Իրանի հետախուզության ղեկավարի խոսքերով՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունը կփոխի ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում
Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարար Սեյյեդ Էսմայիլ Խատիբը հայտարարել է, որ Իսրայելում ՀԱՄԱՍ-ի գործողությունը ԱՄՆ-ի պարտությունն է, և դա կհանգեցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխության։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով իրանական IRNA պետական գործակալությանը։
«Ամերիկյան հզորության հեգեմոնիան, որը ռազմական, հետախուզական, տնտեսական և քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Իսրայելին և փոխարինում տարածաշրջանից խայտառակ դուրսբերմամբ, ընկավ»,-ասել է Խատիբը:
Նրա կարծիքով՝ ամերիկացիներն ավելի վատ են ձախողվել, քան Իսրայելը, և դա միանշանակ կփոխի ԱՄՆ քաղաքական գործելակերպը Մերձավոր Արևելքում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը մահմեդական երկրներին կոչ է արել զինել պաղեստինցիներին
- Իրանի նախագահը Սաուդյան Արաբիա գագաթնաժողովի է ժամանել պաղեստինյան կեֆֆիե շարֆով
- Իրանի դեմ պատժամիջոցների հարցում ԵՄ-ում տարաձայնություններ կան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