Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
«Իշխանությւոնը չի հանդուրժում որևէ ընդդիմադիր համայնքապետի պաշտոնավորում»,-լրագրողների հետ հանդիպմանն ահազանգեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա որպես հիմնավորում նշեց Լոռու մարզկենտրոն Վանաձոր, ինչպես նաև Գեղարքունիքի Վարդենիս քաղաքներում ստեղծված իրավիճակը։
Նա հիշեցրեց, որ ՏԻՄ ընտրության արդյունքում քվեների մեծամասնությունը ստացած Մամիկոն Ասլանյանը պահվում է անազատության մեջ։
«Երկու ամիս առաջ ՍԴ-ն որոշվեց, որ Մամիկոն Ասլանյանը կարող է ընտրվել, բայց այդ գործընթացն առաջ չի գնում։ Փաստորեն թույլ չեն տալիս, որ ընտրությունը տեղի ունենա, վարում են բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որպեսզի հավաքագրեն, անցի ՔՊ կողմը։ Բայց նա չի հանձնվում, բականին պինդ է իրեն պահում։ Այս պահին առկախված իրավիճկ է Վանաձորում»,-ասաց Զուրաբյանը։