Քաղաքական 09:03 20/12/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. Հայաստանը կարող էր ավելի լավ գործարք կնքել Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցում

Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։

1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ներառում էր մի դրույթ, որը պարտավորեցնում էր «իրականացնել ռազմագերիների և այլ պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակում»։ Փաշինյանի սխալն այն էր, որ այս դրույթի կատարման համար վերջնաժամկետ չսահմանվեց՝ դրանով իսկ թույլ տալով Ադրբեջանին հայ գերիներին պահել այնքան ժամանակ, որքան նա ցանկանում է։

2) Փաշինյանի երկրորդ սխալն այն էր, որ 2020 թվականի պատերազմի ավարտից անմիջապես հետո Հայաստանն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի գերիներին, իսկ Ադրբեջանը` հայ գերիներից միայն մի քանիսին։ Տեղի չունեցավ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում:

3) Թեև 2020 թվականի համաձայնագրով որևէ նախապայման չէր դրվում հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման համար, Փաշինյանը թույլ տվեց իր երրորդ սխալը՝ Ադրբեջանին հանձնելով Ադրբեջանի կողմից բռնագրավված Արցախում հայկական ականների տեղադրման քարտեզները՝ Ադրբեջանի կողմից ևս մի քանի հայ գերիների ազատ արձակման դիմաց։ Ալիևն կարևոր դաս քաղեց, որ կարող է ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից հայ գերիների դանդաղ և աստիճանական ազատ արձակմամբ։ Այլ կերպ ասած, Ալիևը պարզեց, որ հայ բանտարկյալներն իր համար ավելի արժեքավոր են, եթե նրանց պահի Բաքվի բանտում, և ժամանակ առ ժամանակ մի քանիսին ազատ արձակի՝ Հայաստանից հավելյալ զիջումների դիմաց:

4) Փաշինյանի հարատև մտասևեռումը Ադրբեջանի հետ անհարկի «Խաղաղության պայմանագիր» կնքելու նկատմամբ ևս մեկ հնարավորություն է ընձեռում Ալիևին Հայաստանից հավելյալ զիջումներ կորզելու, այդ թվում՝ սահմանի կարգավորման բանակցությունների ընթացքում հայկական տարածքների նորանոր պահանջներ, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներսում իրենց նախկինում բնակեցված գյուղերը, և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ընդունումը, որն  Արևելյան Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ՝ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհի փոխարեն, ինչպես նշված է 2020 թ. համաձայնագրում։

5) Փաշինյանը պետք է հրաժարվեր Ադրբեջանի հետ բոլոր հանդիպումներից ու բանակցություններից՝ մինչև նրա զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ներսում գրավյալ տարածքներից և բոլոր հայ ռազմագերիների վերադարձը։

6) Ադրբեջանը համաձայնեց երկու ադրբեջանցի զինվորներին փոխանակել 32 հայ ռազմագերիների հետ, քանի որ Հայաստանը հանեց իր թեկնածությունը և չեղարկեց իր վետոն Ադրբեջանի վրա, որը  հաջորդ տարի Բաքվում կհյուրընկալի կլիմայի փոփոխության միջազգային հեղինակավոր համաժողովը (COP29): Սա է միակ պատճառը, որ Ալիևը համաձայնել է իրականացնել գերիների նման անհամաչափ փոխանակում։  Հրապարակայնորեն նշված մյուս պատճառներից ոչ մեկը ճիշտ չէ։ Հակառակ անհիմն շահարկումների՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը որևէ դեր չեն խաղացել այս գերիների փոխանակման կազմակերպման գործում։ Ալիևի մեծ ցանկությունն էր օգտագործել համաժողովը որպես միջոց՝ ցույց տալու Բաքուն որպես միջազգային նշանակալի մայրաքաղաք՝ ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումներից և ռազմական հանցագործություններից: Ալիևը մեծ ջանքեր է գործադրել Բաքվում այլ խոշոր իրադարձություններ անցկացնելու համար, ինչպիսիք են «Ֆորմուլա 1» մրցաշարը, «Չմիավորված երկրների շարժման» գագաթնաժողովը, «Եվրատեսիլը», «Եվրոպական խաղերը» և այլն:
7)
Հաշվի առնելով Ալիևի բուռն ցանկությունը Բաքվում կլիմայի գագաթնաժողովն ամեն գնով անցկացնելու վերաբերյալ, Հայաստանը պետք է ձգտեր բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակմանը, այլ ոչ թե միայն նրանցից 32-ին: Բացի այդ, Փաշինյանը պետք է պահանջեր ազատ արձակել 2023 թվականի սեպտեմբերի վերջին Ադրբեջանի կողմից գերեվարված և բանտարկված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին։
8) Միևնույն ժամանակ Հայաստանում տառապում են ավելի քան 100 հազար  տարագիր արցախահայեր՝ զրկված ամենաառաջնային անհրաժեշտություններից՝ բնակարանից, սննդից և դեղորայքից։ Արցախահայերը թողել են իրենց ողջ ունեցվածքն Արցախում։ Հայաստանի կառավարությունը պետք է հայց ներկայացնի Համաշխարհային դատարան՝ պահանջելով Ադրբեջանից փոխհատուցում վճարել արցախահայերի բռնագրավված ունեցվածքի համար։
9) Վերոհիշյալ հարցերը լուրջ հարցադրումներ են առաջացնում Փաշինյանի հասցեին նրա համախոհների կողմից հնչեցրած բարձր գովասանքի վերաբերյալ, որոնք հպարտանում են, որ նա մեծ հաջողություն է գրանցել 32 հայ գերիների ազատ արձակմամբ։ Նրանք չգիտեն, որ ավելի հմուտ հայ ղեկավարը կարող էր շատ ավելի զիջումներ ստանալ Ադրբեջանից, քան մի քանի հայ գերիների վերադարձը:
10) Փաշինյանի կողմնակիցները նաև հիացած են, որ տարբեր օտարերկրյա ղեկավարներ իրենց գոհունակությունն են հայտնել գերիների փոխանակման կապակցությամբ՝ հուսալով, որ դա երկու երկրներին կբերի «Խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Փաշինյանի կողմնակիցները չեն հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» իրականում խաղաղություն չի բերի երկու երկրներին, քանի որ Ալիևն արդեն խախտել է 2020 թվականի համաձայնագրի պայմանների մեծ մասը։ Ինչպիսի՞ երաշխիքներ կարող է որևէ մեկը տալ, որ նա կհարգի ապագա պայմանավորվածությունները: Այս արտաքին ուժերը մտածում են միայն մեկ բանի մասին՝ իրենց շահերի, այլ ոչ թե Հայաստանի ազգային շահերի։ Նրանք գոհ են, որ Փաշինյանը բազմիցս զիջումներ է անում Ադրբեջանին, որպեսզի միջազգային հանրությունը օգուտ քաղի Ադրբեջանի նավթից ու գազից՝ անտեսելով հայկական շահերը և աչք փակելով Ալիևի կողմից սեփական ժողովրդի մարդու իրավունքների խախտումների վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}