Արտաշատ-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել
Հասարակություն
15:09 23/01/2024
Հայաստան

Արտաշատ-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 23-ին, ժամը 11։08-ին ահազանգ է ստացվել, որ Արաքսավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 2001 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն․ վերջինս ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Placeholder
Արտաշատ-Երևան ճանապարհին վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել