Մշակույթ 17:45 17/01/2024 Հայաստան

Սևակյան տարվա մեկնարկը տրվեց «100 բանաստեղծություն» գրքի շնորհանդեսով

Այս տարի լրանում է հայ մեծանուն գրող Պարույր Սևակի 100-ամյակը։ Հոբելյանական տարվա  մեկնարկը տրվեց այսօր Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում՝ Պ. Սևակի «100 բանաստեղծություն» նոր գրքի շնորհանդեսով։

Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված ժողովածուն ընդգրկում է Սևակի՝ տարբեր տարիներին գրած լավագույն բանաստեղծություններն ու երկու հավելված՝ «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունն ու «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը, որոնք ընթերցողին ուշագրավ տեղեկատվություններ կտան գրողի կյանքի, աշխարհայացքի, անցած ստեղծագործական ճանապարհի մասին։

Գրքի խմբագիր Սևակ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ ժողովածուն կազմել է իր հայրը՝ Պարույր Սևակի միջնեկ որդին՝ Արմեն Ղազարյանը։

«Կազմվել է 100 գործի սկզբունքով, քանի որ 100-ամյակն է։ Սկզբում հայրենասիրական  բնույթի գործերն են, այնուհետև խոհափիլիսոփայական, սիրային։ Փորձել ենք ծաղկաքաղ անել Սևակի լավագույն ստեղծագործությունները հիմնականում 4 գրքերից՝ «Սիրո ճանապարհ», «Նորից քեզ հետ», «Մարդը ափի մեջ», «Եղիցի լույս»։ Ամենից շատ գործերը «Եղիցի լույս» գրքից են, որը Սևակի բանաստեղծական վերջին ժողովածուն է»,-նշեց նա։

Սևակ Ղազարյանի խոսքով, «Անցյալը ներկայացած» ինքնակենսագրությունը քիչ հայտնի գործ է, ընդգրկել են ժողովածուում, քանի որ ուզում են հնարավորինս շատ մարդ ծանոթանա Սևակի ձեռքով գրված իր իսկ կենսագրությանը։

Իսկ «Ինչ-ը, ինչպես-ը և որպես-ը» հարցազրույցը Սևակի՝ կյանքի նախավերջին հարցազրույցն է, վերլուծում է իր գրական մտածողությունը, իր տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի գրականությունը, մասնավորապես բանաստեղծությունը։

Խոսելով հոբելյանական տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների մասին, Սևակ Ղազարյանն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր ունեն, հանձնաժողովը պետք է քննի  ու հաստատի, թե որոնք են կյանքի կոչվելու։

«Գրական, գիտական առումով ցանկալի կլինի ունենալ Սևակի 10 կամ 12-հատորյակը, քանի որ հասունացել է  այդ ժամանակը։ Վերջին տաս տարվա ընթացքում Սևակի անտիպ ժառանգությամբ եմ զբաղվել, առանձին գործեր, գիտական աշխատություններ, նամականի, հոդվածներ լույս են տեսել։ Եթե այս պահի դրությամբ ունենք 6 հատոր, որն արդեն 50 տարեկան է, հանգիստ կարող ենք 10 կամ 12 հատորյակ անենք, ժամանակ ու ֆինանսավորում է պետք։ Բայց դրա մեկնարկն այս տարի կտանք»,- ասաց Ս. Ղազարյանը։

Նա նաև նշեց, որ Սևակն այսօր ամենաընթերցվող դասականներից մեկն է, քանի որ նա գրել է կյանքի հավերժական ճշմարտությունների մասին, որոնք միշտ արդիական են, դրանք մարդկանց  համար չեն փոխվել 50, 100 տարվա ընթացքում. «Կյանքային ճշմարություններ կան, որոնք երբեք չեն փոխվում»։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշալույս Գալստյանն ասաց, որ տարին շնչելու է  Սևակով, լինելու է  սևակյան։

«Ծննդյան տարեդարձի կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ, անմասն չի մնա նաև ԵՊՀ բանասիրության ֆակուլտետն իր լավագույն զավակներից մեկի հոբելյանը նշելուց։ Այս գրքի շնորհանդեսն այս շարքում առաջինն է»,- ասաց նա։

Ա. Գալստյանի խոսքով, թվում է, թե  Սևակը ճանաչման, հանրահռչակման, ներկայացման առումով  խնդիր պետք է չունենա, սիրված է, բայց մասնագիտական ճիշտ մատուցմամբ կարիք կա ներկայացնելու Սևակի ողջ գրական ժառանգությունը։

