Պեկինում անցկացվում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում
Դեկտեմբերի 17-ին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկել է Խաչատրյանի անվան միջազգային հոբելյանական մրցույթը՝ «ջութակ» մասնագիտական կարգում։ Այն նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանին։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են՝ մրցույթն առաջին անգամ է կազմակերպվել Չինաստանում՝ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի, Չինաստանի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական կառույցների համագործակցությամբ։
Մրցույթին հրավիրված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Նվագախումբը կնվագակցի եզրափակիչ փուլ անցած ջութակահարներին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա նաև մրցույթի գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին Պեկինի ազգային օպերային թատրոնում։
Չինաստան կատարելիք շրջագայության ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, հանդես կգա նաև երեք համերգով՝ դեկտեմբերի 29-ին՝ Պեկինի ազգային օպերային թատրոնում, դեկտեմբերի 30-ին և 31-ին՝ Շինջինգշան վարչական շրջանի մշակույթի կենտրոնում։ Համերգային ծրագրերում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