խաղաղապահ զորակազմի գործողությունների մասին և ասաց. «Ռազմական գործողությունների սկսվելուց ժամեր անց ես հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական այդ ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը գտնվում էր, կարելի է ասել, դիտորդի կարգավիճակում, մենք մեր հարցերը պետք է ինքնուրույն ունակ լինեինք կարգավորել»։

Նրա խոսքով՝ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների ու նաև մեր բնակչության հետ միասին սկսվել են ռազմական գործողություններին պատասխան գործողությունները, ինչի շնորհիվ է, որ հնարավոր եղավ ադրբեջանական կողմի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են շուրջ 12 ժամ։

«Մեզ համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերն անհամեմատելի էին և որքան երկար շարունակեինք, այնքան ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք, և իմ նպատակը, որպես Արցախի նախագահ, կայանում էր նրանում, որ մենք հնարավորինս արագ կանգնեցնենք ռազմական գործողություններն և խուսափեինք ավելի շատ զոհերից»,-ասաց Սամվել Շահրամանյանը:

Բանակցությունների սկզբում ադրբեջանական կողմը, ստ Արցախի նախագահի, հայտարարել է, թե ռազմական գործողությունները իրենց նպատակն ունեն և մինչև չհասնեն դրան չէն դադարեցնի այն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր շրջանները գտնվում էին շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին և գտնվում էր Կրկժան տեղամամսին շատ մոտ, այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների, մեզ չէր մնում և ես առաջարկել եմ, որ իրենք ուղարկեն իրենց գրավոր պահանջներն ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու համար»,-ասաց Արցախի հանրապետության նախագահը՝ շեշտելով որ այդ ժամանակ ադրբեջանական կողմն էլ էր կրում բավականին մեծ կորուստներ:

Ինձ համար պարզ է եղել, որ Բաբայանի ասածն արկածախնդրություն էր

«Սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ»,-հայտնեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նա ասաց, որ Խանումյանին ասել է,որ դեմ չէ, թող Սամվել Բաբայանը ներկայանա և ներկայացնի իր ծրագիըըև եթե այն ընդունելի է, ապա ինքը պատրաստ է  գնալ նաև այդ քայլերին:

Բայց Խանումյանն ասել է, որ իշխանությունը հանձնվի Բաբայանին և ինքը իրականացնի մնացած գործընթացները:

«Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները և ավելի հեշտ բանակցություններ իրականացնել,  քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-պատմեց Շահրամանյանը և, տեղեկացնելով, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան, շարունակեց. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»:

Արցախի Նախագահը հայտնեց, որ ԱՀ ԱԽ նիստերից մեկում է իմացել, որ Սամվել Բաբայանը միջնորդավորված բանակցություններ է վարում ին-որ 23 կետանոց փաստաթղթի շուրջ:

«Այդ ԱԽ նիստից հետո ես պատահական իր հետ հանդիպել եմ և առաջարկել՝ ինձ ներկայացնի, թույլատրի ծանոթանալ, թե ինչ փաստաթուղթ է քննարկում ադրբեջանական կողմի հետ: Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, և երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի»,-ասաց Շահրամանյանը:

Հայտնելով, որ ինքն այդ փաստաթուղթը այդպես էլ չի տեսել՝ ԱՀ նախագահը  նշեց, որ տեղյակ չէ, թե այդ փաստաթղթում ինչ է նշված:

«Տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված և համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են Արցախի համար ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ: Ճիշտն ասած, այդ հայտարարությունն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև ինձ հետաքրքիր է, թե ում հետ է ինքը քննարկել այդ փաստաթուղթը, ով է իրեն լիազորել Արցախի անունից՝ բանակցել Ադրբեջանի հետ, իր ասելով՝ դա  Արայիկ Հարությունյանն է եղել: Եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել այդ փաստաթղթին, այն պետք է քննարկվեր նաև ՀՀ ղեկավարության հետ: Գոնե Սամվել Բաբայանի կողմից դա պետք է քննարկվեր:

Մենք դեռ ունենալով Արցախի Հանրապետություն որպես անկախ պետություն, եթե քննարկում ենք դրա կարգավիճակը իջեցնելու հարցը՝ հասցնելով ավտոնոմիայի, ուրեմն մենք պետք է գնանք այն քայլին, որ հենց այդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը, և դառնար ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց էր իր մոտ համոզմունքը, որ դա իրական փաստաթուղթ է և հնարավոր է դա ընդունվի Ադրբեջանի կողմից»,-ասաց նախագահը:

Նա տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում և իրենք պատրաստ չեն մեզ հետ քննարկել որևէ կարգավիճակի հարց՝ պատճառաբանելով, թե իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, և եթե Արցախին տրվի որոշակի կարգավիճակ, նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ:

«Իրենց խոսքով, իրեքն չեն գնա պետությունը իրենց ձեռքով քանդելու ճանապարհով»,- հայտնեց Սամվել Շահրամանյանը:

Կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը

«Պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաև մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետև  այն նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար»,-պատասխանելով պայթյունի վերաբերյալ հարցին՝ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:

Նրա խոսքով՝ պայթյունից տուժծները հիմնականում Ստեփանակերտի բնակիչներն են, քանի որ պահեստը մոտ է եղել իրենց:

Շահրամանյանն ասաց, որ բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները:

«Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրս բերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր»,-ասաց Արցախի նախագահը և, մեկնաբանելով եղած խուճապը, շարունակեց. «Թեև մենք հայտարարում էինք, որ այս ռեժիմը գործելու է մինչև տարվա վերջ և բոլոր ցանկացողները ապահովվելու են տրանսպորտով և տեղափոխվելու են Հայաստան, բայց այն կար: Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Նա տեղեկացրեց, որ Արցախի ՔԿ-ի կողմից հարուցվել է քրեական գործ, որը փոխանցված է Հայաստանի ՔԿ զինվորական գլխավոր վարչություն:

«Ես կխնդրեի Հայաստանի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին և ենթարկել պատասխանատվության»,-հայտարարեց Շահրամանյանը:

Ես Հայաստան եմ տեղափոխվել ուղղաթիռով

«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում»,-հայտարարեց Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպ նպատակով է Ադրբեջանն առևանգել Արցախի երեք նախագահներին, և մյուսներին:

«Կարելի է հարցնել, թե ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, և ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել:  Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց Արցախի նախագահը:

Պատասխանելով իր՝ Հայաստան (Սիսիան) տեղափոխվելու մասին հարցին՝ Շահրամանյանն ասաց, որ տեղափոխվել է ուղղաթիռով, իր հետ եղել է պաշտպանության նախարարը, իմ անվտանգության երկու աշխատակիցները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}