Հասարակություն 15:10 13/11/2023 Հայաստան

«Թոռներս ամեն օր ասում են՝ տատի մեր տունն ենք ուզում, էլ չեմ ասում՝ ես իրենցից շատ եմ ուզում»

Արարատի մարզի Հնաբերդ գյուղի չգործող դպրոցի մի հատվածում ժամանակավորապես բնակվում է Ստեփանակերտից, Մարտակերտից ու Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղից բռնի տեղահանված 5 ընտանիք։

Հովսեփավանցիները հարևաններ են, միասին դուրս են եկել գյուղից, միասին եկել Հնաբերդ ու փորձում են այստեղ նոր կյանք սկսել։ «Համերաշխ ապրել ենք, իրար հետ ուրախացել ենք, տխրել, լավ ու վատ օրեր ունեցել։ Լավ հարևաններ էինք, հիմա էլ նորից միասին ենք»,- մեզ հետ զրույցը սկսում է հովսեփավանցի Թամարա Իսրայելյանն ու առաջարկում միասին սուրճ խմել:

Թամարան երկու երեխա ունի։ Աղջիկը ընտանիքի հետ այժմ ապրում է Աբովյան քաղաքում, իսկ ինքը ամուսնու, որդու, հարսի և երեք թոռների հետ՝ Հնաբերդում։ Տղան ու հարսն արդեն աշխատում են, թոռները դպրոց գնում, գյուղում իրենց շատ ջերմ են ընդունել, մտածում են, որ հենց այստեղ էլ կկարողանան բնակություն հաստատել։

«էստեղ մեր գյուղի նման տաք է, բայց մեր Հովսեփավանի արևն ուրիշ էր, տեսնենք ձմեռը ոնց կլինի»,- ասում է Թամարան ու ժպտացող աչքերն ամիջապես թացանում են։

Պատմում է, որ ընտանի կենդանիներ էին պահում, գյուղից դուրս գալուց առաջ բոլորին բաց են թողել, իսկ տան դուռը փակել են՝ հավատով, որ վերադառնալու են ու նորից բացելու են այն։ 

«Բլոկադայի ժամանակ ամեն ինչ մշակել էինք, մուրաբաներ էինք պատրաստել, բանջարեղենի պահածոներ: Ձմռանն էինք սպասում, էլի նման պայմաններում կարող էինք ապրել, բայց միայն մեր հայրենիքը չկորցնեինք։ Լյոխ թողալնք, մի քանի շոր վերցրել ու դուրս եկել», - շարունակում է Թամարան, իսկ իր անվանակից 14-ամյա թոռը գլուխը դնում է տատի ուսին ու սկսում լուռ լաց լինել։

Գյուղը, ընկերներին կարոտել է, միայն երազում է իրենց տուն վերադառնալու մասին։ Նա իր հետ քար է բերել, իրենց բակի փոքրիկ քարերից մեկը, այդ պահին հասցրել է միայն դա վերցնել, հիմա է մտածում, որ այլ իրեր կարող էր իր հետ բերել, բայց ժամանակ չկար։ Տատիկն էլ հավելում է՝ արագ դուրս են եկել գյուղից, որ երեխաներին փրկեին։

«Թուրքի համար ահել, ջահել, էրեխա կապ չունի, բոլորին սպանում են ու մենք վախը սրտներումս դուրս ենք եկել, շտապում էինք, որ հասցնեինք էրեխեքին փրկել, ախր թուրքերն ամեն ինչի ընդունակ են։ Չեմ կարծում, որ մեկ հայ կուզի ապրել նրանց հետ կողք-կողքի։ Երեք օր մնացել ենք ճանապարհին, մի քանի օր քնել ենք մեքենայում մինչև հասել ենք Գորիս։ Ողջ-առողջ եկանք, բայց էն, ինչ ապրեցինք այդ օրերին, մենակ արցախցիները կիմանան, բառերով չեմ կարող ասել, թե ոնց ենք ամբողջ ճանապարհն անցել»,- պատմում է Թամարա Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ հիմա սիրտը հանգիստ է, բայց դեռ չի կարողանում խաղաղվել․ ամեն օր, ամեն րոպե մտքում իր տունն է, իր այգին ու գյուղը։ «Չեմ կարծում, որ կլինի գեթ մեկ արցախցի, որ չմտածի վերադառնալու մասին, բայց թուրքի հետ ոչ մեկ չի ապրի, ոչ մեկ։ Թոռներս ամեն օր ասում են՝ տատի մեր տունն ենք ուզում, էլ չեմ ասում, որ ես իրենցից շատ եմ ուզում, բայց էրեխեքի արցունքները տեսնելով՝ ես ձայն չեմ հանում, սիրտս ցավում ա, բայց լռում եմ, չեմ ուզում էրեխեքիս սիրտն էլ ցավի»,- ասում է Թամարան, գրկում թոռանն ու համբուրում նրա արցունքոտ աչքերը, հետո սկսում է հարցուփորձ անել դպրոցից։

