Քաղաքական 13:01 12/12/2023 Հայաստան

Մեղք եք, ժողովուրդ. Սաթիկ Սեյրանյանը՝ Ալեն Սիմոնյանին

«Ես ցավում եմ, որ պետական ինստիտուտներն այդպես մսխվում են ոչ միայն ֆինանսապես, այլև մասնագիտական, մարդկային առումներով։ Ի դեմս Ալեն Սիմոնյանի, ես նրա խոսնակին չեմ պատասխանելու, որովհետև նրա գործունեությանը մամուլում բավականչափ ծանոթ եմ, կարող եմ ասել, մեղք եք, ժողովուրդ։ Բայց ավելի ցավում եմ մեր երկրի համար»,-այսպես արձագանքեց 168.am-ի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակի հրապարակած գրառմանը։

Նշենք, որ Ծովինար Խաչատրյանն արձագանքել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի «Ոսկե հորթ» խորագրով հաղորդմանը, որտեղ Ղազարյանը մեղադրանքներ է հնչեցնում Ալեն Սիմոնյանի հասցեին։

«Նրանք անտեսել են բոլոր աղաղակող փաստերը, որոնք հրապարակված են եղել մամուլում, բազմաթիվ լրատվամիջոցներում, Էդգար Ղազարյանը հղումները տվել է դրանց, և կենտրոնացել են այն բանի վրա, որ անոնսի լուսանկարը տեխնիկական պատճառներով հայտնվել է Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։ Ցավում եմ, բայց հույս ունեմ, որ աղաղակող, կոռուպցիոն դեպքերի մասին դեռ հրապարակումներ կլինեն,  քրեաիրավական գնահատականներ կտրվեն»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահը հիշեցրեց՝ ինքը 90-ականներից, նաև դրանից առաջ եղել է մամուլում։

«Անքան հին եմ, որ եթե մի բան հրապարակում եմ, թող իմանան, որ իմ ձեռքին հինգ այլ փաստեր ունեմ։ Իրենք փոխարեն կենտրոնանան և պատասխան տան այդ աղաղակող փաստերի, կոռուպցիոն երևույթների, դեպքերի մասին, որ ոչնչից դարձել են միլիոնատերեր տառացիորեն, կենտրոնացել են ինչ-որ բաների վրա։ Վա՜յ, լուսանկարը հայտնվեց Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։ Պահակ են կանգնել, պահակ են աշխատում, հուսամ՝ դրա համար էլ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստանում։ Մեղք են ուղղակի։ Բայց ավելի շատ ափսոսում եմ երկրիս համար, որ այդպիսաի մարդիկ են աշխատում պետական կառավարման համակարգում ու մասնավորապես օրենսդիր մարմնում»,-ասաց Ս. Սեյրանյանը։

Մանրամասնենք.  վաղը՝ դեկտեմբերի 13-ին ժամը 12։00-ին  Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վեդի քաղաքում գտնվող նստավայրում դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ տեղի է ունենալու քաղաքացիական գործով դատական առաջին նիստը, որտեղ կքննարկվի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի։

Դատական նիստին պատրաստվելիս Էդգար Ղազարյանը տվյալներ է հավաքել։ Այդ ամենը նա ներկայացրել է STAND UP ոճում՝ «ՈՍԿԵ ՀՈՐԹԸ» խորագրով տեսանյութում, որի շահառուներն է համարում դատարանը,  իրավապահ մարմինները ու  լայն հանրությունը։

«Ադրբեջանաթուրքական հեղափոխությունից հետո միանգամից փոխվում է Ալեն Սիմոնյանի կյանքը»,-նշում է Ղազարյանը տեսանյութում։

Ի պատասխան  այս տեսանյութի Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակը գրել է.

«Առհասարակ անգրագետ սլայդ-շոուները մեկնաբանելն անպտուղ գործ է, հանդիպումը՝ դատարանում։

Ի պատասխան այն հարցին, թե ինչպես ենք մեկնաբանում Էդգար Ղազարյանի մենախոսությունն Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, նշեմ, որ առհասարակ անգրագետ սլայդ-շոուները մեկնաբանելը համարում եմ անպտուղ գործ։ Մանավանդ, որ շուտով դատական հայց է ներկայացվելու բազմիցս հերքված և հնչած անհիմն մեղադրանքների առնչությամբ:

Բայց մի բան չվրիպեց տեսադաշտից։ Տվյալ սլայդ-շոուն եթեր է հեռարձակվել 168.am կայքի յութուբյան ալիքով, ինչից կարելի էր հետևություն անել ընդամենը, որ կայքի գլխավոր խմբագիրը կա՛մ Էդգար Ղազարյանի համակիրն է, կա՛մ, օրինակ, պրոդյուսերը։ Երևի պրոդյուսերի վարկածն առերևույթ առավել արժանահավատ է, քանի որ կայքի գլխավոր խմբագիրը համատեղությամբ նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահն է։ Եվ ահա, օգտվելով նախագահ լինելու հանգամանքից, կայքի գլխավոր խմբագիրը որոշում է Էդգար Ղազարյանի սլայդ-շոուի վերաբերյալ անոնս տեղադրել նաև Ժուռնալիստների միության էջում՝ ՇՈՒՏՈՎ գրառմամբ։ Անհասկանալի է սեփական բիզնեսը Ժուռնալիստների միության էջով գովազդելու միտումը, քանի որ, ինչպես ցույց տվեց իրադարձությունների զարգացումը, անգամ Ժուռնալիստների միության էջով տեղադրած անոնսը չաշխատեց շատ քիչ դիտում արձանագրած սլայդ-շոուի համար։

Ուստի տարակուսելի է, թե ինչպես են Ժուռնալիստների միության անդամները թույլատրում իրենց համքարությանը պատկանող էջով միության նախագահի բիզնեսին նպաստող անոնսի տեղադրումը։ Դժվար է հավատալ, որ, օրինակ, միության մյուս անդամները ևս ունեն այդ հնարավորությունը՝ իրենց կայքերի դիտումներն ավելացնելու համար նյութերը կիսվել միության էջով։ Ինչևէ, Հայաստանի ժուռնալիստների միությունը փաստացի մնացել է 2017-2019 թթ. միջակայքում։ Բանն այն է, որ իրենց կայքի տվյալների համաձայն՝ դեռ վարչության անդամներ են այն անձինք, որոնք մասնավոր զրույցներում նշեցին, որ վաղուց ոչ մի կապ չունեն միության հետ։

Ըստ տրամաբանության՝ ամենաօպերատիվ թարմացվող կայքը պետք է լիներ Ժուռնալիստների միության կայքը, ինչն այդպես չէ, իսկ թե ինչու, արդեն մեր հետաքրքրության ոլորտից դուրս է։ Ի դեպ, մեկ օրից ավելի Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում սլայդ-շոուի վերաբերյալ անոնսը երեկ օրվա երկրորդ կեսին այլևս չկար։ Լրագրողների իրավունքները պաշտպանելու առաքելություն ունեցող, փաստացի անփույթ գործող կառույցը չենք զարմանա, եթե անդամագրած լինի մասնագիտությամբ ոչ լրագրող Էդգար Ղազարյանին, հենց թեկուզ նրա համար, որ լրագրող բառն արտաբերում է երկու ռ-ով՝ լՌՌագրող»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}