Կրթություն, գիտություն 12:15 19/12/2023 Հայաստան

ԿԳՄՍ նախարարի հրամանի արդյունքում ուսուցիչներ են աշխատանքը կորցնում.Սերոբ Խաչատրյան

Ժաննա Անդրեասյանը  պարբերաբար հայտարարում է, որ ԿԳՄՍ նախարարության 2024 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով։ Panorama.am-ը դիմեց ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչքանո՞վ են բյուջեի նման ավելացումներն բարձրացնում կրթության որակը, ինչի՞ վրա է ծախսվելու գումարը՝ շենքերի նորոգմա՞ն, ուսուցիչների աշխատավարձերի՞, սխալներով դասագրքերի վերահրատարակմա՞ն և արդյոք դրանք կբերեն համակարգային փոփոխությունների։

Ս. Խաչատրյան- Ընդհանուր առմամբ, իհարկե, լավ է, որ կրթության բյուջեն ավելանում է, բայց հասկանալի է, որ բյուջեն այնքան ցածր է, որ այդ ավելացումները շատ էական բան չեն փոխելու, մանավանդ, որ հիմնականում այդ ավելացումները կապված են լինելու, օրինակ, այն հավելավճարների հետ, որոնք տրվելու են կամավոր ատեստավորված կամ ԲՏՃ առարկաների ուսուցիչներին, կամ էլ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին:

Այստեղ գումարն ավելանում է, բայց խնդիրն այն է, որ այդ գումարը տրվում է ուսուցիչների մի մասին և մյուս մասը չի ստանում: Եթե կամավոր ատեստացիայի դեպքում կարելի է այն արդարացված համարել, որովհետև մրցակցային է և ով հաղթահարել է այդ շեմը, նա ստանում է այդ բարձր աշխատավարձը, ապա  մյուսների դեպքում չի բարձրանում։ Օրինակ՝ ֆիզիկայի, քիմիայի կամ մինչև  100 աշակերտ  ունեցող դպրոցների ուսուցիչներին տրվող հավելավճարներով իրենք իրականում խնդիր են ստեղծել, քանի որ ստացվում է, որ ուսուցիչների մի մասին տրվում է, օրինակ՝ քիմիայի ուսուցչին տրվում է այդ հավելավճարը, բայց այդ նույն դպրոցում աշխատող մաթեմատիկայի կամ շախմատի ուսուցչին չեն տալիս հավելավճար, ինչի արդյունքում, այդ ուսուցիչների միջև լարված հարաբերություն է առաջանում, չհիմնավորված տարբերություն է դրվում:

Այսինքը՝ մենք փողն ավելացնում ենք այնպես, որ այն անառողջ հարաբերություններին է նպաստում: Հետևաբար՝ ինքնին փողի ավելացումն չի նշանակում իրավիճակի ավտոմատ լավացում:

Բայց ամենահատկանշականն այն է, որ համակարգը փոխելու վրա ներդրումներ չկան: Այո, դպրոցական շենքերն էլ կառուցելը շատ կարևոր է, նաև՝ մանկապարտեզները և ոչ մեկն այն չի ժխտում, բայց դա էլ չէ խնդիրը, դա էլ չի կարող բերել որակական փոփոխությունների:

Հիմնական բանը, որ ես չեմ տեսնում, այն հիմնական ներդրումներն են, որոնք պետք է բերեն համակարգի որակական փոփոխությունների, օրինակ՝ ուսուցիչների մոտիվացիայի բարձրացմանը, հաշվետվողականությանը: Հիմա կամավոր ատեստացիա է, որի արդյունքում ուսուցչին 300  հազար աշխատավարձ է տրվում, բայց ինքը որևէ պարտավորություն չունի, այսինքն՝ այդ գումարի դիմաց ինքը ոչ մի բանով պարտական չէ, որ համակարգը զարգացնի: Ուսուցիչն իր աշխատավարձը ստանում է, և որպես կանուն սա այն դեպքն է, որ ուսուցիչն ինչ արել է մինչև հիմա, շարունակում է նույնն անել, այսինքը բան չի փոխվում:

Իմ մտահոգությունը սա է, որ ես վստահ եմ՝ ինչ-որ մի պահ է գալու, որ հարց է տրվելու նախարարությանը՝ թե, լավ, այսքան փողը ավելանում է, բա ինչո՞ւ վիճակը չի լավանում: Իհարկե, դրա պատասխաններից մեկան այն է, որ այնքան վատ է վիճակը, որ նույնիսկ ավելացումներն օգուտ չեն տալիս, բայց մյուս պատասխանն էլ այն է, որ արվող ներդրումները համակարգային էֆեկտ դժվար թե ունենան:

