Քաղաքական 11:49 20/01/2024 Հայաստան

Որպեսզի Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», պետք է Չինաստանից մինչև Պորտուգալիա խաղաղ լինի. Արմեն Մինասյան

«Մենք մասնակից ենք նոր աշխարհակարգի ձևավորման պրոցեսին։ Այդ պրոցեսի պրոյեկցիաներից մեկը ռուս-ուկրաինական պրոբլեմն է»,- Aysor.am-ի «Նոր աշխարհակարգի ձևավորում» թեմայով զրույցի ժամանակ ասում է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

Նա նշում է, որ հնարավոր է պատերազմը դադարի, հակամարտությունը սառեցվի ու նոր աշխարհակարգի ճարտարապետությունը փորձի ձևավորվել մեկ այլ տեղ. մասնավորապես այսօր շատ խոսվում է  Ասիայում էսկալյացիայի մասին։

«Մարդկությունն ամենամեծ բախումն ակնկալում է  հարավարևելյան Ասիայում, շատերը կարծում են, որ հենց այդ բախման արդյունքում ի վերջո պարզ կդառնա, թե ապագա աշխարհակարգը ինչ հիմքերի, սկզբունքների վրա է հիմնվելու։

Աշխարհի, տարածաշրջանի խոշորները, նույնիսկ մանրները, փորձում են դիրքավորվել, որպեսզի այսպես կոչված ջրհեղեղին դիմանան ու հետջրհեղեղյան աշխարհում արևի տակ տեղ ունենան»,- ասում է քաղաքագետը։

Արմեն Մինասյանը նշում է, որ աշխարհը միաբևեռ չէ, իսկ ինչպիսն կլինի աշխարհը,  բավական բարդ է ասել, քանի որ էվոլյուցիայի փուլում է. «Ուժային կենտրոնները բազմաթիվ են, բայց այդ ուժային կենտրոնների  ստրատեգիական շահերի արիալները չեն համապատասխանում իրար։

Աշխարհը կարող է դառնալ և բազմաբևեռ, միաժամանակ, եթե վերցնենք ռեգիոնալ չափումը, կարող են տարբեր ռեգիոններում ձևավորվել երկբևեռ համակարգեր։ Եվրոպայում կարող է լինել երկու բևեռ. ապագա ուժային մյուս կենտրոնները՝ Չինաստան, Հնդկաստան կամ, ենթադրենք, Բրազիլիա, ստրատեգիական շահեր չեն հետապնդի Եվրոպայում, բայց դա չի նշանակում, որ Եվրոպայում կլինի միաբևեռություն»։

Ըստ քաղաքագետի, հիմա այդ պրոցեսների ակտիվ փուլն է, ենթադրվում է, որ դեռ պիկին չի հասել։

Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունների առաջ քաշած «խաղաղության խաչմերուկի» մասին

«Որպեսզի դառնանք խաղաղության խաչմերուկ... Իսկ ի՞նչ է խաչմերուկը։ Խաչմերուկը երկու փողոց կապում է  իրար, իսկ Հայաստանի հարակից փողոցները խաղա՞ղ են։ Հայաստանը կապում է  Մերձավոր Արևելքը ենթադրենք Հյուսիսի հետ, Եվրոպան՝ Արևելքի հետ։ Այդ ամեն տեղ խաղաղ է, մենք էլ խաչմերուկ պետք է դառնա՞նք։ Որպեսզի Հայաստանը դառնա խաչմերուկ, պետք է Չինաստանից մինչև Պորտուգալիա լինի խաղաղ։ Մենք տեսնում ենք, որ աշխարհը պատերազմում է, պատրաստվում է էլ ավելի մեծ պատերազմի։ Ակնկալում ենք, որ պատերազմների արանքում մենք պետք է դառնանք խաղաղության խաչմերո՞ւկ։ Եթե Աստված կամենա, մենք կարող ենք լավագույն դեպքում լինել խաղաղության կղզյակ, բայց ոչ խաչմերուկ։ Սկսենք այդտեղից։ Հատկապես, որ այդ գլոբալ մրցակցության ամենաառանցքային հարցերից մեկը վերաբերում է  լոգիստիկային, գլոբալ տրանսպորտային համակարգին, և Հայաստանը միակ պոտենցիալը որ ունի, այդ  լոգիստիկ համակարգերից որևէ մեկի մեջ ներգրավված լինելն է։

Կոնկրետ ոլորտում կա սուր մրցակցություն, մենք գտնվում ենք այդ մրցակցության ամենաառաջնային գծում և  համարում ենք, որ պետք է լինենք խաղաղության խաչմերուկ։ Սա առաջին խնդիրը։

Իսկ արդյո՞ք խաղաղությունն այնպիսի մի պրոցես է, որ միայնակ կարող ես հռչակել և իրականություն դարձնել։ Օրինակ, եթե ջունգլիներում նապաստակը հռչակի, որ պետք է այլևս խաղաղ ապրել, գայլն  ի՞նչ է, պետք է հետևի այդ հրահանգին։