«Այս ժողովածուն միտված է սրան։  Ընտրված են բանաստեղծություններ, որոնցով միանգամից Սևակի ասելիքը հասանելի կդառնա։  Հասանելի կդառնա այն եղիցի լույսը, որը բանաստեղծն ինքը բերում էր մեր ժողովրդի համար»,- ասաց Ա. Գալստյանը՝ մեջբերելով Վազգեն Վեհափառի միտքը. «Պարույր Սևակի ծնունդը մեր կյանքի, մեր մշակույթի, մեր ներկայի ու մեր ապագայի համար եղավ ճշմարտապես մի պայծառ «Եղիցի լույս»»:

«Հոբելյանական տարվա միջոցառումները, գիտաժողովները, հրատարակությունները, ըստ էության, կլինեն ընդամենը ոչ թե վերագնահատման, այլ նորովի ու նորից հանրահռչակելու փորձ մեր սիրելի մեծ բանաստեղծին»,- ասաց նա։

Գիրքը լույս է տեսել «Համազգային» հայ կրթական ու մշակութային միության նախաձեռնությամբ՝ Սևակի տուն-թանգարանի հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում Սևակի բանաստեղծություններն ներկայացրեցին ասմունքողներ Գայանե Սամվելյանը, ՀՀ  վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, հնչեցին Սևակի  բանաստեղծությունների վրա գրված երգեր։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:28
Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:16
Պարզվել են ԶՈւ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները
Զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
17:13
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան,...
Աղբյուր` Panorama.am
17:02
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված  առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները,...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տեսանյութ է հրապարկել, թե ինչպես են առավոտ շուտ բերման ենթարկել  Կիրանց գյուղի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
«Դատախազության տարեկան զեկույցում իմ հետ կապված զրպարտություն և կեղծիք է տեղ գտել»,-դատական նիստի ավատից հետո այսօր հայտարարեց ՀՀԿ...
Աղբյուր` Panorama.am
16:10
Եթե 33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր, այս պահին Հայաստանի զինանշանն իրենց համազգեստի վրա ոստիկաններն են. Կրպեյան
«Կիրանց տանող ճանապարհին եմ։ Տեսնում եք «Օղակ» երկրոդ գործողության կատարողներին։ Եթե  33 տարի առաջ ադրբեջանական օմոնն էր,...
Աղբյուր` Panorama.am
15:57
Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
«Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի»,-դատական նիստի ավարտին լրագրողի հնչեցրած հարցին ի պատասխան հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:51
Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
«Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում էր մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել»
Աղբյուր` Panorama.am
15:17
Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում. 46–ամյա տղամարդ է կալանավորվել
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնելու է Կիրանց՝ տեղում հասկանալու իրավիճակը, որպես պատգամավոր տեղում...
Աղբյուր` Panorama.am
14:18
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:...
Աղբյուր` Panorama.am
14:07
Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ում ոստիկանները թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց գյուղ, միայնակ նստել է փողոցի...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ոստիկանական գվարդիան ձևավորելու համար կլուծարվեն մի շարք ստորաբաժանումներ
«Սահմանվող կարգավիճակով Ոստիկանական գվարդիան լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ վերացնելով վերջինիս երկակի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Սոցիալան ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի դիմակավորված սահմանապահներն ադրբեջանականդրոշի ներքո ասում են. «Ներկայումս...
Աղբյուր` Panorama.am
13:52
Այս իշխանությունը Հայաստանը դարձնելու է «քպստան». Մինասյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համոզված է, որ այսօր ոստիկանական ուժերի կողմից անհամաչափ ուժ է...
Աղբյուր` Panorama.am
13:38
Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:33
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:02
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարողացել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
12:58
Ողբերգական դեպք Զատիկյանի անվան դպրոցում. Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները շոկի մեջ են
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 դպրոցում արդեն մի քանի օր է՝ սուգ է։ Չեղարկվել են բոլոր միջոցառումները, տեղի չեն ունենա Վերջին Զանգի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում...
Աղբյուր` Panorama.am
12:50
Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
«Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»
Աղբյուր` Panorama.am
12:23
Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ գողականով գումարի «վազվռատ անելը» ստանձնելու համար
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ...
Աղբյուր` Panorama.am
12:02
Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
«Այսպես կոչված կառավարության ղեկավարը երեկ արդեն ինչ-որ բաներ է ասել ճնշումների, հարկադրաքի տակ։ Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց
11:43 02/05/2024

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}