Քաղաքական 16:35 16/01/2024 Արցախ

Արցախահայության համար քաղաքական, իրավական մշակված կողմնորոշիչ դրույթներ են պետք. Ալեքսանդր Մանասյան

2023 թվականի սեպտեմբերյան հերթական ռազմական ագրեսիայից հետո Արցախի ժողովուրդը ստիպված արտագաղթեց իր հազարամյա բնօրրանից, ինչը սակայն չի նշանակում, որ արցախահայության իրավունքների և Արցախի համար պայքարում վերջակետ է դրվում։ Նոր իրողություններում ինչ իրավական հիմքերով և քայլերով պետք է ընթանա հայ ժողովրդի պայքարն իր պատմական բնօրրանի մի հատվածի և նրա բնակիչների իրավունքների համար։ Panorama.am-ն այդ հարցերի շուրջ զրուցեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի հետ։

«Նախ պետք է արձանագրենք տեղի ունեցածը և այն ցեղասպանություն էր։ «Էթնիկ զտումը» ոչ այն հասկացությունն է, որը լիարժեք ձևով, ամբողջ ծավալով արտացոլում է տեղի ունեցածը։ Այն հազարամյակների իր հայրենիքում, բռնությունների, ահաբեկչությունների այնպիսի ալիքի ձևավորումն էր ադրբեջանի թուրքերի կողմից, որի հետևանքով տեղի ունեցավ ամբողջ ազգաբնակչության հարկադիր ելք։

Շատերն են հիմա խոսում թե, ինչու են դուրս եկել։ Այդպես չէ, ամեն օր սպանություն էր։ Խաղաղապահների անհասկանալի առաքելության պայմաններում տեղի էր ունենում աստիճանական ամենօրյա ահաբեկչություն, սպանություն, բռնություններ։ Այն, ինչ արցախցիներն արեցին՝ բողոքի աննախադեպ ակցիա էր, որ միջազգային համապատասխան կառույցներն անգործունակ գտնվեցին կանխելու կատարված հանցագործությունը, զսպելու հանցագործին։ 

Մեր առջև նոր իրադրություն է և մենք պարտավոր ենք նախ իմաստավորել տեղի ունեցածը և դրա իմաստավորումը ոչ միայն նոր ստեղծված իրավիկճակի ադեկվատ ըմբռնումն է, այլև մեր բաց թողած սխալների, մեր վրիպումների արձանագրումը, գիտակցումը, դրա պատճառների վերհանումը։

Երբ ասում ենք՝ ցեղասպանություն է, պետք է նկատի ունենանք, որ նաև Արևմտյան Հայաստանում է եղել ցեղասպանություն, բայց կա տարբերություն։ Տարբերությունն այն է, որ թուրքերն այդ ցեղասպանությունն իրագործել են իրենց պետության տարածքում։ Արևմտյան Հայաստանն միջազգայնորեն վաղուց համարվում էր Օսմանյան կայսրություն, որը հետագայում դարձավ Թուրքիայի հանրապետություն և ամբողջ տարածքը վերահսկվում էր։

Արցախի դեպքում այն այդպես չէ։ Ադրբեջանն ցեղասպանություն է իրագործել միջազգային իրավունքով իրեն չպատկանող տարածքում։ Տխուր է ասել, բայց տասնամյակներ շարունակ մեր քաղաքագիտական, իրավական, հասարակակագիտական միտքը չկարողացավ այս կարևոր դրույթը դարձնել ազգային, հանրային գիտակցության սեփականություն։ Հայաստանի և նույնիսկ Արցախի ազգաբնակչության մեծ մասը համոզված է, որ Ադրբեջնն այդ գործողություններն իրականացրել է իրավաբանորեն իրեն պատկանող տարածքներում, այն այդպես չէ։ Այն մոլորություն է կամ կեղծիք։ Կեղծիք է՝ մեզ համար դարձած մոլորության աղբյուր, որովհետև այսպիսի տարածքի հարցի ճշգրտում կատարվում է իրավական հիմքերով, տարածքային իրավունքի վերաբերյալ գոյություն ունեցող փաստաթղթերով, իսկ դրանք Արցախի դեպքում կան, և պետք է կատարվեն օրինաչափ, տրամաբանական, իրավաչափ եզրակացություններ։

