Երգչուհի Ալլա Լևոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել
Հասարակություն
08:15 03/11/2023
Հայաստան

Երգչուհի Ալլա Լևոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած թիվ 50-ուն երթուղին սպասարկող Zhongtong մակնիշի ավտոբուսը:

«Shamshyan․com»-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Ը

ստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Ալլա Լևոնյանը, ով վթարային իրավիճակ է ստեղծել ավտոբուսի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը, իսկ ավտոբուսն էլ հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ի վարորդը հայտնի երգչուհի Ա. Լևոնյանն է:
 

Placeholder
Երգչուհի Ալլա Լևոնյանի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել