Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա․ Շարմազանով
Քաղաքական
20:48 23/01/2024
Հայաստան

Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա․ Շարմազանով

Պատմաբան, ՀՀԿ- ական գործիչ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ՝պատասխանելով հարցին, թե ուր է տանում Սահմանադրության, զինանշանի և դասագրերի նկատմամբ սկսված գրոհը,   ասաց․

«Տանում է դեպի Անկարա և Բաքու, ու՞ր է տանելու։ 2018թ․-ի հակահայկական և հակաարցախյան հեղաշրջումն ունի երկու ճանապարհ՝ Հայաստան և հայ ժողովրդի տանել դեպի Բաքու և Անկարա։ Եթե հին աշխարհում ասում էին, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, ապա Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա»

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի դատական նիստին, ապա Շարմազանովն արձագանքեց․ «Այս գործը սարքած է և կապված է Աշոտյանի քաղաքական գործունեության հետ։ Սա քաղաքական վրեժխնդրություն է և այս ամենով հանդերձ դատավորը կլինի Պողոսը, Պետրոսը,թե Մարտիրոսը , ես որևէ  ակնկալիք չունեմ։ Հայաստանում մինրև չլինի նիկոլիզմի հեռացում, քաղբանտարկյալների թիվն ավելանալու է։ Սա ակնհայտ է»։

 

Placeholder
Նիկոլի համար բոլոր ճանապարհները տանում են Բաքու և Անկարա․ Շարմազանով