Տնտեսություն 10:45 23/11/2023 Հայաստան

ՀՆԱ-ի վրա բացասաբար են ազդել հանքագործական և մշակող արդյունաբերությունները. Հայկազ Ֆանյան

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ-ի 2023թ. ՀՆԱ-ի երրորդ եռամսյակի ցուցանիշները: Panorama.am-ը «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանին առաջարկեց ներկայացնել վիճակագրության տնտեսական հիմնական ցուցանիշները, միտումները և հնարավոր ռիսկերը:

Հ. Ֆանյան-Պետք է նշեմ, որ 2023 թ.-ի  3-րդ եռամսյակում արձանագրվել է 7.4% տնտեսական աճ: Առհասարակ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար այն կազմել է 9.2 % աճ, որին առավել շատ նպաստում ունեցել են հետևյալ երեք ոլորտները, առաջինը՝ առևտրի ոլորտը, որի նպաստումը կազմում է 2.6 տոկոսային կետ, ՏՏ ոլորտը, որի նպաստումը կազմել է 2. 4 տոկոսային կետ և շինարարության ոլորտը՝ 1 տոկոսային կետով:

Panorama.am- ՀՆԱ-ի ծավալի ինդեքսն այս տարի ըստ եռամսյակների նվազել է, համապատասխանաբար՝ առաջին եռամսյակին12.1%-ից հետո երկրորդին հասել է 9.1%-ի, իսկ երրորդ եռամսյակում՝  7.4 %-ի: Ինչպե՞ս կբացատրեք այս երևույթը:

Հ. Ֆանյան-Վերջին եռամսյակենրին արձանագրվել է տնտեսական աճի տեմպի էական նվազում, որը մի շարք պատճառներ ունի՞: Պատճառներից մեկը նախորդ տարվա, այսպես կոչված, բարձր բազային էֆեկտն է, երբ այս տարի հնարավոր չի եղել էլ ավելի մեծ աճ ապահովելու և հետևաբար՝ ունենալ ավելի բարձր աճի տեմպեր:

Երկրորդ պատճառն առանձին ապրանքների մասով կիրառվող պատժամիջոցները և սահմանափակումներն են, որոնք կան: Օրինակ՝ Հայաստանը բավականին մասնագիտացել էր մեքենաների առևտրի վրա, սակայն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցների ուժով սահմանափակումներ մտցվեցին ավտոմեքենաների արտահանման հետ կապված և Վրաստանն էլ է որոշակի սահմանափակումներ կիրառում: Արդյունքում էականորեն նվազել է մեքենաների առևտուրը, հետևաբար նաև՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որը մեր տնտեսության վրա պետք է զգայինք:

Panorama.am-Ինչպիսի՞ն են Հայաստանի ցուցանիշները ԵԱՏՄ, ԱՊՀ երկրների հետ համեմատած:

Հ. Ֆանյան- Մեր տնտեսական աճն  էականորեն գերազանցում է ԵԱՏՄ, ԱՊՀ երկրների տնտեսական աճին:Այդ երկրներում վերջին եռամսյակի տվյալներ չկան, եթե հունվար-հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական աճը 10. 5% է կազմել, ապա այլ երկրներում այդ ցուցանիշն շատ ավելի փոքր է եղել: Օրինակ Բելառուսում եղել է 2%, Ղազախստանում  5. 3%, Ռուսաստանում առհասարակ 1. 6% աճ է գրանցվել: Մեր մոտ տնտեսական աճի ցուցանիշներն առաջին կիսամյակի արդյունքներով գերազանցում էին նաև Վրաստանի ցուցանիշը: Մենք տարածաշրջանում բավականին առաջանցիկ ՀՆԱ-ի աճի տեմպեր ենք արձանագրել:

Panorama.am-Մենք բարձր տնտեսական աճ ենք արձանագրում այն դեպքում, երբ տնտեսության հիմնական ոլորտներում՝ արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում աճը կա՛մ շատ փոքր է, կամ՝ բացասական: Այս  երևույթն ինչպե՞ս կբացատրեք:

