Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում
Քաղաքական
21:12 30/11/2023
Աշխարհ

Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահը նշանավորում է չին-ամերիկյան մերձեցման և բարեկամական համագործակցության դարաշրջանի ավարտը։ Դիվանագետը միշտ ղեկավարությանը խորհուրդ է տվել խնդիրների դիվանագիտական լուծումների վերաբերյալ, սակայն այսօր ղեկավարները չեն ցանկանում լսել նրա խորհուրդները։ ՏԱՍՍ-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ջոն Հոփկինսի համալսարանի (Մերիլենդ) պրոֆեսոր, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Դեյվիդ Արասը։

«Նրա մահը նշանավորում է չին-ամերիկյան մերձեցման և բարեկամական համագործակցության պատմական դարաշրջանի ավարտը, որը վերջ դրեց Չինաստանի միջազգային մեկուսացմանը Սառը պատերազմի ժամանակ 1972 թվականին... Այսօր մենք թևակոխել ենք ռազմավարական մրցակցության և ռազմականացման նոր դարաշրջան: Քիսինջերը միշտ խորհուրդ է տվել  մեծ տերությունների միջև առկա խնդիրների դիվանագիտական լուծումները, սակայն մեծ տերությունների ղեկավարներն այսօր այլևս տրամադրություն չունեն նրան լսելու»,-նշել է Արասեն։

Պրոֆեսորն ընդգծել է, որ նույնիսկ պետական ծառայությունը թողնելուց հետո Քիսինջերը մնացել է «հիմնական միջնորդ և բաց է պահել չին-ամերիկյան հաղորդակցության ուղիները»։ «Նա տվեց իմաստուն խորհուրդներ, որոնք գնահատվում էին երկու կողմերից: Նա շահագրգռված էր դա անել՝ ինչպես Նիքսոնի 1972 թվականին Չինաստան կատարած այցի ժառանգությունը պաշտպանելու, այնպես էլ իր սեփական խորհրդատվական բիզնեսը խթանելու համար, բայց նա նաև ծառայեց հանրային շահերին՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների դժվարությունների ժամանակաշրջանները տարիների ընթացքում հարթելու»,- եզրափակել է Արասեն։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինն ասել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև կառուցողական հարաբերություններ կառուցելու Քիսինջերի ջանքերը միշտ կհիշվեն։ Չինաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Քիսինջերն այցելել է երկիր ավելի քան հարյուր անգամ և պատմական ներդրում է ունեցել Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Նոյեմբերի 29-ին Kissinger Associates-ը հայտարարեց, որ Քիսինջերը մահացել է 100 տարեկանում։

Placeholder
Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում