«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի
Աշխարհում
18:47 02/12/2023
Աշխարհ

«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի

Ռուսաստանի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ստիպված կլինի սովորել բասկերի լեզուն (էուսկարա)»: Այս ցանկությամբ ֆուտբոլիստին է դիմել «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը:

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» է տեղափոխվել օգոստոսին Մոսկվայի «Դինամոյից»։ Մինչ այժմ ֆուտբոլիստը չի տիրապետում ոչ իսպաներենին, ոչ էլ էուսկարա լեզվին:

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը, ով բասկ է, գովել է Արսենին իր ջանքերի համար:

«Արսենը շատ լավ ֆուտբոլիստ է, և նա ձեզ դեռ կզարմացնի: Ցավոք, նա դեռ չի սովորել էուսկարա լեզուն և դեռ չի կարողանում լիարժեք  շփվել թիմակիցների հետ: Նա շատ կօգնի թիմին։ Նա ունի հմտություններ և որակներ և շատ լավ ֆուտբոլիստ է։ Ես պնդում եմ, որ Զախարյանը սովորի բասկերեն»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում championat.com-ը։

Placeholder
«Ռեալ Սոսյեդադի» մարզիչ. Ես պնդում եմ, որ Զախարյանը բասկերեն սովորի