Հասարակություն 16:35 08/11/2023 Արցախ

Անարդարության զգացումը բռնագաղթածներին տանելու է հիասթափության, ապա՝ օտարացման և արտագաղթի. Արկադի Մեհրաբյան

Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցները Հայաստանում առաջին իսկ օրերին հանդիպեցին պետական բյուրոկրատական քաշքշուկների պատին, իսկ օրերս էլ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ 50-հազարական դրամ աջակցություն չեն ստանա Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնց բանկային հաշիվներում կլինեն որոշակի շեմը գերազանցող ավանդներ: Անարդարության զգացումի խորացումն ինչ հոգեբանական խնդիրների կհանգեցնի և ինչպես կազդի բռնագաղթած մեր հայրենակիցների վարքագծի վրա: Այս հարցերի շուրջ մասնագիտական պարզաբանում ստանալու նպատակոց Panorama.am-ը դիմեց հոգեբան, հոգեթերապևտ. «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանին:

Panorama.am-44-օրյա պատերազմից հետո Ձեր կենտրոնի աշխատանքներում ի՞նչ փոփոխություններ աչձանագրվեցին:

Ա. Մեհրաբյան-2020 թ. պատերազմից հետո մենք անվճար աշխատում ենք և՛ զինծառայողների, և՛ զոհվածների ընտանիքների, և՛ վիրավորների հետ, իսկ վերջին դեպքերից հետո հոսքն առավել է մեծացել, քանի որ Արցախից, իրենց հայրենիքից բռնագաղթած մեր հայրենակիցները բավականին լուրջ հոգեբանական խնդիրների առաջ են կանգնել: Բացի տնտեսական, սոցիլական խնդիրները, կան բավականին ցայտուն արտահայտված հոգեբանական խնդիրներ, որոնցով դիմում են մեզ: Հիմնականը՝ վախերը, տագնապները կամ հուզական խանգարումներն են, դեպրեսիվ խնդիրները՝ բոլոր իրենց հետևանքներով՝ անքնություն, վատ երազներ: Արդեն սկսում է քիչ-քիչ շատանալ հետսթրեսային տրավմատիկ խանգարումը, քանի որ այն անմիջապես չի դրսևորվում: Հետսթրեսային խանգարումները վեց ամսից հետո նոր սկսում են ի հայտ գալ, դրա համար էլ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների մոտ նաև այդ խնդիրներն են նկատվում:

Panorama.am-Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցների մոտ խնդիրների առումով տարիքային առանձնահատկություննե՞ր կան:

Ա. Մեհրաբյան-Տարիքային այդպիսի մեծ վիճակագրություն չունենք, որովհետեև  երևույթը դեռևս նոր է, վերջին դեպքերի մասին ենք խոսում: Բայց քանի որ մեծահասակներն առաջին հերթին երեխաների համար են մտահոգված՝ մեր մոտ հիմնական տարիքային խումբը երեխաներն են, անչափահասները: Ծնողն այդքան չի հետաքրքրվում իր առողջությամբ, որքան՝ երեխայի: Եթե զուտ տարիքային առումով, ապա անչափահասներն են շատ: Մեծահասակների համար տարիքային սեռային մեծ տարբերութուններ չկան:

Panorama.am-Արցախի մեր հայրենակիցները բախվել են մեծ անարդարության, նենգ պատերազմի և ագրեսիայի հետևանքով կորցրել են հազարամյակների իրենց բնօրրանը և այսօր Հայաստանում կանգնած են հերթական խնդիրների՝ բյուրոկրատական քաշքշուկների առաջ: Թոշակները չեն կարողանում ստանալ՝ մինչև ՀՀ քաղաքացիություն չստանան, կառավարությունը հայտարարում է, որ եթե արցախցիների բանկային հաշիվներում որոշակի շեմը գերազանցող գումարներ լինեն, ապա չեն ստանա 50 հազար դրամ աջակցությունը: Այս անարդարության զգացումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, այն դեպքում, երբ մեր թիվ մեկ խնդիրը Արցախի մեր հայրենակիցներին Հայաստանում պահելն է, թույլ չտալը, որ բռնագաղթից հետո գաղթեն նաև երրորդ երկիր:

Ա. Մեհրաբյան-Դուք ինքներդ նշեցիք՝ արտագաղթը: Քանի որ այդքան փորձություններ անցած, հայրենիք կորցրած մարդը մի հատ էլ բախվում է խնդիրների այնտեղ, որտեղից օգնության հույս ուներ, չնայած՝ չգիտեմ հույսներն ում վրա է: Եթե ռեալ նայենք իրականությանը և ռեալ գնահատենք այս իրավիճակը՝ ես կսկսեմ զարմանալ, թե ինչի վրա են հույս դնում, երբ ակնկալում են, որ պետք է արդարություն լինի կամ իրենց ցույց կտան համապատասխան հավուր պատշաճի օգնություն և այլն:

