Տնտեսություն 16:35 29/12/2023 Հայաստան

Կարո՞ղ էր Փաշինյանը 4,5 մլն բանկային հաճախորդներին հաշվել առանց խախտելու բանկային գաղտնիքը

Բանկային համակարգը աննախադեպ շահույթներ ապահովեց 2022 թվականին՝ պայմանավորված ռելոկանտների և տարբեր բիզնեսների՝ Հայաստան տեղափոխվելու փաստով։ Ի՞նչ պատկերով է Հայաստանի մասնավոր ֆինանսական հատվածը փակում ընթացիկ տարին։ Ինչի՞ մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀ ԿԲ-ի և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ տարեմուտի հանդիպմանը հայտարարեց, թե ՀՀ բանկերի հաճախորդների թվաքանակն անցնող տարում կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ։ Վերոնշյալ հարցերի պատասխանները ստանալու համար Panorama.am-ը դիմեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին։

Դ. Ազատյան-Բանկային համակարգի նախորդ տարվա ամբողջական վիճակագրական տվյալները կլինեն գալիք տարվա հունվարի կեսերին, երբ կներկայացվեն ամփոփ տվյալները։ Ընդհանուր գծերով կարելի է ասել, որ նախորդ՝ 2022 թվակնի նման դրական է գնահատվում բանկային համակարգի զարգացումները և հիմնական միտումները։ Ավանդների և վարկերի տրամադրման ծավալների աճ է արձանագրվել։ Կարելի է ասել, որ 2023 թվականին բանկային համակարգում կայուն աճ կա, ինչը բնորոշ է ոչ միայն հայկական բանկային համակարգին, այլև շատ զարգացող երկրների բանկային համակարգերին։

Այս տարի ռելոկանտների ազդեցությունը էլի բարձր է բանկային ցուցանիշների վրա, բայց անցած տարավ համեմատ հնարավոր է մի փոքր նվազել է, ինչն այս պահին վերջնական ասել հնարավոր չէ, պետք է սպասել բանկերի վերջնական հաշվետվությանը։ Բանկային համակարգում  աճը դանդաղել է, սա իմ գնահատականն է, բայց բոլոր ցուցանիշներով՝ վարկերի, ավանդների, շահույթների, ակտիվների հստակ և կայուն աճ կա՝ 2022 թվականի 9 ամիսների համեմատությամբ։ Եթե համեմատենք 2022թ-ը 2021թ.ի հետ՝ աճը բանկային համակարգի բոլոր ոլորտներում ավելի շատ էր։  2022թ.-ի բազան շատ մեծ էր կապված աշխարհաքաղաքական զարգացումներով, դրանք ավելի կտրուկ էին աճել։Պայմանական ասած՝ եթե  նախորդ տարի շահույթը աճել էր անգամներով, ապա այս տարի տոկոսներով։

Panorama.am-Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԿԲ-ի և բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց, թե մեր բանկերի հաճախորդների թվաքանակը անցնող տարում կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, կներկայացնե՞ք այս թվի կառուցվածքը և բովանդակությունը։

Դ. Ազատյան-Այո 4.5 մլն հաճախորդների մասին ես էլ եմ լսել, բայց պետք է ասել, որ այն մեթոդաբանական շատ դժվար հաշվելի բան է։ Եթե մի մարդը մի բանկում ունի մի շարք հաշիվներ, ապա այդտեղ կարող ենք ասել, որ այո մեկ մարդն ունի շատ հաշիվներ, որովհետև իր հաշիվները, ենթադրենք, 4-ն են։

Բայց եթե նույն մարդն ունի մի քանի բանկում թեկուզ մեկ հաշիվ, ապա բանկային գաղտնիքի և մեթոդաբանության բացակայության պայմաններում դժվար է այդ մի մարդուն մեկ մարդ համարել։ Օրինակ, ենթադրենք մի երկիր կա, որտեղ կա 5 հատ բանկ և մեկ մարդ, որը այդ բանկերում ունի հաշիվներ, ստացվում է, որ այդ երկրում կա 5 բանկային հաշիվ, որովհետև այդ մարդը տարբեր տեղերում տարբեր գործարքներ է անում, բոլորի համար էլ ինքը լավ հաճախորդ է։ Ստացվում է, որ երկրում կա մեկ բնակիչ բայց 5 հատ հաճախորդ։ Բայց այն տրամաբանական թիվ է։ Օրինակ՝ անձամբ ես մի բանկում մի գործարք եմ անում, մյուսում լրիվ այլ և իրականում ես ռեալ գործող հաճախորդ եմ երկուսի համար էլ։

Բայց այն երկրի բնակչության հետ պետք չէ համեմատել, որովհետև, առնվազն ոչ ռեզիդնենտների մասով կա տարբերություն։ Սխալ կլինի, որ մենք, փորձենք վերլուծենք, ասեն՝ տեսեք ասել է 4.5 մլն հաճախորդ, ուզենք, թե չուզենք 2 մլն կարող է լինել Հայաստանից, 2.5 մլն-ը՝ դրսից է, բացարձակ ո՛չ։ Իմ մասնագիտական գնահատականներով մենք մոտավորապես 3 մլն-ից ավել Հայաստանի քաղաքացիների հաշիվներ հաստատ ունենք, որոնք ռեալ հաճախորդներ են։ Նրանք իրականում կարող են լինել 2 կամ 1.8 մլն մարդ։ Նույն իրավաբանական անձը կարող է երկու բանկում ունենալ հաշիվներ և երկուսի համար էլ հաճախորդ է։ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքը որևէ կառույցի թույլ չի տալիս դրանք զտել, որովհետև պետք չէ։ Եթե ԿԲ-ն ուզենա զտել, ապա 6 ամսում կզտի, բայց դրա կարիքը չկա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:40
Թաթոյան. Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից մոլորեցրել են մարդկանց հանուն սեփական պաշտոնների, շահերի ու սեփական սխալները կոծկելու
«Սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է»։
Աղբյուր` Panorama.am
09:32
Իշխան Չեսար Օրբելյանի պալատում պեղումներ են սկսվել
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի /14-րդ դ․/ պալատի և կից եկեղեցու տարածաքում հնագիտական...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բողոքի ակցիաները, որոնց հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն է, երեկ էլ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ստորև ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադառնալու հարցի մասին Փաշինյանը խուսափում է կարծիք հայտնելուց
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում էլ են սարսափում այն հեռանկարից, որ ադրբեջանցի «փախստականները»...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել Աճարկուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց...
Աղբյուր` Panorama.am
08:53
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել. ՆԳՆ
Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են...
Աղբյուր` Panorama.am
08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}