Վիտամին D-ի նոր օգտակար հատկություն է հայտնաբերվել
Հղիության ընթացքում վիտամին D-ի ընդունումը 50%-ով նվազեցնում է չծնված երեխայի մոտ ասթմայի հարաբերական ռիսկը: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում:
Վիտամին D-ն արտադրվում է մարդու օրգանիզմում, երբ ենթարկվում է արևի լույսի ազդեցությանը, և այն նաև առկա է շատ մթերքներում: Նոր աշխատության մեջ հետազոտողները վերլուծել են հրապարակումների տվյալները, որոնք գնահատում էին մանկական ասթմայի և վիտամին D-ի միջև կապը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հղիության ընթացքում վիտամին D-ի ավելի բարձր մակարդակները կարող են պաշտպանել ասթմայից: Այնուամենայնիվ, կլինիկական փորձարկումները, որոնցում կանանց նշանակվել են վիտամին D հավելումներ, ցույց են տվել հակասական արդյունքներ:
«Գազետա ռու»-ն հայտնում է, որ VDAART-ի ուսումնասիրությունը կապ չի գտել հղիության ընթացքում վիտամին D-ի ընդունման և ասթմայի ռիսկի միջև: Նոր աշխատության հեղինակները ենթադրել են, որ սկզբնական հետազոտության արդյունքները թերի էին, քանի որ գիտնականները հաշվի չեն առել կանանց վիտամին D-ի ելակետային մակարդակը հավելումներ ընդունելուց առաջ: Այս տվյալները հասանելի են եղել և օգտագործվել վերավերլուծության համար: Հաշվի առնելով վիտամին D-ի սկզբնական մակարդակը, ցույց է տրվել, որ դրա ընդունումը հղիության ընթացքում (10-ից 18 շաբաթական) 4400 IU չափաբաժինով 50%-ով նվազեցնում է երեխաների մոտ ասթմայի և շնչառության հարաբերական ռիսկը: Նույն տվյալները ստացվել են դիտողական հետազոտություններում։
Հարակից հրապարակումներ`
- «Վիտամին Դ» չկա Արցախում, այդ պատճառով՝ 8 ամսական երեխային արևի տակ ենք հանում, որպեսզի վիտամին կլանի.Գորիսից անհանգստանում է ստեփանակերտցի հայրը
- Ինչ վիտամիններ պետք է ընդունել գեղեցիկ արևայրուք ստանալու համար․ էնդոկրինոլոգի խորհուրդները
- Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