Տաշի շոու. Հռիփսիմե Հակոբյանն ամուսնու հետ Մոսկվայում է
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Մարտին Մկրտչյանն ու կինը հիմա Մոսկվայում են։
«Այո, այո դուք ճիշտ էիք, մենք Մոսկվա էինք մեկնում: Սիրելիներս մի քանի ժամից կհանդիպենք Տաշի շոուի շրջանակներում»,-Ռուսաստան հասնելուց հետո Ինսթագրամի իր էջում հայտնել է Մարտինի կինը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը։
Սոցիալական իր ցանցում երգչուհին ցույց է տվել, թե ինչ հուզված է բեմ դուրս եկել։
«Կայացաաավ մեր հանդիպումը, Մոսկվայի հայեր ջան։ Անբացատրելի դրական էներգիա եմ ստացել ձեզանից: Դուք հրաշք եք։ Մինչ նոր հանդիպում»,-գրել է նա։
Ավելի ուշ զույգը լուսանկարներ է հրապարակել Մոսկվայից։