Panorama.am-Ի՞նչ ուղղություններով պետք է ծախսվեն բյուջեի գումարները, որ համակարգային որակական արդյունք ապահովվի։

Ս. Խաչատրյան-Համակարգային փոփոխություններից ամենակարևորը ուսուցչի բազային աշխատավարձի բարձրացումն է, որը չի արվում: Որդեգրված քաղաքականությանն այն է, որ մենք բազային աշխատավարձը ցածր ենք պահում, որպեսզի ուսուցիչները նստեն դաս սովորեն, գնան թեստ հանձնեն ու արժանի դառնան բարձր աշխատավարձի: Սրա վատն այն է, որ էս ճանապարհով, շատ ուսուցիչներ չեն գնում, քանի որ այնտեղ ռիսկեր կան՝ նաև, որ եթե գնան կտրվեն, կարող են դուրս մնալ: Օրինակ, մի քանի օր առաջ արդեն նախարարի հրամանը եղավ, որի արդյունքում ուսուցիչներ են աշխատանքը կորցնում, քանի որ կամավոր ատեստացիան չեն անցնում: Դրա համար շատ կարևոր է, որ բազային աշխատավարձը բարձրանա։ Այսօր ուսուցչի բազային շախատավարձը, հարկերը ներառած, 115-120  հազար է։ Այդպիսի աշխատավարձ այսօր Հայատսնում շատ-շատ քիչ է մնացել: Այդ աշխատավարձն ավելի ցածր է, քան սուպերմարկետի աշխատողինը։ Վարորդներն անհամեմատ ավելի բարձ են ստանում, մատուցողների մասին ընդհանրապես չեմ խոսում, իրենք մի քանի անգամ բարձր են ստանում, նաև՝ տաքսու վարորդները։ Այսինքը ուսուցիչներինն աշխատավարձի ամենացածր սանդղակն է: Սա անթուլատրելի է, եթե մենք ուզում ենք այս մասնագիտության վիճակը լավացնենք, ապա պետք է բարձրացվի բազային աշխատավարձը:

Մյուսը՝ տեսեք, այս տարի նախարարությունը հայտարարեց, որ դասագրքերի մրցույթի վրա փող է խնայել: Բայց այս փող խնայելու դիմաց մենք շատ թանկ ենք վճարում: Թանկ ենք վճարում, որովհետև այս տարի Հայաստանի 2-րդ, 5-րդ և  7-րդ դասարաններում 10 դասագիրք չկա: Ինչու չկա՝ որովհետև պայմաններն այնքան վատ են եղել, ժամկետն այնքան կարճ է եղել, որ ոչ մեկը չի դիմել այդ մրցույթին։ Նույն այս պատմության դասագիրքն ինչու է այսքան աղմուկ բարձրացրել, որովհետև մրցույթի գործընթացում դասագրքերը գիտական փորձաքննություն չեն անցել։

Եթե ԿԳՄՍ նախարարությունն այստեղ ծախսն ավելացներ՝ խնայելու փոխարեն, ապա արդյունքն այլ կլիներ: Մեզ պետք չէ դասագրքի վրա փող խնայել, հակառակը՝ դասագիրքն այն կարևոր բանն է, որտեղ պետք է շատ ներդրում անես, որ որակյալ բան ստանաս, որ շատ մարդիկ ուզենան գրել, որ մենակ չգրեն, այլ խմբով գրեն, որովհետև կհասկանան, որ բավական գումար կստանան անգամ խմբով գրելուն դեպքում: Պետք է փորձել նաև ներդրումներն այնպես անել, որ արդյունք ստանան, համակարգային էֆեկտներ լինեն, ոչ թե ինչ որ մարդիկ, կամ մարդկանց խմբեր շահեն, որովհետևո նրանց աշխատավարձը բարձրացավ, բայց դրանից համակարգը ի՞նչ ստացավ: Հիմա արդեն ունենք ուսուցիչենր, որոնք 3-րդ տարի է բարձր աշխատավարձ են ստանում, արդյո՞ք իրենց աշակերտների արդյուքնները բարձրացել են, չգիտեմ, պետք է նայել, բայց իրենք, որևէ պարտավորություն չունեն որակ բարձրացնելու:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}