Որ մարզումներն են վատացնում մարդու իմունային համակարգը
Ծանր ֆիզիկական ակտիվությունն ակնթարթորեն վատացնում է մարդու իմունիտետը՝ մեծացնելով շնչառական վիրուսներով վարակվելու վտանգը։ Այդ մասին ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան պետական լաբորատորիայի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է Military Medical Research ամսագրում:
Փորձին մասնակցել են 11 հրշեջներ, ովքեր կրել են ծանր հրակայուն հագուստ 45 րոպե տևողությամբ ուսումնական վարժության ժամանակ: Անմիջապես հետո արյան, մեզի և թքի նմուշներ են տրամադրել։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 4700 մոլեկուլ՝ սպիտակուցներ, լիպիդներ և նյութափոխանակության արտադրանք: Փոխվել են հարյուրավոր մոլեկուլների մակարդակները, որոնք կապված են հյուսվածքների վերականգնման, ջրազրկման և հյուսվածքների էներգիայի, սպիտակուցի և թթվածնի կարիքների բավարարման հետ:
Գիտնականներն ամենաանսպասելի արդյունքներն են ստացել թքի վերլուծությունից հետո։ Բերանի խոռոչի մանրէաբանական կազմի փոփոխությունը ցույց տվեց, որ օրգանիզմը սկսել է ինտենսիվ պայքարել բակտերիաների դեմ։ Ընդհակառակը, նվազել է բորբոքումներին արձագանքի և վիրուսային վարակների դեմ պայքարի համար կարևոր մոլեկուլների քանակը։ Բորբոքումի մեղմումը թույլ է տալիս մարդկանց ավելի հաճախ շնչել՝ բավարարելով մարմնի հրատապ կարիքը ավելի շատ թթվածնի, բայց նաև դարձնում է մարմինը ավելի խոցելի շնչառական վիրուսային վարակների նկատմամբ: Գիտնականները նշել են, որ հայտնագործությունը հաստատում է բժիշկների դիտարկումները, ովքեր աշխատել են պրոֆեսիոնալ մարզիկների հետ՝ նրանք հաճախ հիվանդանում են ակտիվ մարզումների ժամանակ։ Բացի այդ, նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծանր մարզումից հետո առաջին օրերին սուր շնչառական վիրուսային վարակի վտանգը կրկնապատկվում է նույնիսկ լավ ֆիզիկական կազմ ունեցող մարդկանց մոտ:
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկը զգուշացրել է, թե որ սննդային հավելումների օգտագործումից պետք է խուսափել
- Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր պայուսակ կրելու հետևանքների մասին
- Բժիշկը գնահատել է կորոնավիրուսի նոր տարբերակի վտանգը՝ 30 մուտացիաներով
- Բժիշկը խորհուրդ է տվել օրական ուտել ոչ ավելի, քան 250 գրամ ելակ