Առողջություն 09:37 24/12/2023 Հայաստան

Անահիտ Ավանեսյանի «սև ցուցակը». ԱՆ-ում կադրային ջարդը շարունակվում է

«Առողջապահության նախարարությունում կադրային ջարդը շարունակվում է։ Վերջերս,  չդիմանալով համակարգում տիրող անառողջ, ոչ պրոֆեսիոնալ մթնոլորտին,  ազատման դիմում է գրել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»ՊՈԱԿ-ի  բազմափորձ ու երկարամյա տնօրեն Արտավազդ Վանյանը։ Ըստ նախարարության   մեր հավաստի աղբյուրների պարզվում է, որ Ավանեսյանը պաշտոնյաների երկար «սև ցուցակ» է կազմել և այն նման է Դանայան տակառին, վերջը  չի երևում»,-ԱՆ-ում կատարվողի մասին բարձրաձայնում է Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

Նրա խոսքով, հիմա էլ  որոշել է զտումներ անել  նախարարության ներսում։

«Սույն տիկնոջ կարծիքով  երբեմնի «հնազանդները» հիմա դարձել են «կասկածելի» և նա որոշել է  իր«սև ցուցակում» զետեղվածներին փոխարինել   ավելի «լոյալ» մարդկանցով՝ գործից անտեղյակ, «ցավին» անտարբեր:

Մասնավորապես՝ Ավանեսյանը ըստ մեր տեղեկությունների թիրախավորել է նախարարության երկու  պաշտոնյանների՝ տեղակալ Արմեն Նազարյանին և գլխավոր քարտուղար Վարդանուշին։ Ավանեսյանի կարծիքով վերջիններս լիարժեք չեն ենթարկվում իրեն և միտումնավոր  այնպիսի գործողություններ են անում, որի արդյունքում  վարկաբեկվում է անձամբ ինքը  և վնասվում է նախարարության վարկանիշը։ Բուժծառայության գնդապետ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նազարյանը երկար տարիներ ծառայել է Պաշտպանության նախարարությունում՝ հասնելով մինչև ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի և առողջապահության վարչության պետի պաշտոնի։ Մեր աղբյուրները պնդում են, որ Արմեն Նազարյանին Ավանեսյանը դիտարկում է որպես հակառակորդ՝ հաջորդ նախարարի հավանական թեկնածու և այդ իրականությունից հեռու չէ: Նա կազմակերպված, ճանապարհ անցած, մեր իրականության մեջ  հազվադեպ հանդիպվող պատշաճ վարքագծով պաշտոնյա է:

Իսկ Վարդանուշը  նախարարության հնաբնակներից է, պաշտոնյա, ում «արևը շողացել է» Ավանեսյանի շնորհիվ, սակայն հիմա բանից պարզվում է «մթնել են» Վարդանուշի արշալուսյները: Ինչպե՞ս գուշակեր Վարդանուշը, որ իր սրտի նախարարը մի օր իրեն կվերագրեր բազմաթիվ անհաջողություններ և որ ինքը «սպիտակից» կվերափոխվեր «սևի», չնայած հանուն արդարության պետք է փաստել, որ նա ամենուրեք յուրային է և  բոլորի հետ պահպանում է լավ հարաբերություններ՝ այսպես ասած, թե «նախկինների»,  թե «ներկաների»։

Նախարարության մեր աղբյուրները պնդում են նաև, որ Ավանեսյանի մոտ հստակ համոզմունք է ձևավորվել, որ  Նազարյանով և Վարդանուշով  է պայմանավորված վերջին շրջանում նախարարությունից ինֆորմացիայի չդադարող արտահոսքը դեպի մամուլ։

Սակայն այս դեռ ամենը չէ, Ավանեսյանի համար  անցանկալի են դառնում նաև նախարարության ենթակայությամբ գործող համարյա բոլոր  կառույցների տնօրենները։ Լարված հարաբերությունների հիմնական պատճառը նախարարի և նրա մերձավորներից մեկի՝ իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորների նախկին ֆինանսիստ, պետական առողջապահական գործակալության ներկայիս ղեկավար Ահարոն Բարսեղյանի որդեգրած գործելաոճի և պահվածքի նկատմամբ որոշ տնօրենների քննադատական վերաբերմունքն է: Դե տիկին նախարարը չի հանդուրժի իր «անձնական ֆինանսիստի» նկատմամաբ որևէ քննադատություն, սույն տիկինը պատժել գիտի:

Առողջապահական համակարգը տապալած իրավաբան-նախարարը ամեն ինչ անում է իրեն «ապահովագրելու», հնարավոր մրցակիցներից ազատվելու ու կամակատարներով իրեն շրջապատելու համար։ Տպավորություն է ստեղծվում, որ նախարար Ավանեսյանը, քայլ առ քայլ ազատվելով պրոֆեսիոնալ և սկզբունքային կադրերից, «բարեփոխումներ» անվան տակ որոշել է ողջ առողջապահական համակարգը մոնոպոլիզացնել, իսկ բուն նախարարությունը դարձնել իր ընտանիքին պատկանող Արֆարմացիայի և Ուիգմորի դուստր-ձեռնարկություն կամ մասնաճյուղ։

Հ.Գ. Մնում է հասկանալ, առողջապահական համակարգը ի՞նչքան կդիմանա այս ավերիչ, քայքայիչ գործունեությանը, մինչև ե՞րբ են առողջապահական ոլորտի անհաջողությունները փաթեթավորվելու «հաջողության» արհեստածին ժապավեններով և մատուցվելու հասարակությանը, մինչև ե՞րբ է առողջապահական հանրությունը լուռ դիտորդի կարգավիճակում հանդուրժելու տարինեով իրենց ստեղծած համակարգի մոխրացումը»,-գրում է նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}