Կրթություն, գիտություն 10:22 04/12/2023 Հայաստան

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը՝ մասնագետները գտնում են, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Նրանք խնդրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, որ սա «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունն է, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ: 

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի էջում գրված է. 

««Մասնագիտական եզրակացություն` կազմված գիտնականների կողմից՝ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի կողմից հրավիրված «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկումների արդյունքում

«Բնօրրան  պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային մտահոգությունների կապակցությամբ

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն՝ առաջնորդվելով իր կանոնադրական նպատակներով, որի առանցքում է հայրենագիտական և կրթագիտական խնդիրների բացահայտումը և հանրայնացումը, ինչպես նաև սերունդներին՝ Հայկական Լեռնաշխարհի քաղաքակրթական նշանակության արժեքների փոխանցումը՝ արձագանքելով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին, սույն թվականի նոյեմբերի 30-ին նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, կարծիքների փոխանակում։

Միջոցառման նպատակն էր` ստանալ գիտական անկողմնակալ կարծիք մասնագետների կողմից և խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնել հանրությանը «Բնօրրան»-ի դիրքորոշումը մեր կազմակերպության համար առանցքային՝ անաչառության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներով։

Նախաձեռնության ուղերձում արտահայտված է նաև «Բնօրրան» ՀԿ-ի մեծ նպատակադրումը․

«Համախմբել բոլոր կարողությունները և նպաստել նոր սերունդը կրթող և հիմնարար արժեքներ ձևավորող դասագրքերի ստեղծմանը»։

Մեր հրավերին արձագանքել են հայ պատմագիտության, հնագիտության, հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նեղ ոլորտային մասնագետներ, ոլորտի ճանաչված գիտնականներ: Հանդիպմանը հրավիրված են եղել նաև գրքի հեղինակը և հրատարակիչ մարմին հանդիսացող կրթական հիմնադրամի ներկայացուցիչները, տնօրենը։

Տեղի ունեցավ համապարփակ, բազմակողմանի, անշեղ և խիստ բովանդակային մասնագիտական քննարկում, որի արդյունքում հանդիպմանը մասնակցող գիտնականների կողմից ձևակերպվեց միահամուռ տեսակետ, որն արձանագրվել ու հաստատվել է կոնսենսուսային՝ «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։

Եզրակացությունը համակողմանի է, լայնախոհ, առավել հագեցած նեղ մասնագիտական տեսակետներով և փաստարկումներով:

Քննարկումից հետո մի շարք հեղինակավոր գիտնականներ ցանկություն են հայտնել ծանոթանալ արձանագրված արդյունքներին՝ «Մասնագիտական եզրակացությանը» և դասագրքի վերաբերյալ տրամադրված կարծիքներին։ Արդյունքում, բազմաթիվ ճանաչված գիտնականներ, մասնագետներ ևս ցանկություն են հայտնել միանալ «Մասնագիտական եզրակացությանը» և այդ գործընթացն այժմ շարունակվում է։

Հանդիպման բոլոր աշխատանքային նյութերը հավաքագրված են ու կանոնակարգված և ապահովվում է նյութերի հանրային հասանելիությունը, սակայն և անկախ դրանից սիրով և արագ կտրամադրվեն ցպահանջ:

Հարկ է նշել, որ հրավիրված մասնագետների կողմից արտահայտված համակողմանիորեն փաստարկված կարծիքներին հակառակող այլ մասնագետների հակափաստարկող կարծիքներ չեն գտնվել, կամ մեզ այդպիսիք դեռևս հայտնի չեն։ Այս առումով կոչ ենք անում մեզ ուղղել հակափաստարկումներ, եթե այդպիսիք գոյություն ունեն:

Դասագիրքը շրջանառել կրթական ոլորտում շտկումներով (հավելումների տեսքով) համարում ենք անարդյունավետ, քանզի սովորողների կողմից թյուրըմբռնումները բացառելը հնարավոր չէ:

Հարցի կարևորությունը` մատաղ սերունդը դաստիարակելու և կրթելու ազգային, քաղաքացիական, պետականամետ և համամարդկային բնութագրով պարտավորեցնում է հրապարակել մեր համոզմունքն առ այն, որ․

կատարյալ դասագիրք ստեղծելու համար պետք չէ խնայել ոչ ջանք, ոչ եռանդ, ոչ միջոց,
արդարացված չէ դասագիրքը ստեղծել շտապողական և
երբեք ուշ չէ խտացնել ազգային, հանրային ուժը և մարդկության ձեռքբերումներն ու փորձը, մտավոր ու մասնագիտական կարողությունը հասնելու ամենակարևոր վեհ նպատակի,
քանի որ ու քանի դեռ մեզ հուզում է մեր երեխաների ու մեր բոլորիս ընդհանուր ապագան:

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի՝

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ

(Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023)

