Տնտեսություն 16:40 28/12/2023 Հայաստան

Սիրային եռանկյունի՝ ռուսական ոսկին Հայաստանով դեպի արևմուտք

Անցնող տարում Հայաստանի տնտեսական ոլորտի ցուցանիշները որոշակի միտումներ են նախանշում։ Չնայած տնտեսական բարձր աճին՝ ուրվագծվում են նաև լուրջ ռիսկեր։ Panorama.am-ը Հայաստանի տնտեսությունում արձանագրված հատկանշական միտումների շուրջ զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։

«Այս պահին մենք ունենք ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների  տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը կազմում է 9.4 %, ինչը պլանավորվածից ավելի բարձր է։ Հիշեցնեմ, որ պետական բյուջեով նախատեսել ենք 7 % տնտեսական աճ։ Մենք կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեծ հավանականությամբ, ՀՆԱ-ի աճը կկազմի 9-10 %-ի շրջանակներում։ Սա բավականին մեծ ցուցանիշ է, հաշվի առնելով նախորդ տարվա 12.6 %-անոց ՀՆԱ-ի աճը։ Այսինքը՝ մենք աճի վրա աճ ենք գրանցում։

Եթե դիտարկենք այս աճն ապահովող գործոնները, ապա պետք է արձանագրենք, որ այն հիմնականում եղել է շինարարության ոլորտի՝ 15.6 %, առևտրի՝ 24.3 % և ծառայության՝ 11.1 % հաշվին։ Ուշագրավ է, որ հիմնական ճյուղերը՝ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը շատ համեստ՝ 2-3 % աճ են ապահովել այս 11 ամիսների ընթացքում, ինչը խոսում  է այն մասին, որ արձանագրվող տնտեսական աճը ներքին գործոններով պայմանավորված չէ։

Գյուղատնտեսությունը, որը պարենային անվտանգության, ինքնաբավության կարևոր գործոն է հանդիսանում, շատ համեստ աճ է գրանցել, գրեթե 0-ական։ Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա բացառությամբ  նոյեմբերի, այն վերջին 4 ամիսներին անկում է գրանցել։ Նոյեմբերին մենք ունեցել ենք արդյունաբերության կտրուկ աճ 23.8 %, ինչը պայմանավորված է արտաքին գործոններով։ Մանսավորապես ոսկու մեծ քանակություն է եկել Հայաստան, վերամշակվել ու արտահանվել, ինչը ապահովել է նոյեմբերի 23.8 % աճը, այն դեպքում, երբ սեպտեմբեր, օգոստոս, հուլիս և հունից ամիսներին արդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել։

Եթե նայենք արդյունաբերության ոլորտի կառուցվածքը, ապա կտեսնենք, որ անկում ունենք Հյաստանի համար այցեքարտ համարվող այնպիսի ոլորտներում, ինչպիսին է սննդի, մասնավորապես՝ մսամթերքի, կաթնամթերքի արդյունաբերություններում։ Անկում ուենենք նաև օղու և կոնյակի արտադրության ոլորտում։ Այստեղ աճն ապահովել է հիմնականում ոսկերչությունը և սիգարետի արտադրությունը։

Տնտեսական նման աճն էլ ավելիր է մեծացրել Հայաստանի տնտեսական կախվածությունն արտաքին գործոններից, ինչը մի կողմից լավ է՝ ունենում ենք կարճաժամկետ դրամական օգուտ, շահույթ, եկամուտ, մյուս կողմից էլ, երբ այս գործոնները վերանան, մենք ունենալու ենք մեծ անկում։ Այդպես եղավ 2007-08 թվականներին, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամը եկավ Հայաստան, ֆինանսների հոսքը դադարեց և 14.4 % անկում ունեցանք։ Մեր օրերում արդեն դրամական հոսքի կրճատման հետևանքով, այս անգամ անկումն էլ ավելի մեծ է լինելու։

Այս տնտեսական աճը լրացուցիչ ռիսկեր է ստեղծել պատժամիջոցների հետ կապված։ Մասնավորապես ոսկու պարագայում, նույն ռուսական ոսկին գտնվում է պատժամիջոցների տակ, այսինքը այն իրավաբանական, ֆիզիկական անձինք, որոնք ոսկի են ձեռք բերում, կարող են գտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։

Այս տարի Հայաստանը դարձել է ռուսական ոսկու վերաարտհանող երկիր։ Իրավիճակը փրկում է այն, որ Հայաստանն այս պահին պրոարևմտյան քաղաքականություն է վարում և արևմտյան երկրներն իրենց քաղաքական առաջնահերթություններից ելնելով, աչք են փակում այդ հանգամանքի վրա և թույլ են տալիս, որ Հայաստանը փող աշխատի։ Ստացվում է մի իրավիճակ, որ Ռուսաստանին ձեռք է տալիս, որ իր ոսկին ստացվում է Հայաստանի միջոցով արտահանել և իրացնել, Արևմուտքին էլ քաղաքական առումով ձեռք է տալիս, որ Հայաստանը պրոարևմտյան քաղաքականություն վարի և այս համատեքստում կարելի է ասել, որ մենք որոշակի տնտեսական էֆեկտ ունենք։

Ռուսաստանից տրասֆերտները կրկին մեծ քանակությամբ գալիս են Հայաստան։ Այստեղ ևս ունենք աճ, բայց արտահոսքն էլ ավելի  է արագացել՝ անցած տարվա համեմատ գումարներն ավելի շատ են արտահոսում Հայաստանից»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}