Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու
Քաղաքական
22:26 02/12/2023
Տարածաշրջան

Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու

«Բոլորը խոստովանել են, որ Զանգեզուրի միջանցքի  նման նարատվիները չեն կարող իրագործվել»,-Pars.today-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանում Սեյյեդ Աբբաս Մուսավին  «Արաքսի միջանցքը» թեմայով մասնագիտացված նիստում։

Ըստ ացբյուրի, Մուսավին   ասել է. «Այս համատեքստում Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման  մասին երկու երկրների պայմանավորվածությունը  պատեհ հնարավորություն է, ընդորում մենք պետք է  ազգային և նույնիսկ միջազգային մոտեցում ունենալով, այն իրականացնելու համար՝  ազգային ու տարածաշրջանային տարբեր  մակարդակներում ստեղծել ներքին տեսական և գործառնական առավելագույն լայն կոնսենսուս»:

Նշելով,որ Իրանի ղեկավարներն ընդգծում են  Արաքսի ճանապարհային միջանցքը , Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է.- «Վերջին հանդիպումներում երկու երկրների ղեկավարներն ընդգծել են Արաքսի ճանապարհային միջանցքի ստեղծման մասին համաձայնագրի իրագործման անհրաժշետությունը և Ադրբեջանի նախագահը կարգադրել է 8 մլն դոլար հատկացնել Աղբանդ-Քալալե կամրջի նախագծի իրագործման համար, իսկ երկաթուղային կապը նույնպես կիրականացվի ապագայում՝ Ադրբեջանի 500 մլն դոլարի ներդրմամբ»:

Մուսավիի խոսքով, այսօր պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ յուրաքանչյուր ձայն, որը բարձրացվում է Իրանի և Ադրբեջանի երկու երկրների միջև տարաձայնությունների և տարանջատման ուղղությամբ, բարեկամի ու բարյացակամորեն հնչած ձայն չէ։

«Մենք պետք է օգտագործենք ստեղծված հնարավորությունները առավելագույնի հասցնելու՝ Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ  համագործակցությունը»,-նշել է նա։

 

Placeholder
Բաքվում Իրանի դեսպան. Զանգեզուրի միջանցքի նման նարատիվները չեն իրականացվելու