Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալ է Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներին
«Վրաստանն անաչառ, չեզոք երկիր է, և մենք ունենք բարիդրացիական, եղբայրական, գործընկերային հարաբերություններ և համագործակցություն մեր հարևանների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ,-1tv.ge-ի հաղորդմամբ, Փարիզի խաղաղության ֆորումից հետո լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը մնում է անաչառ, չեզոք երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ։
«Դուք նշեցիք եռակողմ հանդիպումը։ Ես հնարավորություն եմ ունեցել և շատ շնորհակալ եմ, որ երկու երկրների վարչապետներն իմ հրավերով Վրաստան են եկել «Մետաքսի ճանապարհ» ֆորումի շրջանակներում։ Մենք հնարավորություն ունեցանք ունենալ եռակողմ բանակցություն, զրույց, երկխոսություն։ Կարծում եմ, որ շատ լավ սկիզբ էր, ինչը վկայում է այն վստահության մասին, որ կա երկու երկրների կողմից իմ , մեր երկրի նկատմամբ ընդհանրապես, բայց դա ինքնին չի ստեղծվում, կարիք ունի աշխատանքի, հարաբերությունների, վստահության ամրապնդման, խորացման: Կարծում եմ՝ վերջերս մեզ հաջողվեց դա անել։
Նույնիսկ հիմա, պանելում, ես բացահայտ ասացի, որ Վրաստանը մնում է անաչառ, չեզոք երկիր, որը շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությամբ: Առանց խաղաղության չի լինի բարգավաճում: Ուստի մենք պետք է ամեն ինչ անենք տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը մատները խաչել էր Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի դառնալու համար
- Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ Վրաստանում տարածված ապատեղեկատվական հաղորդագրությունները