Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բնական է՝ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ. Արարատ Միրզոյան
«Մեզ համար սա ուղղակի պահանջ է 2020 թվականի պատերազմի ողբերգությունից և դրան հաջորդած իրադարձություններից հետո, երբ բախվեցինք դաշնակիցների կողմից աջակցության մեխանիզմների անգործության իրավիճակին, համենայն դեպս մեր սպասելիքները չարդարացան»,-ասուլիսում հայկտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով անվտանգության ոլորտում նոր դաշնակիցներ գտնելու մասին հարցին։
Նրա խոսքով՝ այդ պայմաններում Հայաստանը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ;
«Հաճախ հնչեցվեցին գնահատականներ, որ ականատես եղանք այդ մեխանիզմների չգործելուն և հետևաբար այս պայմաններում բնական է՝ մեր երկիրը պետք է փորձի գտնել նոր դաշնակիցներ, առաջին հերթին իր անվտանգային մտահոգությունները փարատելու, անվտանգային կարիքները լուծելու ուղղությամբ»,-ասաց Միրզոյանը
Նա հերքեց տեղեկատվությունը, թե Հայաստանը անվտանգության այլ համակարգերին վերաբերող փաստաթղթեր է ստորագրել։
Նախարարը հայտնեց, որ ԵՄ առաքելության միջոցով նոր մեխանիզմ է ներդրվել սահմանին անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։