Երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին. Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամանավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Վեհափառ հայրապետի ուղերձի չհեռարձակումն Առաջին ալիք-ով ո´չ անձնական վրեժխնդրություն էր, ո´չ էլ չզգայական, չհաշվարկված քայլ:
Դա եղել է բավական ծանր քաղաքական որոշում, որն ուղիղ կապված է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի հետ:
Ներկա իշխանություններին մենք տարբեր կերպ կարող ենք բնորոշել, բայց նրանք հիմար չեն ու շատ լավ կարողանում են կանխատեսել հանրային արձագանքը: Իսկ այս դեպքում մենք գործ ունենք հանրային ակնհայտ արդար և մեծ դժգոհության հետ, որն անհնար էր չկանխատեսել:
Նիկոլ Փաշինյանը պարզապես բախվել է Ալիևին տված խոստումի և հանրային դժգոհության միջև ընտրություն կատարելուն և, ինչպես միշտ, ընտրությունը կատարել է հօգուտ Ալիևի:
Մենք երեկ ականատես ենք եղել «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆի առաջին պտուղներից մեկին:
Ադրբեջանը, փաստորեն, կարողանում է միջամտել ՀՀ ներքին գործերին, խմբագրել ՀՀ պաշտոնյաների բառապաշարը, արգելել Հ1-ով հեռարձակել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը»։
Հարակից հրապարակումներ`
- «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրայինի հետ
- Իշխանության կողմից Եկեղեցու նկատմամբ արդեն պարբերաբար դարձած հարձակումները նման են «մոծակի» կծոցի. Արթուր Ղամբարյան
- «ԱՄՈ՛Թ Հանրայինի տնօրինությանը, որ հանրային շահի փոխարեն սպասարկում է Արցախն Ադրբեջանին հանձնած վարչախմբին»
- Գարեգին 2-րդի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց հրաժարվելը քաղաքական բարձրագույն մակարդակի ողորմելի որոշում է. Թաթոյան
- Թույլ չտանք, որ ազգային կյանքում սերմանվի ատելություն ու պառակտում, արմատավորվի կործանարար հարմարվողականությունը. Գարեգին Երկրորդ
- «Ստիպված պիտի լինենք անդրադառնալ տհաճ մի միջադեպի». Մայր Աթոռը՝ Հանրայինով Գարեգին Բ-ի ուղերձը եթեր չհեռարձակելու մասին
- Հանրայինով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը՝ կասկածի տակ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան