Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար
Իրավունք
09:56 04/12/2023
Հայաստան

Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում  տեղի կունենա Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։

«Դեկտեմբերի 5֊ին, ժամը՝ 16.30-ին, Հակակոռուպցիոն դատարանում  տեղի կունենա շուրջ երկու տարի խոշտանգման ու պատժի ակնհայտ տարրեր պարունակող կալանքի տակ գտվող Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստը, որի ընթացքում փաստաբանը կմիջնորդի խափանման միջոցի փոփոխության համար»,- նշված է Մամիկոն Ասլանյանի ֆեսբուքյան էջում։ 

Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել է պաշտոնական կեղծիք»։

 

Placeholder
Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար