Քաղաքական 17:31 09/01/2024 Տարածաշրջան

Կարելի է ենթադրել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի պատկերացումները հայ-ադրբեջանական հարցում իրար չեն հակասում. Ստեփան Դանիելյան

ՀՀ ԱԽ քարտուղար Ամեն Գրիգորյանը հարցազրույցում անդրադարձավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչմպես նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի գործակցության հարցերին։ Panorama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանին խնդրեց գնահատել, թե հայ հասարակությունը հարցազրույցից ինչ նոր բան իմացավ բանակցային գործընթացի վերաբերյալ։


Ս. Դանիելյան- ՀՀ ԱԽ քարտուղարի հարցազրույցում ոչ մի նոր բան չկար, այսինքն, այնպիսի բան չասվեց, որի մասին մենք չգիտեինք և այդ հարցրացրույցից իմացանք։ Կան բազմաթիվ նյութեր և՛ ադրբեջանական, և՛ ռուսական, և՛ արևմտյան մամուլում, և փորձագետներ, որոնք այդ տեսակետներ են հայտնում։ Այդ ամեն ինչն առանց դրա պարզ է։

Ուղղակի հարցազրույցը ցույց տվեց, որ Հայաստանը չունի որևէ քաղաքականություն և այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»,  որով մեզ խափում են, թե այն խաղաղության մասին պայմանագիր է, իրականում նման անվանումով պայմանագիր չկա էլ, այն «խաղաղության պայամանգիր» չէ, այլ՝ հետաձգված պատերազմի պայամնագիր։ Ադրբեջանն իր պայմանները է թելադրում Հայաստանին, այսինքը՝ ինքը ստանում է այն ամենը, ինչը ցանկանում է, իսկ մնացածը, որոնց Հայաստանը դիմադրում է, դրանք թողնում է հետագայի համար։ Այն վերաբերում է «միջանցք» կոչեցյալին և մնացած բոլոր այն հարցերին, որոնք Ադրբեջանը փորձում է ստանալ Հայաստանից և ստանալ նույնիսկ ռազմական գործողությունների միջոցով, քանի որ, եթե սահմանները վիճելի են մնում, և եթե իրենց քաղաքականությունը հիմնված է ուժի վրա, ուրմը, բնականաբար, ինչ-որ X պահի իրենք այդ ուժին կդիմեն, ուղղակի հարմար պահն են ման գալիս։ Այսինքն, այդ հարցազրույցը ցույց տվեց, որ Հայաստանը քաղաքականություն ընդհանրապես չունի, ինքը օկբյեկտի կարգավիճակում է, ինչի մասին մենք մինչ սա էլ գիտեինք։

Panorama.am-Հարցազրույցից տեղեկացանք, որ հունվարի վերջին տեղի է ունենալու սահմանազատման հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումը։ Այդ գործընթացն ինչպե՞ս կգնահատեք։

Ս. Դանիելյան-Գործընթացը գնահատելու համար մենք պետք է տեղեկատվություն ունենանք, իսկ այն մենք ոչ հայկական աղբյուրներից ենք ստանում։ Բնականաբար, Ադրբեջանը տարածքների խնդիր ունի Հայաստանի հետ։  Այդ Ալմա-Աթայի պայմանագրով 29 հազար 800 ք/կմ-ն Ադրբեջանը չի ճանաչում և գնալով ավելի մեծ պահանջներ է դնում։ Այդ պահանջներն ինքը շարունակելու է դնել։ Հիմա այդ հանդիպումներն ինչու են տեղի ունենում՝ ինձ թվում է, որ դրանք առաջին հերթին կրում են ձևական բնույթ։

Panorama.amՀ ԱԽ քարտուղարի հարցազրույցը տեղի ունեցով նախօրեին ՀՀ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախահգահող երկրի ներկայացուցիչ Լուի Բոնոյի այցից հետ։ Հարցազրույցում կրկին շատ էին կոշտ շեշտադրումներն՝ ուղղված ՌԴ-ին։ Մասնավորապես նա հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալիք չունի։  Կխնդրէի ներկայացնեիք ձեր գնահատականներն այս շեշտադրումների վերաբերյալ։

Ս. Դանիելյան-Այստեղ երկու կարևոր պահ առանձնացնեմ։ Նախ՝ ինքն ասում է, որ մենք ՀԱՊԿ-ից որևէ սպասումներ չունենք, և զուգահեռաբար խոսում է, որ զենքերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ինչ է նշանակում զենքերի շուրջ ինչ-որ պայմանագրի կատարում։ Սա նշանակում է, որ որպես ՀԱՊԿ-ի երկիր, մենք ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի ներքին գներով զենք ենք գնում։ Հիմա հարց է առաջանում՝ այն սպասելի՞ք է, թե՞ սպասելիք չէ։ Երկրորդը, չի խոսվում այն մասին, որ Ռուսաստանը զենքը տվել է Հայաստանին՝ ուղղակի տեղափոխման խնդիրն է եղել, Հայաստանը չի կարողացել ինքնուրույն տեղափոխել։ Ինչո՞ւ չի կարողացել, որովհետև այստեղ կա Վրաստանը, որը շատ դեպքերում արգելք է հանդիսանում ռուսական զենքի տեղափոխման համար և այստեղ մնում է Իրանի տարածքով տեղափոխել և այն որոշակի կազմակերպչական աշխատանք է պահանջում։ Եթե այդ տեղեկատվությունը ճիշտ է, որ զենքը տվել են, ուղղակի Հայաստանը չի կարողանում այն տեղափոխել առանց Ռուսաստանի օգնությամբ, և արդյոք պայմանագրում եղել է այդ տեղափոխման կետը, ապա լավ կլինի, որ ազնվորեն ասեն, թե խնդիրն ինչի մեջ է։ Այն չի ասվում։

Բոնոն հարցազրույց էր տվել, որտեղ շատ կարևոր բան էր ասել, թե հայ-ադրբեջանական բանակցություններում, որտեղ որպես միջնորդ հանդես է գալիս Միացյալ Նահանգները՝ Ռուսաստանն իրենց չի խոչընդոտի։ Ինձ թվում է՝ սա շատ կարևոր հայտարարություն է , որ Ռուսաստանը Միացյալ նահանգներին չի խոչընդոտում, ինչ որ ձևով կարգավորելու հայ- ադրբեջանական հարաբերությունները։ Սրանից կարելի է ենթադրել, որ ինչ-որ առումով Ռուսաստանի և Միացյալ նահանգների պատկերացումները հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում իրար չեն հակասում։ Սա նույնպես շատ կարևորև է հասկանալը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}