Հ. Ֆանյան-Մեր մոտ տնտեսության կառուցվածքային փոփոխություններ են արձանագրվել 2022 թվականից սկսած:Դրանից առաջ էլ, վերջին տարիներին մենք տեսնում ենք գյուղատնտեսության մասնաբաժնի նվազում: Բայց այս ընթացքում մենք ունեցանք ՏՏ ոլորտի ռուս մասնագետների, զբոսաշրջիկների ներհոսք Հայաստան, որի արդյունքում, բնականաբար, ծառայությունների ոլորտն էական աճ ունեցավ, էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտի բումի հետևանքով այս ոլորտի մասնաբաժինն էլ ՀՆԱ-ի կառուցվածքում փոխվեց:

Հետևաբար՝ տեղի է ունեցել կառուցվածքային փոփոխություններ, որոնց էֆեկտներն արդեն զգում ենք: Օրինակ, տնտեսական այս տարվա աճի մեջ գյուղատնտեսության նպաստումը եղել է 0. 1 տոկոսային կետ, այսինքը, գյուղատնտեսությունն էլ մեր մոտ նպաստել է աճին:

Հանքարդյունաբերության ոլորտը 0. 2 %-ով բացասական է եղել, այսինքը՝ զսպել է աճը: Այստեղ ավելացված արժեքը նվազել է 3. 5%-ով, որն ընդհանուր տնտեսական աճի վրա ազդել է -0. 2%-ով: Մեր մոտ մշակող արդյունաբերությունը նույնպես հունվա-սեպտեմբեր ամիսներին նվազել 0. 2 %, որը նույնպես բացասաբար է ազդել 9. 2% տնտեսական աճի վրա:

Մենք արձանագրեցինք հիմնական երեք ոլորտ, որոնք դրական են անդրադարձել ՀՆԱ-ի աճի վրա, բայց երկու ոլորտ բացասական է անդրադարձել մեր ՀՆԱ-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշների վրա, այն հանքագործության և մշակող արդյունաբերության ոլորտներն են, որոնք զսպել են ՀՆԱ-ն համապատասխանաբար 0. 2 %-ով, մյուսն էլ դրանից ավելի քիչ, բայց՝ բացասական:

Panorama.am-Գաղտնիք չէ, որ տնտեսական այս աճը պայմանավորված է ժամանակավոր գործոններով՝ կապված ռուս ուկրաինական պատերազմի հետ: Ռիսկեր չկա՞ն, որ այդ գործոնի վերացումից հետո լուրջ խնդիրներ ունենանք մեր տնտեսական ոլորտում:

Հ. Ֆանյան-Այն լրացուցիչ հարկերը, որոնք այս տնտեսական ակտիվության հաշվին կուտակվում է, կառավարությունը, որոշակի բուֆերներ է ստեղծում՝ կայունացման բուֆերներ: Այսինքն, այն ամբողջ հարկերը, որ հավաքվում են, անմիջապես չի ուղղվում ծախսերին: Գործադիրը փորձում է մի քիչ պահուստային միջոցներ կուտակել, որպեսզի այն դեպքում, երբ ունենանք տնտեսական աճի տեմպի նվազում, կամ նույնիսկ՝ տնտեսության անկում, կարողանա այդ կուտակած միջոցների հաշվին վաղվա օրվա մասին մտածել: Տնտեսվարողների առումով ես մտավախություն ունեմ, որ նրանք հետևողական չեն և նույնիսկ այս պահին, որ իրենք էլեկտրատեխնիկայի, ավտոմեքենաների, պահեստամասերի արտահաման մասով կուտակել են մեծ շահույթներ, դրանք կուղղեն հետագայում իրենց համար ավելի կայուն տնտեսական ներուժի ձևավորմանը:

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}