Մենք կկարողանանք տարածաշրջանում լինել ամենաուժեղ պետություններից մեկը՝ հակաօդային սպառազինության առումով․ Վրաստանի պաշտպանության նախարար
Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի խոսքով, Վրաստանը կարող է հակաօդային սպառազինության առումով տարածաշրջանի ամենաուժեղ պետություններից մեկը լինել։ Aliq.ge-ի փոխանցմամբ, այս մասին Բուրճուլաձեն հայտարարել է իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
«Վերջին երկու-երեք տարում ստորագրած պայմանագրերի հիման վրա, որոնք աստիճանաբար, և հիմնական մասը կավարտվի 2025 թվականին, մենք կկարողանանք տարածաշրջանում լինել ամենաուժեղ պետություններից մեկը՝ հակաօդային սպառազինության առումով»,- ասել է ՊՆ նախարարը:
Ի դեպ, ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, ՊՆ նախարարը հայտարարել էր, որ 2023 թվականին ՊՆ-ն կարևոր գնումների պայմանագրեր է կնքել պաշտպանունակության ամրապնդման առումով։ Նրա խոսքով, երկու տարի հետո, փաստորեն, Թբիլիսիի երկնքի բոլոր երեք էշելոնները լիովին պաշտպանված կլինեն՝ ներառյալ ռազմավարական, ռազմական ու քաղաքացիական օբյեկտները։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