Ինչի հիման վրա են քրեական հետապնդում հարուցել Բրյուսովի համալսարանի նախկին դեկանի նկատմամբ․ArmLur.am
Իրավունք
16:37 30/11/2023
Հայաստան

Ինչի հիման վրա են քրեական հետապնդում հարուցել Բրյուսովի համալսարանի նախկին դեկանի նկատմամբ․ArmLur.am

Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ակոպյանը, անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից ընդունել է քննություններ ու նշանակել դրական գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

«Թերևս սա ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում է նսխկին դեկանի նկատմամբ, ինչը դեռ վաղուց է սկսվել:

Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի 8-ին Ցոլակ Ակոպյանը հայտարարեց, որ իր լիազորությունները՝ որպես Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, դադարեցվել են:

Ըստ աշխատանքից ազատման հրամանագրի՝ պատճառներից մեկը եղել է նաև ArmLur.am-ին տված հուլիսի 6-ի հարցազրույցը:

Այսինքն՝ դեկանին աշխատանքից ազատում և հանրային քրեական հետապնդում են հարուցում իր կարծիքն ազատ արտահայտելու համար:

Սպասվում է նաև, որ այս ամենը երկրորդ փուլ կունենա և Ցոլակ Ակոպբյանին կտանեն կալանավորման»,- գրում է ArmLur.am-ը:

Placeholder
Ինչի հիման վրա են քրեական հետապնդում հարուցել Բրյուսովի համալսարանի նախկին դեկանի նկատմամբ․ArmLur.am