Հասարակություն 15:45 06/11/2023 Հայաստան

21-ամյա արցախցու երազանքը

Հարությունյանների 6 հոգանոց ընտանիքը Արցախից բռնի տեղահանվելուց հետո ժամանակավոր բնակություն է հաստատել Մասիս քաղաքում։ Այժմ ապրում են գրադարանի հին շենքի սենյակներից մեկում։ Նրանց են միացել նաև ընտանիքի տատիկն ու հորաքույրը։

Ստեփանակերտից դուրս գալուց հետո նախ տեղափոխվել են Ռանչպար գյուղ, որտեղ մնացել են բարեկամների տանը, հետո արդեն եկել են Մասիս։ Հարությունյանների 4 երեխաներից երեքն ուսանող են, բոլորն էլ սովորում են Երևանում, ուստի քաղաքին մոտ գտնվելու համար նրանք որոշել են տեղափոխվել Մասիս։

21 ամյա Մարիա Հարությունյանը պատմում է, որ Ստեփանակերտի իրենց բնարականից ոչինչ չեն վերցրել, միայն մի քանի հագուստ, հիմա են մտածում այս կամ այն իրը կարող էին վերցնել, որն իրենց կհիշեցներ Արցախում անցկացրած լավագույն օրերը։ 

«Այնքան տագնապած ենք դուրս եկել, որ այդ պահին ոչ մի բանի մասին չէինք մտածում։ Երեք օր եղել ենք ճանապարհին, այդ ժամանակ ասում էինք՝ անփորձանք Հայաստան կհասնենք»,- ասում է նա։

Մարիան Երևանի պետական համալսարանի ուսանող է, որոշել է ուսմանը զուգահեռ նոր մասնագիտություն սովորել, որ կարողանա աշխատել։

Նրա հայրն առաջին կարգի հաշմանդամ է, վիրավորվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Ասում է, որ հիմա մայրն է աշխատանք փնտրում, երեխաները նույնպես ուզում են աշխատել։

«Մեր միակ ցանկությունն այս պահին այն է, որ աշխատենք, տուն գնենք, մենք որևէ մեկից հույս չունենք, որևէ ակնկալիք չունենք, մենք մեր վրա հույսը պիտի դնենք»,- նշում է Մարիան։ 

Ընդհանուր առմամբ, Մասիս համայնքում հյուրընկալել են բռնի տեղահանված 12 հազար արցախցու՝ 2800 ընտանիք, սակայն այժմ նրանց թիվը հասնում է 8-9 հազարի։ Մասիս համայնքի սոցիալական աշխատող, Արցախից բռնի տեղահանված ընտանիքների հարցերով պատասխանատու Նվարդ Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասում է, որ  Մասիսիում կա բնակարանների խնդիր, մարդիկ չեն կարողանում տուն վարձակալել, դրա համար տեղափոխվում են այլ համայնքներ։

«12 հազարից այսօր Մասիսում մնացել է 8-9 արցախցի, իրականում տուն չկա, մարդկանց տեղավորել ենք գրադարանում, մանկապարտեզում, ծանոթների տանը։ Ցավոք, վարձով տրվող բնակարանների գներն անմարդկային բարձր են, մարդիկ չեն կարողանում տուն վարձակալել։ Մենք մեր ծանոթների միջոցով փորձում ենք համեմատած նորմալ գներով բնակարաններ գտնել, որ մարդիկ դրսում չմնան։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ գյուղերում երկար տարիներ փակ մնացած տները ժամանակավոր հատկացվել են արցախցիներին, խոսել ենք սեփականատերերի հետ, խնդրել են  դրանք տրամադրել»,- ասում է նա։

Նվարդ Մարտիրոսյանի խոսքով՝ բնակարանների խնդիրն առաջացել է դեռ 2020 թվականին։ Պատերազմից հետո իրենց տունը կորցրած շատ արցախցիներ մնացել են այստեղ, բնակարան, սեփական հող են գնել, կամ էլ վարձակալել են, սկսել են աշխատել, ընդգրկվել տարբեր ծրագրերում։
Բացի այդ, ինչպես նշում է սոցիալական աշխատողը, Մասիս քաղաքը մոտ է մայրաքաղաքին, դրա համար մարդիկ ցանկանում են հենց այստեղ բնակություն հաստատել, որ երեխաները կարողանան հեշտությամբ համալսարաններ գնալ, նաև Երևանում աշխատել։ 

