Այրվում է Դոնի Ռոստովի շուկան
Աշխարհում
23:15 30/11/2023
Աշխարհ

Այրվում է Դոնի Ռոստովի շուկան

Դոնի Ռոստովում Տեմերնիկ շուկայում այրվում են առևտրի տաղավարները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության Ռոստովի մարզի ներկայացուցչին։

Վարչության տվյալներով՝ հրդեհի մակերեսը կազմում է 400 քմ։

«Մեզ հաղորդում է ստացվել, որ Միրոնովա փողոցի 12/5 հասցեում այրվում են առևտրի տաղավարներ»,-ասաց ԱԻՆ-ի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ այս հասցեում է գտնվում Տեմերնիկ շուկան։

Placeholder
Այրվում է Դոնի Ռոստովի շուկան