Այդուհանդերձ, եթե կարծում են և իրենք լավատես են, այդ հույսն ունեն իշխանության ինչ-որ ներկայացուցչից, այլ հարց է: Հասարակությունը, քիչ թե շատ, ինքնակազմակերպվում է, ով ինչով կարողանում է՝ փորձում է օգտակար լինել: Իսկ պետական այն մարմինները, որոնք իրականում պետք է համապատասխան օգնություն ցույց տային, ես լավատեղյակ չեմ, թե այնտեղ ինչ թղթաբանություն է տեղի ունենում, բայց գոնե եթե այդպիսի թղթաբանության խնդիր կա, ապա պետք է մի առանձին մարմին հատուկ ստեղծվեր՝ արագ արձագանքման և արտագաղթած մեր հայրենակիցների գործերով հատուկ զբաղվելու համար, որպեսզի այդ անարդարության զգացումը և սպասելիքների չիրականացումը չբերեն նոր հետևանքների կամ հոգեբանական խնդիրների:

Panorama.am-Անարդարության զգացումը կամ սպասումների չիրականացումն սովորաբար ինչ հետևանք է ունենում:

Ա. Մեհրաբյան-Առաջին բանը՝ հիասթափությունն է: Զուտ առաջին բանը, որը բոլորին խորհորդ կտամ, եթե մեր հայրենակիցները կլսեն, կամ կդիտեն մեր այս հաղորդումը, սպասումներ, այսպես թե այնպես, չունենան, որովհետև սպասումն ինքն իրենով արդեն մեծ լարվածություն է,  լարված ֆոն է, իսկ դրա չլինելը՝ երբ որ չի արդարանում սպասումը, սուր սթրեսային իրավիճակների, աֆեկտիվ իրավիճակի մեջ կարող են գցել, կամ ավելի խորը հուզական իրավիճակների մեջ հայտնվել: Առաջին փուլը լինելու է հիասթափությունը, իսկ հիասթափությունը ինքն արդեն կարող է ունենալ, եթե երկրին է վերաբերում՝ արտագաղթի, եթե իշխանությանը կամ մարդկանց է վերաբերում՝ իրենցից վանվելու, օտարացման հետևանք: Դրանից հետո սկսում են մյուս լուրջ հոգեբանական խնդիրնեչը, անվստահություն, կասկածամտություն, որոնք շարունակվելու և ավելի խորանալու դեպքում կարող են արդեն լուրջ խնդիրներ ի հայտ բերել մարդու մոտ:

Panorama.am-Դուք առաջարկում եք, որ արցախցիները ապավինեն առաջին հերքին սեփակա՞ն ուժերի վրա:

Ա. Մեհրաբյան-Ուրիշ տարբերակ չկա, դրա համար եմ ասում՝ ապավինել: Այո, եթե ամեն ինչը մեր երկում նորմալ աշխատեր՝ մեր սոցիալական ծառայությունները պետք է առաջնահերթություն դնեին այդ խնդիրենրը և կարծում եմ, որ սրանից ավելի առաջնահերթ խնդիր չկա, որի վրա պետք է ամբողջ ուժերը մոբիլիզացվեր և փորձել օգտակար լինել: Հույս թող ունենան, բայց, համենայն դեպս, հույսը միայն չլինի արտաքին օգնության վրա, որովհետև իրականում, ցավոք սրտի, ինչպես հասկանում ենք վերջին շրջանում՝ այդ հույսերն այդքան էլ չեն արդարանում:

Panorama.am-Պատերազմի հետևանքներով հոգեբանի օգնությանը դիմելիության դինամիկան ինչպիսի՞ն է:

Ա. Մեհրաբյան-2020 թ.ից հետո, այդ դինամիկան նվազել է: Աշխատել ենք և բավականին մարդիկ ստացել են օգնություն, մարդկանց հոգեվիճակը բավական կայունացել է: Հիմա պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդրով այդքան շատ չեն դիմում: Կն դեպքեր, որ 2020 թ-ից հետո անմիջապես չեն դիմել, փորձել են ինքնուրույն հաղթահարել խնդիրները և, չհաղթահարելով այն, հիմա են դիմում: Նույնը նաև մեր արտագաղթած հայրենակիցները՝ եթե կունենան խնդիր, որը չեն կարողանում հաղթահարել, թեկուզ այն փոքր խնդիր  լինի, որը հետո կարող է խորանալ, խորհուրդ կտամ դիմել մասնագետի: Կարծում եմ, որ կլինեն մասնագետներ, որոնք գոնե առաջնային մեկ-երկու այց անվճար օգնություն ցույց կտան, շտապօգնության նման, եթե երկարատև թերապիա պետք լինի, նոր արդեն նրանց կուղղորդեն այս կամ այն մասնագետին, բայց պարտադիր թող դիմեն մասնագետների, որովհետև ինքնուրույն դժվար է հաղթահարել: Անգամ մասնագետներն են ժամանակ առ ժամանակ մասնագետի կարիք ունենում, դրա համար ես վստահորեն ասում եմ, որ կարիքը կա և մենք բոլորս պատրաստ ենք բռնագաղթածներին աջակից լինել:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am
11:59
Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«Այս իշխանության օրոք նախկին բոլոր արժեքներն ոտնահարվեցին, թերությունները բազմապատկվեցին, շարունակական սպառնալիքներն այսօր ակնհայտ երևում...
Աղբյուր` Panorama.am
11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}