Իրավական փաստաթղթերի փաթեթից բխող եզրակացությունները մի քանի դրույթներով կարելի է ասել, որ նախ՝ Արցախը նախորդ դարի 20-ական թվականներին բռնակցվել է Խորհրդային Ադրբեջանին, իսկ բռնակցումն օրինական ակտ չէ և չի կարելի ասել, որ դրանից հետո Լեռնային Ղարաբաղն օրինաբար պատկանել է Խորհրդային Ադրբեջանին։ Կա միջազգային իրավունքի մի սկզբունք, որը Հռոմի կայսրությունից հասել է մեր օրերը, այն է՝ ապօրինությունից իրավունք չի բխում։ Նաև Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության օրենքներին համապատասխան և հանրաքվեով է հռչակել է իր անկախությունը...

Այս ամենը ինչու ես ասացի, որից բխում է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը միջազգային իրավունքի տեսանկյունից չի պատկանում Ադրբեջանին, քանի որ սա չի դրաձել մեր ազգի հանրային գիտակցության փաստը...


Մինչև երբ ենք մնալու իրավական փաստերի անգիտության  մեջ, մինչև երբ են լռելու մեր իրավաբանները, մինչև երբ են լռելու մեր քաղաքական գործիչները, որոնք կհասկանան այս բաները։ Ես չեմ ասում, թե այն, ինչ ես ասացի, հենց այդ բառերով էլ կարելի է ներկայացնել Ադրբեջանին կամ միջազգային հանրությանը։ Հնարավոր են այլ տարբերակներ, որը կենթադրի իրավիճակը, դիվանագիտությունը, դիվանագիտորեն նրբին կլինի, բայց ցանկացած նրբին դիվանագիտություն, ցանկացած այդպիսի դիվանագետ նախ ճշմարտությունն է իմանում, հետո է փորձում հաղթել դիմացինին։

Մենք մեզ խաբում ենք՝ Ադրբեջանն ասում է՝ այս տարածքն իմն է, մենք էլ ասում ենք՝ հա, քոնն է։ Մինչև ե՞րբ... Ես հարցնում եմ Panorama.am-ին, մինչև երբ։ Մեր ժողովրդի հիմնական զանգվածն այս անգիտության մեջ է։ Անգիտության մեջ է մեր իրավաքաղաքական էլիտայի մեղքով, որոնք չեն կարողանում գրագետ հղում կատարել փաստաթղթերին։ Մինչև ե՞րբ։

Մենք, արցախահայությունը հայտնվել ենք նոր իրավիճակում։ Արցախահայության համար նույնպես քաղաքական, իրավական մշակված կողմնորոշիչ  դրույթներ են պետք։ Մենք դեռ չունենք այն։ Լավ է, որ Հայաստանում գրանցված «Արցախի հայրենակցական միությունը» հայտարարել է, որ արցախցիների՝ Արցախ վերադառնալու ճանապարհն անցնում է հզոր Հայաստանով։ Լավ  միտք է, բայց այն սպառիչ չէ։

Մարդիկ այնտեղ բնակարաններ են, թողել, այստեղ բնակարաններ չունեն։ Մարդիկ այնտեղ հայրենիք են թողել, որտեղ ապրել են, որտեղ իրենց սրբավայրերն են, դրանցից մեկը ես եմ։ Իմ հայրենական տունը բռնագրավված է, ես չեմ կարող գնալ իմ տուն։ Այսօր էլ մեր իրավաբաններն ու իրավական հավակնություներ ունեցող քաղաքագետները պետք է փնտրեն բոլոր այն հնարավոր ուղիները, որոնցով կարելի է այս հարցը բարձրացնել։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրագործել իրեն չպատկանող տարածքում, որտեղ մի ժողովուրդ ապրել է հազարամյակներ, օրինաբար, ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից ամբասիր ձևով հռչակել է անկախություն։

Մենք ինչո՞ւ Եվրոպայի հետ չենք խոսում այս լեզվով։ Ինչո՞ւ ենք աշխահից թաքցնում այս բաները, ինչո՞ւ ենք այն համարում վտանգավոր։ Ինչո՞ւ պետք է մեր բարեկամը եվրոպայում չիմանա այդ մասին և բարձրաձայնի, այն ինչո՞վ է վտանգավոր մեզ համար։ Ինչո՞վ է մեզ համար վտանգավոր քարոզչական դաշտում հաղթելը։ Ես սա ուղղակի չեմ հասկանում, ես դադարել եմ հասկանալուց...»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:33
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}