Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան
Քաղաքական
11:47 04/12/2023
Հայաստան

Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան

««Հայաքվեն» ժողովրդի պրոեկտն է»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը չի իրականացնում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի քվեով յուրացրած իշխանությունն ուղղակի յուրացրել է։

«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի  իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա,  այս հարցը մնում է  առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացրած  իշխանության հարցը մնում է  առկախված, մնում է  կախման կետերի վրա։

Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը»,- ասաց Մ.Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։

Placeholder
Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան