Հասարակություն 10:00 26/12/2023 Հայաստան

Անահիտ Մարտիրոսյան. Հայաստանում կա 30.000 ուսուցիչ, մեկը մյուսից կիրթ ու գրագետ, բայց ՝ չպայքարող, լուռ ու անխոնջ

«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր ճանաչված մաթեմատիկայի մասնագետ, ուսուցիչ, դպրոցական ձեռնարկների հեղինակ, դպրոցի հիմնադիր Սևադա Խոջաբաղյանի շուրջ քննարկումները սոցցանցերում չեն դադարում։

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Մարտիրոսյանը գրում է.

«Իսկ հիմա ավելի լուրջ, իմ անհատական վերլուծությունն ու վերաբերմունքն օրվա թեմայի՝ հերոսի նկատմամբ։ Անվերապահումով Նախապես ասեմ՝ մայրս ուսուցչուհի է՝ այն էլ մեդալակիր։ Սակայն, ես նեգատիվ կարծիք ունեմ արդի խեղճացսծ ու ստրկացած ուսուցիչների վերաբերյալ։ Որքան էլ , որ անառարկելիորեն խոնարհում ունեմ մանկավարժի նկատմամբ, որքան էլ, որ ակնածանք ունեմ ուսուցչի նկատմամբ, որքան էլ, որ ծնկի գալու չափ հարգանք ունեմ դասատուի նկատմամբ, բայց ներում չունեմ նրանց այսօրվա ենթարկյալ վիճակի նկատմամբ, ստրկաբարո ու խոնարհ, հլու- հնազանդ ենթարկվելու ու երբեք չըմբոստանալու  հանդեպ։

Հայաստանում կա 30.000 ուսուցիչ, մեկը մյուսից կիրթ ու գրագետ, մեկը մյուսից վաստակաշատ ու արժանի, մեկը մյուսից նվիրյալ ու իր առաքելությանը խոնարհ ծառան, մեկը մյուսից պաշտելի, բայց ՝ չպայքարող, լուռ ու անխոնջ, մտազբաղ ու ներքին ցասումը զսպող ու լուռ հառաչանքով։ Այսօրվա ուսուցիչը, որին հեգնեցինք, իրականում նրա դիստրոֆիկ արտաքինը չէր պատճառը, այլ նրա իշխանահաճո քծնանքը։ Այն, որ լինելով Սյունեցի, այն, որ Գորիսն այսօր մեծագույն վտանգի տակ՝ ինքը սերունդ է կրթում , բայց, բեմի վրա շնորհակալությունը հայտնում ուսուցչի ու դպրոցի արժեքը չիմացող մի թերուսի, գոհունակությունը հայտնում համալսարանը չավարտած մեկին, որի ձեռամբ կեղծվել են պատմության ու հայ գրականության դասագրքերը, էջերից հեռացվել են մեր քարտեզները, մեր պատմական երկրի ամբողջականությունը, մեր ինքնությունը։

Բեմից հաճոյանալ մի թրքահպատակի, ով կրթության ու գիտության նախարար է նշանակել մի մոնղոլ-թաթարի մտածելակերպով միջակից ցածր մեկին, ում համար Նժդեhը ֆաշիստտ է, ու դպրոցի ռազմահայրենասիրական դաստիարակության վերացման թրքի հպատակ, ովքեր դպրոցների տնօրեններին հրահանգել էին դպրոցների պատերից հանել մեր հերոս տղերքի  նկարները՝ թե բա դպրոցը գերեզմանոց չէ։ Բեմից հրճվել մի սուվինիր ստանալու վրա, որը տալիս է մի վարչապետ, ում կրթության ու գիտության փոխնախարարը Ամանոր բառը կլոր օ-ով է գրում ու այդ թերուս չկրթյալը ատեստացիոն տեստերի առաջ է կանգնեցնում 40 տարվա մանկավարժներին ու կտրում քննությունից, նվաստացնում, որ 14.000 դրամ հանկարծ ավել աշխատավարձ չստանան։ Կանգնել բեմից շնորհակալ լինել մի վարչապետից, ով մեր Alma Mater-երը, մեր հարյուրամյա համալսարաններն է վերացնում, կպցնում իրար, միացնում ու սարքում բարդակնոց։

Կանգնել բեմի վրա թշվառ տեսքով ու աստվածային գովք անել մի երկրի ու վարչապետի մասին,  ում օրոք դեռ հագնում ես Սովետի ու Դեմիրճյանի ժամանակվա առած կոստյումդ ու գնում դպրոց, որտեղ տղա աշակերտներիդ թիվը պակասել է անգամներով։ Ես այս ուսուցիչ-մարդուն հերոս կհամարեի միայն այն ժամանակ, երբ իր հետ բերեր մեր արդի թրքացված դասագրքերը պատռեր ու բեմում շպրտեր այդ թատրոնի բեմադրիչի երեսին։ Այս՝ մաթեմատիկայի ուսուցչին հերոս կհամարեի՝ երբ կանգներ բեմին ու կարդար մաթեմատիկայի դասագրքի խնդիրը՝-« Մաթեմյանների ընտանիքն ունի 5 երեխա՝ Ադին, Բուդին, Գուդին, Եգին, Ֆլանը Ֆսթանը։ Քանի՞ տարեկան կդառնա Գագիկը Գագո տարում »։

Ու այս խնդիրը հենց բեմում լուծել տար նիկոլին ու ժաննային։  Անկախ մասնագիտությունից՝ մարդը նախ և առաջ պիտի հայրենասեր լինի, իր երկրի պահանջատերը լինի, պիտի իր երկրի հայապահպանման համար կոկորդը կրծի վարչապետի էլ, նախարարարի էլ, փոխնախարարի էլ։ Վերոնշյալ թվարկածներս միջակից ցածր կրթական ցենզով միջակություններ են։ Ոնց՞ կարելի խոնարհվել ու մի բան էլ շնորհակալ լինել մեկին, ով քո զոհված աշակերտներին հաշվում էր պլյուս մինուս 50 , ոնց՞ կարելի է 30.000 ուսուցիչ գերի ու հպատակ դառնալ անասունություն ծրագրերին, դասագրքերին ու խեղկատակ ատեստացիաներին։ Լավ, ձեր մեջ մեկը չկա՞ դրանց նստացնի երրորդ դասարանի թելադրություն տա ու կարմիր գրիչով սխալներն ուղղի։ Այդ ժամ նոր ես հերոս կգտնեմ ուսուցիչների մեջ։

Մեր ուսուցիչները շատ լավ ուսուցիչ են, լավ մասնագետ, բայց շատ վատ պայքարող, կոնֆորմիստ ու հարմարվողական ու ենթակա։ Այ սա է, որ ուսուցչին դարձրեց 40.000 դրամ աշխատավարձով թշվառ ու խեղճ, այնինչ ուսուցիչը պետք է իր երկրում ունենա կայսերական իրավունք և իշխանական աշխատավարձ։  Աշխսրհում կա 3 բարդ մասնագիտություն՝ Բժշկել, Դատել, Սովորեցնել։ Ես ունեցել եմ հրաշալի ուսուցիչներ, որոնց առջև խոնարհաբար ծնկում եմ ու երախտիքս հայտնում, բայց խեղճանալ անգամ դիպլոմ չունեցող մի թերուսի առջև՝ անընդունելի է ինձ համար։ Հերոս անունն էլ տեղին ու անտեղին մի շահարկեք ու փռեք ու շաղ տվեք ամեն հոգեպես չմոյի առջև… Հերոսը կռիվ տվողն ու պայքարողն է, ոչ թե վարչապետի ոտքի տակ լիզողը…Հերոսանում են շղթաները կոտրելով, ոչ թե ստրուկի շղթաները վզին կախեղով ու լպրծուն քծնանքով ելույթ ունենալով…. Իսկ ինչ մնում է այսօրվա թեմայի հերոսի շատերի բնութագրմամբ Քվազիմոդո արտաքինին՝ դա ավելի տանելի է, ու ոչ քննադատելի, քան իր քծնող, ճղճիմ ու հոգեպես տկար տեսակը։  Հերոսի մրցանակը պետք է ստանալ այն անձի ձեռքից, ով գիտե դրա արժեքը, բայց գալ բեմ ու հրճվել Փեթակից առած 2000 դրամանոց սուվիների վրա, ով իմ երկրում անարգել է հերոսի արժեքը, ես այն կտայի տվողի էլ, ստացողի էլ  գլխին ու կիջնեի բեմից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով լռել  և խոսքի...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 6-11-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Yerkir.am-ին հասած բացառիկ...
Աղբյուր` Panorama.am
13:15
«Ամբերդ ամրոցը» վերսկսում է աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը  մայիսի 8 -ից  կվերսկսի աշխատանքը։ «Պահպանության ծառայություն»...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանի լեռնային մարզերում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ
Հայաստանի լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 7-ի լույս 8-ի և 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ծաղկավան գյուղի ներքևի հատվածում շարժ է նկատվում. Գառնիկ Դանիելյան
«Մինչ հիմա պատերազմի դուռը  բացել են իրենք ու չեն էլ փակել։ ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները հիմա այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են։...
Աղբյուր` Panorama.am
12:49
Թովմաս Առաքելյան. Սրբազանի առաջնորդությամբ պայքարելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ սա պայքար է հանուն ճշմարտության
Թովմաս ուրարակիր Առաքելյանը, որ Տավուշում սահմանազատման մեկնարկից ի վեր Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարում է, գրում է. «Քանի որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Իշխանությունները քարտեզներին գաղտնիության այն աստիճանն է տվել, որ դրանց ծանոթանալու հնարավորություն չկա. Տիգրան Աբրահամյան
«Այս իրականության մեջ իշխանությունները իրականում բավարարում են Ադրբեջանի միակողմանի պահանջները և առաջ են տանում ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
12:42
Բագրատ Սրբազան. Իմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել
«Այս շարժման գեղեցկությունն այն է, որ ամբողջը ճշմարտության մասին է»,-քայլերթի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի...
Աղբյուր` Panorama.am
12:19
Սրբազանի առաջնորդած քայլերթը միտված է արդարության, ճշմարտության հաստատմանը. Տիգրան Ներսիսյան
«Սա միասնության, արդարության, ճշմարտության հաստատման երթ է, որը որ պետք է այս ամենը հաստատի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Փաշինյանը Էրդողանի երդմնակալության քաղցր հիշողությունները չի ցանկանում մթագնել Պուտինի երդմնակալության նոր տպավորություններով. Խաչատրյան
«ԱԺ-ում ՄԻՊ-ի զեկույցից մեզ պարզ դրաձավ, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած երկրում կալանավորվածների 53 %-ն անմեղ են, որովհետև այդ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Հավաքների ազատությունն ապահովված է բոլոր քաղաքացիների համար. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
«Չգիտենք որտեղից են գալիս նման հայտարարությունները, ինչ հիմնավորումներով և ինչի համար են արվում»,- խորհրդարանական ճեպազրույցների...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՊՆ. Ժամը 12:00-ին Կիրանցից հյուսիս տեղի կունենա պայթյուն
Այսօր՝ ժամը 12:00-ին, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք' 1(մեկ) պայթյուն: ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է դառնալ վերջին տարիների ամենակարևորներից մեկը. Վերլուծաբան
«Մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպումը կարող է լինել վերջին տարիների ամենակարևոր հանդիպումներից մեկը, եթե խոսքը...
Աղբյուր` Panorama.am
11:12
Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: «Հայացք» վերլուծական կենտրոնի...
Աղբյուր` Panorama.am
10:51
ԱՄՆ Պետդեպը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի այցը Արցախ
Նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել էր Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}