Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը
Հասարակություն
18:39 04/12/2023
Հայաստան

Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից քահանայական կարգի մեջ վերականգնվել է Հայկ Գազազյանը՝ որպես Տ. Նորայր քահանա Գազազյան և ծառայության կոչվել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմում։

«Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։

Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»,- ասվում է Մայր Աթոռի հաղորդագրությունում:

Placeholder
Կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը