Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերական գործարանում պայթուն է որոտացել
Քաղաքական
17:03 23/01/2024
Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերական գործարանում պայթուն է որոտացել

Շիրվանում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթյուն է որոտացել։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հունվարի 23-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շիրվան քաղաքի դատախազությունում տեղեկություն է ստացվել, որ ՊՆ-ի ենթակայության «Շիրվան Արազ» գործարան ՍՊԸ-ում տեղի է ունեցել պայթյուն։

Պայթյունի հետևանքով երեք տղամարդ տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Շիրվան քաղաքի Կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք։

Placeholder
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերական գործարանում պայթուն է որոտացել