Թուրքիայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհում
13:01 04/12/2023
Աշխարհ

Թուրքիայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։

Տեղական ժամանակով 10:43-ի սահմաններում առնվազն երեք ցնցում է տեղի ունեցել:

Աղետների կառավարման մարմնի սեյսմոլոգների տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ, իսկ օջախը գտնվել է հինգ կիլոմետրից քիչ խորության վրա:

Placeholder
Թուրքիայում երեք երկրաշարժ է տեղի ունեցել