2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթել էր օրերը
Հասարակություն
12:13 30/11/2023
Հայաստան

2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթել էր օրերը

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։ 

Placeholder
2024-ի առաջին աշխատանքային օրը կլինի հունվարի 3-ը, Փաշինյանը շփոթել էր օրերը