Ըստ Նվարդ Մարտիրոսյանի՝ եղել են  դեպքեր, որ այս ընթացքում որոշ արցախցիներ գնացել են այլ մարզեր, բայց նույն օրն էլ հետ են վերադարձել։

«Մենք էլ ամեն ինչով նրանց աջակցում ենք, դա մեր պարտքն է, բայց կացարանների խնդիրը դեռ կա, փորձում ենք լուծումներ գտնել։ Այս պահին վերանորոգվում է քաղաքապետարանի հարևանության գտնվող երեք հարկանի շենքը, որի սեփականատերերն այն անհատույց տվել է համայնքին։ Վերանորոգումից հետո այն կտրամադրվի արցախցիներին։ Կլինի հանրակացարանի նման և կկարողանանք տեղավորել 50-60 ընտանիք»,- նշում է Նվարդ Մարտիրոսյանը։

Բացի այդ, այս պահին շինաշխատանքներ են իրականացվում գրադարանի հին շենքում, որտեղ ևս մի քանի ընտանիք է ապրում։ Վերանորոգումից հետո այստեղ էլ, ըստ նրա, կարող են տեղավորել 30 հոգու։

Նվարդ Մարտիրոսյանն ասում է, որ վերանորոգվում է նաև քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի հին շենքը, որը նույնպես տրամադրելու են արցախցիներին։