Այնպես չէ, որ ինչ -որ երկիր արթնանում է ու մտածում, որ պետք է անպայման լինի պատերազմ։ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ գործիքներով։ Ուժի կիրառությունը դա նույն քաղաքականությունն է։

Հռչակել միակողմանի, որ մենք լինելու ենք խաղաղ, դա չի աշխատում, չկա նման բան։ Դու կարող ես հռչակել՝ եկեք մենք լինենք զոհ, բայց ապրել խաղաղ, անհնար է։ Խաղաղությունը մեծ դիալոգի արդյունք է։ Խաղաղությունը հռչակելով չի լինում, խաղաղությունը հիմնված պետք է լինի առաջին հերթին ուժերի բալանսի վրա։ Խաղաղություն կա այնտեղ, որտեղ ձևավորվում է  սահմանափակ կենսագործունեության համակարգ  և յուրաքանչյուրն ունենում է  իր տեղը։

Խաղաղություն կա այն ժամանակ, երբ աղվեսը պետք է ուտի կկվի ձագերին, բայց կկուն պետք է իմանա, որպեսզի սերունդը շարունակի, մեկ ձագով չպետք է բավարարվի, ունենա 7-8 ձագ, որպեսզի գոնե  1-2-ի կյանքը շարունակվի։ Այսպիսին է կյանքը»։

Ա. Մինասյանի խոսքով, եթե նայենք մեր շուրջը, հսկայական մեծ լարվածություն կա բոլոր ուղղություններով. «Ու այդ ամեն ինչը Երևանից ընդամենը մինչև 500 կմ շառավիղով։ Բայց մենք չենք ընկալում, որ նստած ենք այդ բոլոր պրոցեսների հենց օջախում։  Մենք ապրում ենք այնտեղ, որտեղ այդ ամեն ինչը կատարվում է։ Ցանկացած էական տեկտոնական շարժ, չի կարող շրջանցել Հայաստանը։ Այդ պրոցեսներն այնքան մոտ են մեզ, որ դրանց ընթացքում կարող է տուժենք այնպես, որ այլևս չկարողանանք ոտքի կանգնել։

Պետության թիվ մեկ խնդիրը, ինչպես և մարդու, անվտանգության ապահովումն է։ Եթե չկա անվտանգություն, խաղաղություն չկա։ Խաղաղությունը որպես այդպիսին ռեալիզացիայի խնդիր է»։

Զրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։ 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:31
Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են. «Բարեղամ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Եվրոպական ռինգում հայ մարզիկը...
Աղբյուր` Panorama.am
22:10
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար.Վահագն Մախսուդյան
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Վահագն Մախսուդյանը դատարանի շենքից դուրս գալիս ասաց. «Ինձ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Գարեգին Երկրորդն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» վարժարանի սաներին։ «Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
20:50
Արման Թաթոյանը Կիրանցում է
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կիրանցում ակցիա իրականացնողներին  է միացել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
 «Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ֆեյսբուքի իր էջում գրում է. «Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:02
Հենց հիմա տեղեկություններ ենք ստացել, որ Ոսկեպարի հատվածում ինչ-որ ադրբեջանցիների ստորաբաժանումներ են հայտնվել. Գառնիկ Դանիելյան
Դիլիջան-Վանաձոր փակված ճանապարահատվածում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ դանիելյանը հայտարարեց. «Հենց հիմա...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հանրեպետության հրապարակից մեկնարկեց բողոքի քայլերթը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքայն էջը հայտնում է, որ Հանրապետության հրապարակից մեկնարկել է քաղաքացիների քայլերթը։ Վերջիններս...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ղրղզստանում, Ղազախստանում և Տաջիկստանում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում աշնանային համատեղ...
Աղբյուր` Panorama.am
19:27
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս պահին փակ է Դիլիջան-Վանաձոր ճանապարհը։ Հիշեցնենք, որ Տավուշում...
Աղբյուր` Panorama.am
19:07
Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը. Շարմազանով
ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել,թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը։ Ո՞վ և...
Աղբյուր` Panorama.am
19:01
Սարգիս Ստեփանյանը Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը
Պարաաթլետ Սարգիս Ստեփանյանը Մարաքեշում անցկացվող World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնությունում գրավել է առաջին տեղը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
18:57
Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորվեց. Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.  «Նիկոլի անձնական դատավորներից մեկը՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Նախիջևանում զինամթերքի պայթունից երկու ադրբեջանցի է մահացել
Նախիջևանում զինամթերքի պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:01
Ինչ պատճառներով է հետազձգվել Էրդողանի այցն ԱՄՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մայիսին ԱՄՆ ծրագրված այցի չեղարկումը կարող էր պայմանավորված լինել Հյուսիսային Իրաքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այդ մասին ասվում է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Իրազեկման ակցիա Աբովյան քաղաքում
Քաղաքացիները իրազեկման ակցիա են անում Աբովյան քաղաքում: Աբովյանի տարբեր վայրերում պաստառներ են փակցնում, որոնց վրա  վրան գրված՝...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սյունիքի մարզում վթարված իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 27-ին ժամը 13։30-ի սահմաններում, Կապան-Երևան...
Աղբյուր` Panorama.am
16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}