14-ամյա աղջիկը պատմում է, որ դպրոցում իրեն հարազատի պես են ընդունել, արդեն ընկերներ ունի, բայց ամեն օր խոսում է իր հովսեփավանցի ընկերների հետ, որոնք Հայաստանի տարբեր համայնքներում են ապրում։

«Շատ եմ ուզում նրանց տեսնել, Արարատի մարզում բնակվող միայն երկու դասընկեր ունեմ, մնացածը հեռու են։ Երևի մի օր բոլորով կհավաքվենք, իրար կտեսնենք․․․»,- ասում է Թամարան ու լռում, բոլորով լռում ենք ու արցունքները մաքրում։ 

Լռությունն ընդհատում է սեփանակերտցի Մերի Առաքելյանը։ Նա իր երկու երեխաների ու քրոջ ընտանիքի հետ ապրում է չգործող դպրոցի սենյակներից մեկում։ Նրա քույրը Հովսեփավանից է, Իսրայելյանների հարևանը։

Մերին նախ շնորհակալություն է հայտնում Հնաբերդի գյուղապետին, որը ջանք չի խնայում արցախցիներին օգնելու համար, հնաբերդցիներին, որոնք շատ ջերմ են ընդունել իրենց։ «Ինչպես կարող ենք մոռանալ այդ մարդկանց, մեկը միրգ էր, բերում, մեկը տաք կերակուր, մյուսը նոր թխած հաց, գալիս էին մեզ հետ լաց լինում, մեր ցավը կիսում»,- ասում է Մերին։

Նրան դուր է եկել Արարատի կլիման, հատկապես սիրել է Արտաշատ քաղաքը, որն իրեն ինչ-որ չափով հիշեցնում է Ստեփանակերտը։ «Դեռ չգիտեմ՝ ինչքան ժամանակ կմնանք, հետագայում ոնց կլինի, բայց տարբերակը մեկն է՝ հարմարվել ու նոր կյանք սկսել»,- նշում է Մերին ու ինքն էլ չի կարողանալով զսպել արցունքներն ու խնդրում է իրեն չնկարել, ասում է՝ իրեն ոչ մեկ այս վիճակում չի տեսել, ինքն էլ միշտ մտածել է, որ ուժեղ կին է, բայց հիմա այլևս ուժ չունի։

Սեպտեմբերի 28-ին վերջին ընտանիքներից էին, որ դուրս են եկել Ստեփանակերտից:Մերին երկու երեխաների ու մոր հետ Գորիսում արդեն միացել է քրոջ ընտանիքին, որ միասին լինեն։

Սակայն այս ընտանիքի փորձություններն այդքան չեն ավարտվել։ Օրեր առաջ Մերիի աղջիկը վթարի է ենթարկվել։ Վարդուհին, որն ավարտել է Արցախի պետական համալսարանը, ավելի ուշ սովորել է մատնահարդարում, որով էլ զբաղվել է քաղաքում: Նա՝ որպես մատնահարդար արդեն աշխատանքի էր անցել Արտաշատում, աշխատանքից տուն վերադառնալու ժամանակ էլ տեղի է ունեցել վթարը․ «Աղջիկս հրաշքով է փրկվել, ձեռքն է կոտրվել, հիմա աչքիս էլ ոչինչ չի երևում, շնորհակալ եմ Աստծուն, որ երեխաս կողքիս է»։

Նրա տղան էլ՝ Արմենը, սովորում էր Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացու անվան ուսումնարանի տնտեսագիտության բաժնում, հիմա ուսումը կշարունակի Արտաշատի քոլեջներից մեկում, Մերին էլ աղջկա ապաքինվելուց հետո կանցնի աշխատանքի։ «Պետք է աշխատեմ, որ կարողանամ նաև մի քիչ խաղաղվել, աչքիս առաջ իմ տունն է, իմ քաղաքը, ոչ մի վայրկյան չեմ մոռանում, բայց պետք է ապրենք, էրեխաներիս ես դեռ պետք եմ»,- ասում է նա։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}