ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին
Աշխարհում
14:24 02/12/2023
Աշխարհ

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին

Գազայի հատվածի 48-օրյա ռմբակոծության ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է զոհվել։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ հումանիտար դադարը հույս է առաջացել  երեխաների շրջանում։ 

«Մինչ դադարը 48 օր շարունակվող ռմբակոծությունների ընթացքում ավելի քան 5300 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս թիվը չի  ներառում շատ անհայտ կորածներ և ենթադրաբար փլատակների տակ թաղվածները։ Եթե բռնությունը վերադառնա այս մակարդակին, կարող ենք ենթադրել, որ ևս հարյուրավոր երեխաներ ամեն օր սպանվելու և վիրավորվելու են», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ասվում է Ռասելի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայքում ուրբաթ օրը:

Նա նշել է, որ մարդասիական դադարի յոթ օրերի ընթացքում այս մղձավանջի միջով ապրող երեխաները հույսի շող են տեսել. «Երեխաներին անհրաժեշտ է տևական մարդասիրական զինադադար:

Պաղեստինի և Իսրայելի բոլոր երեխաները արժանի են խաղաղության և ավելի լավ ապագայի հույսին»։
 

Placeholder
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել է Գազայում 48 օրվա ընթացքում ավելի քան 5300 երեխայի մահվան մասին