Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է․ Փաշինյան
«Նախագծով առաջարկվում է ԿԳՄՍ բյուջեի կապիտալ ծախսերի բաժնում կատարել վերաբաշխում 510.5 մլն դրամի չափով, ինչպես նաև վերաբաշխման արդյունքում ձևավորված մնացորդը՝ 804 մլն դրամն ուղղել պահուստային ֆոնդ»,-կառավարության նսիտում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այդ միջոցները կուղղվեն կրթական և մշակութային կառույցների վերանորոգմանը։
Նիկոլ Փաշինյանը թվարկեց հատկացվելիք գումարի շրջանակում նախատեսվող աշխատանքների օբյեկտները։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցում ծրագրի շրջանակում Փաշինյանն անդրադարձավ Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածի հետ կապված խնդրին:
«Արտաշատ մայրաքաղաքի պահպանված հատվածը կամ տեսանելի, երևացող հատվածը գտնվում է փշալարերից այն կողմ»,-հայտարարեց փաշինյանը և նշեց, թե իր մոտ հարց էր ծագել, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները, օտարերկրյա զբոսաշրջիկները, դպրոցների աշակերտները պիտի հասանելիություն չունենան պատմական մայրաքաղաքին:
«Մենք հիմա այն տարածքները, որտեղ մեր երեխաներին տանում ենք էքսկուրսիա՝ որպես Արտաշատ պատմական մայրաքաղաք, այնտեղ ոչ մի բան չկա: Սար է, ասում ենք՝ երեխե՛ք, սա Արտաշատ մայրաքաղաքն է, 7 բլուրներից մեկն է, բայց փշալարերից այն կողմ, նյութերը ես ինքս նկարահանել եմ, շատ պահպանված շինություններ կան»,-ասաց նա և հորդորեց խնդիրը լուծել։
Նա նաև ասաց, որ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում զբոսաշրջիկների ակտիվության միտում է նկատվում, բայց տեղանքում տարածքի բարեկարգման և կահավորման անհրաժեշտություն կա:
Անդրեասյանը տեղեկացրեց, որ պատմամշակութային արգելոց-թանգարանների տեղեկատվական մոդուլային կենտրոնների կառուցման շրջանակում նախատեսվում է նաև «Մեծամոր» արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգում և ցույց տվեց գծապատկերը:
«Մենք Կառավարության որոշման դաշտ ենք բերում այն փուլում, երբ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ կապված աշխատանքներն ավարտված են»,-ասաց ԿԳՄՍ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