«Այս ամենից բացի նաև հավաքագրումներ ենք անում, որ մարդկանց ապահովենք տարբեր իրերով՝ մատրասներ, տաքացուցիչներ, վերմակներ, ինչպես նաև սնունդով։ Հիմա ավելի շատ տաքացուցիչներ են պետք։ Սա դեռ սկիզբն է, մեկ ամիս հետո իրավիճակն ավելի է լրջանալու, հիմա մեզ մեծ թվով տաքացուցիչներ են պետք, որ մարդիկ կարողանան ձմռանը կացարանները ջեռուցել»,- ասում է նա։
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:44
Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ու արիական ոգին. Պարգև Սրբազան
«Այո, պատմության ընթացքում հաճախ է եղել որ մեր Մայր Եկեղեցին ստիպված է եղել արթնացնել մեր ժողովրդին, միաբանել ու տանել դեպի փրկության ափերը»
Աղբյուր` Panorama.am
14:41
Բագրատ Սրբազան. Հիացած եմ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների աշխատանքով
«Այս շարժումն ինքնամաքրման, լայն հաշտության մասին է, ինքնաճանաչողության, չակնկալիքների մասին է։ Դրա դիմաց հայրենիք ու պատիվ ստանալու մասին...
Աղբյուր` Panorama.am
14:36
Փաշինյանը Մոսկվայում է
Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
14:33
Թումանյանական «Սասունցի Դավիթ»-ի նոր շունչը. տեղի ունեցավ պատկերապատման շնորհանդեսը
Նկարիչների միության դահլիճում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» պատկերապատման շնորհանդեսը։ «Սասունցի Դավիթ»...
Աղբյուր` Panorama.am
14:32
Պեսկովը խոսել է Պուիտին-Փաշինյան հանդիպման մասին
Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը կկայանա չորեքշաբթի Մոսկվայում, անհրաժեշտ և սպասելի է երկու կողմերի համար։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
14:08
Այս շարժման նպատակը հայրենիք ունենալն է, իսկ Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր
«Վերջին վեց տավա ընթացքում մեզ բազմաթիվ կորուստներ են պատճառել։ Մայիսի 9-ը՝ մեր եռատոնը, մեր հաղթնակների տոնը վերականգնվող կորուստներից...
Աղբյուր` Panorama.am
13:59
Պեսկովը մեկնաբանություն է տվել ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) պետությունների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների արագացված զարգացումը, և համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
13:52
Եթե ոչ եկեղեցին, ապա ո՞վ պետք է այդ համախմբումը կատարեր. Գառնիկ Դանիելյան
«Մենք թիրախավորումները հաշվի չենք առնում, մեր ճանապարհով առաջ ենք գնում»,- Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից դեպի Երևան երթի...
Աղբյուր` Panorama.am
13:51
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է: Մայիսի 14-16-ը Հայաստանում կայանալիք միջոցառման շրջանակում քննարկումների առանցքում կլինի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում. կալանավորվել է նրա համադասարանցին
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ԱՊՀ երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
13:46
Փոփոխություններ՝ դպրոց հաճախելու և տեղափոխելու կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ...
Աղբյուր` Panorama.am
13:15
Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում։
Աղբյուր` Panorama.am
12:59
Սերժ Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնում են. «Հարգանքի տուրք՝ Հայրենիքի ազատության և անկախության համար նահատակված հերոսների հիշատակին...
Աղբյուր` Panorama.am
12:51
Պետությանը վերադարձված՝ Կոտայքի 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետական գույքի կառավարման կոմիտեին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով երկու հողամասերը Տարածքային...
Աղբյուր` Panorama.am
12:46
Պետությունը 1.1 մլրդ դրամ համաֆինանսավարում տրամադրեց համայնքներին
«Նախագծով առաջարկում ենք  1 միլիարդ 12 միլիոն դրամ հատկացրեց 16 համայնքի 21 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-...
Աղբյուր` Panorama.am
12:42
Այսօր շատերի կողմից մշակույթը չի կարևորվում, այսօրվա քաղաքական միջավայրում զգում ենք տարբեր խնդիրներ. Սերգեյ Խաչատրյան
Ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի մարզերում շրջագայությամբ է հանդես գալու
Աղբյուր` Panorama.am
12:14
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «5-րդ դարում, հայկական տառերի գյուտից հետո, սկսեցին հունարենից թարգմանություններ կատարել և խնդրի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Կառավարությունը Սիսիան-Քաջարան ճանապարահատվածի համար 236 մլն եվրոյի վարկ կվերցնի
«Սիսիան-Քաջարան ճանապարահը բաժանել ենք երեք հատվածների՝ հյուիսային, Բարգուշատի թունել և հարավային հատված, համապատասխանաբար՝ ...
Աղբյուր` Panorama.am
11:36
Գաղափարկան պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ
«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է։ Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է...
Աղբյուր` Panorama.am
11:31
Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կլինի համազգային հանրահավաք
Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։ Ուրարակիր Թովմաս Առաքելյանը տեղեկացրել է. ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Կառավարությունը բուժաշխատողներին կստիպի պարտադիր մասնակցել էթիկական նորմերի իմացության դասընթացներին
«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ճշմարտության շարժումը հեղեղատարն է, որը պետք է մաքրի կյանքը ստից. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Այս իշխանության «նոր ազգային կրոնն է».  1....
Աղբյուր` Panorama.am
11:03
Մենք իշխանություն վերցնելու ցանկություն չունենք, ունենք ցանկություն՝ ունենալու ազգային, հայկական իշխանություն. Միքայել Սրբազան
«Իհարկե, շարժումն ուղղորդված է Աստծո կողմից։ Դրանից ավելի վեհ բան կա՞։ Աստծուց ավելի վեհ բան կա՞։ Մենք ուղղորդվում ենք Աստծո...
Աղբյուր` Panorama.am
10:41
Չինովնիկներին ավելի հարմար է աշխատել խոշորների հետ, սատկացնել ՓՄՁ-ներին. Հակոբ Ավագյան
Կառավարությունը մայիսի 2-ի նիստում տնտեսական գործունեության գրեթե բոլոր ոլորտներում շրջանառության հարկը կրկնակի բարձրացնելու մասին որոշում...
Աղբյուր` Panorama.am
10:25
Գյումրիից մեկնարկել է երթ դեպի Աբովյան՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Այսօր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից։...
Աղբյուր` Panorama.am
10:20
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասված է. «Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
«Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան
Այսօր քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն  Սուրենյանցն ու «Հրապարակ»-ի լրագրող Զառա...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
Շվեդիայի Մալմյո քաղաքում նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի առաջին կիսաեզրափիչը։ 15 երկրից եզրափակիչ է անցել...
Աղբյուր` Panorama.am
09:47
Մայիսի 8-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են. Եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 8-ին ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}