Տալլինում ցուցադրվելու է Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմը
Հայաստանի կինոգործիչների միության նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր՝ «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը հերթական պրեմիերան է ունենալու Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում:
Դեկտեմբերի 22-ին այն դիտելու հնարավորություն կունենան Տալլինի հանրությունն ու էստոնական մայրաքաղաքի հյուրերը:
«Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմը պատմում է տաղանդավոր հայ նկարիչ Վահան Անանյանի դրամատիկ կյանքի և ստեղծագործական ժառանգության մասին: Վահանը, ծնվելով Երևանում և հիասթափվելով հայաստանյան իրականությունից (Երկրաշարժ, Պատերազմ, Խորհրդային կարգերի փլուզում), հեռանում է և ստեղծագործում Տալլինում, Կիևում և Օդեսայում:
Վահանի անժամանակ հիվանդությունից և մահվանից հետո նրա աճյունը բաժանվում է երեք մասի և հուղարկավորվում Տալլինում, Օդեսայում և Երևանում, իսկ ստեղծագործական ժառանգությունը և աշակերտները մնում են հեռուներում:
Ինչպես սիրում էր կրկնել Վահան Անանյանը Պարույր Սևակի խոսքերը, ...մի քիչ գինովցած... մի քիչ հուսահատ...
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