Դասագիրք պատրաստելն ու կրթական գործում դրա ներմուծումը ռազմավարական ու անվտանգային լուրջ մարտահրավեր է ցանկացած երկրի համար։ Դասագրքերը, հատկապես «պատմություն» առարկայի դասագրքերը, կարևոր այն միջոցներն են, որոնք որոշիչ դերակատարություն ունեն քաղաքացի կրթելու, քաղաքացիական գիտակցություն ձևավորելու, անձի ինքնությունն ու ինքնագիտակցությունն ամրապնդելու, ինչպես նաև սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանելու գործում։

2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական,  մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։

            Դասագրքի շուրջ հանրության շրջանում շարունակաբար բորբոքվող քննարկումները վկայություն են դասագրքերի բովանդակության և դրանց միջոցով սերունդ կրթելու կարևորության հանրային գիտակցման։ Այդպիսի քննարկումներն ու քննադատությունները, հատկապես ոչ մասնագիտական շրջանակների կողմից, երբեմն  վերածվում է անառողջ կրքեր բորբոքելու ու ատելության լեզու կիրառելու անընդունելի դրսևորումների։

Սույն եզրակացությունը պատրաստած մասնագետական խումբը, մերժելով հակագիտական ցանկացած դրսևորում, ցանկանում է հիմնահարցը պահել գիտական քննարկումների տիրույթում, բացառել անձնավորված քննադատության կամ հովանավորչության ցանկացած փորձ։ Մենք կոչ ենք անում մանկավարժ ու պատմաբան գործընկերներին միանալ իրենց կարծիքներով և կառուցողական առաջարկութուններով։

ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասագրքերում ներկայացված պատմական իրադարձություններն ու ժամանակափուլերը պետք է ներկայացված լինեն հնարավորինս անխոցելի կերպով՝ կիրառելով գիտության վերջին նվաճումներն ու արդյունքները։ Քննարկվող դասագրքում առկա պատմական ժամանակափուլերի, թվականների անճշտությունները, վարկածային մտածողության վրա հիմնված դատողությունները, հույժ կարևոր տեսողական նյութերի կամայական ընտրությունը, ինչպես նաև մանկավարժական մոտեցումների՝ հոգեբանական, տարիքային առանձնահատկությունների խնդիրների անտեսումը, բովանդակային համալիր փորձաքննության բացակայությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի կրթական գործում։ Սույն փաստաթղթին կցված մասնագիտական գրախոսականներից ակնհայտ է դառնում հետևյալը.

Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ․ դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստվի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։

Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի  վրա։
Դասագրքի  տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեին սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։
Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։ Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։

Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։
Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար։

Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութը ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ, տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահակությունները,  բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Դասագիրքը կազմելիս՝ չի իրականացվել կազմարարական պատշաճ աշխատանք, հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է՝ չհանդիսանալով լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։ Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի անճշտություններ։

Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է, ինչն իր հերթին տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակել հանրակրթական տարբեր առարկաների դասավանդման ընթացքում կիրառվող դասագրքերի նախապատրաստման նոր հայեցակարգ:

Բացառել որևէ առարկայի դասագրքի կազմումը անհատ հեղինակի կողմից:
Ներդնել ճկուն և շահեկան մեխանիզմներ մասնագիտական խմբագրակազմերի կողմից տպագրության պատրաստվող դասագրքերը փորձաքննություն անցնելու ու գրախոսելու համար։
Կրթական գործի մեջ դասագրքերը ներմուծելուց հետո՝ հետադարձ կապ ապահովել աշակերտների, մասնագիտական առարկաների ուսուցիչների ու ծնողների հետ:
Կիրառել դասագրքեր պատրաստելու միջազգային փորձը՝ հատկապես գրահրատարակչական ու դասագրքերի ձևավորման գործում։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ՝

Աշոտ Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն

Աշոտ Փիլիպոսյան - հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր

Արթուր Մելիքյան - պատմական գիտությունների թեկնածու,  դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս

Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ռազմականության կրթահամալիրի դասախոս

Արսեն Բոբոխյան - հնագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Էդգար Հովհաննիսյան -  պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ,  Հայկական  պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան

Լեւոն Եպիսկոպոսյան - կ․գ․դ․, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ

Խաչատուր Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

Հայկ Դեմոյան - պատմական գիտությունների դոկտոր

Միքայել Բադալյան - ուրարտագետ,  պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն

Ռուսլան Ցականյան -  պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի  ավագ գիտաշխատող

Տիգրան Գևորգյան - ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու

Հայկ Ավետիսյան - ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էդիկ Գևորգյան -  պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող,

Էդիկ Մինասյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր,  ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր

Հովհաննես Խորիկյան - պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ

Սամվել Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով

Գոռ Մարգարյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

Ալեքսան Յակոբեան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}