Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը
Իրավունք
20:48 30/11/2023
Հայաստան

Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչ , փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է․

«Հարգելի՛ բարեկամներ
Ս․թ․ դեկտեմբերի 1-ին, ժամը՝ 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի է ունենալու Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը»։

Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

Placeholder
Վաղը սպասվում է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը