Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները
Քաղաքական
10:56 30/11/2023
Հայաստան

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները

Այսօր նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուսթաֆաևի հանդիպումը։

Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այն կկայանա նոյեմբերի 30-ին։

Placeholder
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները